Կանեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանեփ
Կանեփ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Կանեփազգիներ
Ցեղ Կանեփ
Լատիներեն անվանում
Cannabis
Միակ պոլիմորֆ տեսակը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կանեփ (լատ.՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին (Cannabaceae) պատկանող միամյա խոտաբույս։ Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ Cannabis sativa L. (ցանովի կանեփ)}[1], ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Cannabis sativa Koehler drawing.jpg

Ցողուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է վւափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ են։

Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cannabis sativa.jpg

Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% սպիտակուցներ, 5-8% ճարպեր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։

Արմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։

Տերև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները մատնաձև են՝ թաթաձև հատվածավոր։

Ծաղիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cannabis male flowers.JPG

Հայտնի է կանեփի 53, Հայաստանում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ Հայաստանում տարածված է մշակում են ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձե փոշոտվող բույս է։ Ստացված են նաե միատուն սորտեր։

Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ՝

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեփը մշակում են թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։

Որպես թմրանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մարիխուանա

Կանեփը (այլ կերպ՝ մարիխուանա, գանջա, հայերեն ժարգոնում՝ պլան, քոլ) երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մտցնում է ընդարմության մեջ։ Կանեփի ռեկրեացիոն օգտագործումը պետականորեն արգելված է բազմաթիվ երկրներում։ Չնայած դրան, բազմաթիվ երկրներում և երկրամասերում տվյալ թմրամիջոցի օգտագործումն օրինականացված է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ярмлоленко А. В. Род 375. Конопля — Cannabis // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 483—484. — 762 + XXVI с. — 5175 экз.
  • Гельтман Д. Д. Конопля — Cannabis L // Флора Восточной Европы / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — М.; СПб.։ Т-во науч. изд. КМК, 2004. — Т. XI. — С. 43—44. — 536 с. — 1000 экз. — ISBN 5-87317-160-2.
  • Шипунов А. Б. К вопросу о систематике конопли (Cannabis L.) // Теория и практика судебной экспертизы. — 2010. — № 19. — С. 128—130.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 237 CC-BY-SA-icon-80x15.png