Ծաղիկ
- Այս հոդվածը բույսերի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ծաղիկ (այլ կիրառումներ)։
Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա[1]։ Ծաղիկները մեծ նշանակություն ունեն ժողովուրդների մեծ մասի մշակույթում: Ինչ-որ տեղ դրանք օգտագործվում են զարդարման համար, ինչ-որ տեղ ծառայում են որպես ուշադրության նշան, իսկ ինչ-որ տեղ դրանք լիովին հարգվում են, ինչպես, օրինակ, աֆրիկյան որոշ երկրներում:
Աշխարհի ամենափոքր ծաղիկը,, ունի ընդամենը 1 միլիմետր տրամագիծ։
Արևադարձային Rafflesia Arnold բույսը պարծենում է մոլորակի ամենամեծ ծաղիկով՝ 91 սանտիմետր տրամագծով, այն կշռում է մոտ 11 կիլոգրամ:
Չկան սպիտակ ծաղիկներ՝ իրականում դրանք անգույն են, այսինքն՝ չունեն գունավոր պիգմենտներ և ուղղակի արտացոլում են արևի լույսը։ Ծաղիկների սև պիգմենտ նույնպես չկա, գույնը կարող է լինել կամ մուգ կարմիր, կամ մուգ մանուշակագույն:
Ծաղիկները փակվում են գիշերը, որպեսզի նրանց վերարտադրողականությունը չսառի կամ չվնասվեն սառը ցողի պատճառով:
Մեղուները կարող են տարբերել նեկտարով և առանց նեկտարով ծաղիկներին արևի լույսի ներքո։ Նրանց համար ուղենիշ են տարբեր բծերը, գծերն ու նախշերը ծաղկաթերթիկների վրա։
Հինդուիզմում ծաղիկները լայնորեն օգտագործվում են զոհաբերությունների համար՝ դրանք այրվում են ծիսական կրակի մեջ՝ հիվանդություններից ազատվելու և շրջակա միջավայրը մաքրելու համար։
Հինդուիզմում ծաղիկները լայնորեն օգտագործվում են զոհաբերությունների համար՝ դրանք այրվում են ծիսական կրակի մեջ՝ հիվանդություններից ազատվելու և շրջակա միջավայրը մաքրելու համար։
Ավստրալիայում ռիսթելլա խոլորձը չի ծաղկում մակերեսի վրա, այլ ծաղկում է գետնի տակ։ Այն փոշոտվում է ոչ թե մեղուներով, այլ բզեզներով։
Մոլորակի ամենահին վարդը 1000 տարի զարդարել է գերմանական Հիլդեսհայմ քաղաքը։ Չնայած իր մեծ տարիքին, ծաղիկը շարունակում է ծաղկել ամեն տարի:
Մասուրը, որը նույնպես վարդ է, ունի ընդամենը 5 թերթիկ, իսկ արհեստականորեն բուծված սորտերում դրանց թիվը հասնում է 128-ի։
Աշխարհի ամենամեծ ջրաշուշանը՝ Վիկտորիա Ռեգիան, հասնում է 2 մետրի տրամագծին և կարողանում է դիմակայել հասուն մարդու քաշին։ Նրա ստորին մասում կան հասկեր, որոնք պաշտպանում են ջրաշուշանը ձկներից։
Հետաքրքիր լեգենդ կա ծաղկի անվան ծագման մասին՝ «незабудка», որը տարածված է աշխարհի շատ լեզուների համար (օրինակ՝ անգլերենում այս ծաղիկը կոչվում է forget-me-not ) Ըստ լեգենդի՝ Արարչության օրերից մեկում Աստված բոլոր ծաղիկներին անուններ է տվել։ Նրանցից մեկը «Не забудь обо мне», ինչին Արարիչը պատասխանել է. «Хорошо, таким и будет твое имя»:
.Գիտնականներն ապացուցել են, որ ծաղիկները տարբեր կերպ են արձագանքում մարդկանց՝ կախված նրանց վերաբերմունքից:
Աշխարհի ամենաթանկ ծաղիկը կարելի է գնել մոտ 5000 դոլարով։ Սա ոսկե խոլորձ է, որն աճում է Մալայզիայի լեռներում և առաջին անգամ ծաղկում է միայն 15 տարեկանում։
Երկրի ամենաբարձր ծաղիկը Ինդոնեզիայի հպարտությունն է. այն կոչվում է amorphophallus titanic և բարձրանում է գետնից մոտ 3 մետր բարձրությամբ: Նրա ստորգետնյա պալարը կշռում է մոտ 50 կիլոգրամ, իսկ կոթունը՝ մինչև 5 մետր հաստության է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։
Վարսանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։
Առէջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսանդը շրջապատված է առէջներով։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։
Բաժակ և պսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին։
Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ նեկտար, որով գրավում են փոշոտող միջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։ Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի)։
Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ։ Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ։
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։ էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին[1]։
Ծաղկի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։
Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդի, եգիպտացորեն, վարունգ, ուռենի)։
Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։
Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենի, ոլոռ, վարդակակաչ, շուշան)։
Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։
Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի, դդում, վարունգ, եգիպտացորեն)։
Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի)։
Ծաղիկները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է դրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաև ասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Цветок / А. Л. Тахтаджян // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).
- «Цветок». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Раскрывание цветков». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Фёдоров Ал. А., Артюшенко З. Т. Атлас по описательной морфологии высших растений. Цветок / АН СССР; Ботанич. ин-т им. В. Л. Комарова. — Л.: Наука, Ленингр. отд, 1975. — 352 с. — 3300 экз.
- Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М. : Дрофа, 2007. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). — 3000 экз. — ISBN 978-5-358-01214-1.
- Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений. — М.: КомКнига, 2007. — С. 65—69, 107. — 512 с. — ISBN 978-5-484-00698-4
- Ботаника с основами фитоценологии: Анатомия и морфология растений / Т. И. Серебрякова, Н. С. Воронин, А. Г. Еленевский. — М.: ИКЦ «Академкнига», 2007. — 543 с. — ISBN 978-5-94628-237-6
- Яковлев Г. П., Челомбитько В. А. Ботаника: Учебник для вузов / Под ред. Р. В. Камелина. — СПб.: СпецЛит, изд-во СПХФА, 2003. — 647 с. — ISBN 5-299-00237-8
- Buchmann, Stephen (2016). The Reason for Flowers: Their History, Culture, Biology, and How They Change Our Lives. Scribner. ISBN 978-1476755533.
- Esau, Katherine (1965). Plant Anatomy (2nd ed.). New York: John Wiley & Sons. ISBN 978-0-471-24455-4.
- Greyson, R.I. (1994). The Development of Flowers. Oxford University Press. ISBN 978-0-19-506688-3.
- Leins, P.; Erbar, C. (2010). Flower and Fruit. Stuttgart: Schweizerbart Science Publishers. ISBN 978-3-510-65261-7.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ flower Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 107)։ |