Հայկական համառոտ հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Հայկական համառոտ հանրագիտարան
Տեսակ հանրագիտարան
Բնօրինակ լեզու Հայերեն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հրատարակման տարեթիվ 1990, 1996, 1999 և 2003
Լիցենզիա Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported

Հայկական համառոտ հանրագիտարան (ՀՀՀ), հայագիտական ուղղվածության համապարփակ հայերեն հանրագիտարան 4 հատորով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին հատորը լույս է տեսել 1990 թվականին, 2-րդը՝ 1996 թ., 3-րդը՝ 1999 թ., 4-րդը՝ 2003 թ.։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրագիտարանը կազմված է 4 հատորից, պարունակում է շուրջ 13 հազար հոդված, ունի հարուստ պատկերազարդում։

Հատորներում համառոտ ներկայացված են՝

  • հայ ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը,
  • Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի բնությունն ու բնական հարստությունները,
  • ժողովրդագրությունը,
  • պատմական կարևոր իրադարձությունները,
  • գիտության, արվեստի ու մշակույթի նվաճումները,
  • հանրահայտ դեմքերի, գիտնականների, արվեստագետների կենսագրությունները։

Հեղինակային իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավատեր «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ը «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց» հիմնադրամի հետ 30.09.2011 թ․ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում թույլատրել է, որպեսզի այս հանրագիտարանի բովանդակությունը գտնվի բաց շրջանառության մեջ՝ Վիքիմեդիայի նախագծերում օգտագործվող Creative Commons BY-SA 3.0 և բարձր թույլատրագրերի հիման վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]