Հացենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացենի
Սովորական հացենի
Սովորական հացենի (Fráxinus excélsior)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Lamiales
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Հացենի
Լատիներեն անվանում
Fraxinus
L., 1753
Հոմանիշներ
  • Ornus Boehm.
  • Fraxinoides Medik.
  • Mannaphorus Raf.
  • Calycomelia Kostel.
  • Leptalix Raf.
  • Ornanthes Raf.
  • Samarpses Raf.
  • Aplilia Raf.
  • Meliopsis Rchb.
  • Petlomelia Nieuwl.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 32928
NCBI 38871

IPNI328119-2

Հացենի (լատին․՝ Fraxinus), ձիթենազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Fraxinus ornus:Բուսաբանական նկարազարդումը «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Բարձրությունը 20-40 մ է։ Տերևները բարդ են, հակադիր, կենտփետրաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է կաղնու-բոխու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ։ Երկրորդը հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են 51 տեսակ[1]

Հացենի պենսիլվանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացենի պենսիլվանյան (Fraxinus pennsylvanica Marshall), ունի 15-25 մետր բարձրություն, բնի տրամագիծը՝ 1 մետր է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրագույն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրագույն են, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։

Կլորատերև հացենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տարբեր բնագավառներում։ Գեղազարդիչ է, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպանական անտառաբուծության մեջ։ Ապրում է մինչև 300 տարի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GRIN Species Records of Fraxinus» (անգլերեն). USDA, ARS, National Genetic Resources Program. Germplasm Resources Information Network — (GRIN) [Online Database]. National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2–ին-ին.
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for [Fraxinus] L. (անգլ.) (Ստուգված է 2 Օգոստոսի 2010)
  3. «Species Records of Fraxinus». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Fraxinus L.». ITIS Standard Reports. Integrated Taxonomic Information System. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильев В. Н. Род 1144. Ясень — Fraxinus // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1952. — Т. XVIII. — С. 485—502. — 802 с. — 3000 экз.
  • Ростовцев С. И., Ясень // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 326