Հանրամատչելի բժշկական հանրագիտարան
Հանրամատչելի բժշկական հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության կողմից տպագրված հայերեն հանրագիտարան, «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի երկրորդ գիրքը։
Բժշկական հանրագիտարանի մեջ լուսաբանվում են առողջապահության բնագավառի հիմնական հասկացությունները, առավել տարածված հիվանդությունները (սիրտանոթային, նյարդային, թոքային, ստամոքսաղիքային, մաշկային, վարակիչ և այլն) և ժամանակակից բժշկագիտության կարևոր ուղղությունները։
Հանրագիտարանը կազմվել է Ռուսաստանում մի քանի անգամ վերահրատարակված Популярная медицинская энциклопедия–ի հիմքի վրա։ Այն, հարստացվել ու լրացվել է մեր հանրապետության առողջապահությանը բնորոշ առանձնահատկությունները ներկայացնող նյութով։
ժամանակակից տեխնիկայի նվաճումները նպաստել են հիվանդությունների վաղ ախտորոշմանը, գործնական բժշկության մեջ շնչառության, արյան շրջանառության արհեստական ապարատների կիրառման հնարավորություններին։ Կենսաբանական անհամատեղելիության մեխանիզմների բացահայտումով հնարավոր է դարձել օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստումը, որոնց մասին առանձին հողվածներ են զետեղված գրքում։
Հանրագիտարանում տեղեկություններ կան Հայաստանում տարածված դեղաբույսերի, թունավոր և ոչ թունավոր սնկերի, թունավոր կենդանիների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |