Դեղաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական ուրցի եթերայուղը (Thymus vulgaris) պարունակում է 20-54% թիմոլ[1], որը ուժեղ հակաբորբոքային և հակասնկային դեղամիջոց է ու օգտագործվում է տարբեր դեղերի պատրաստման մեջ[2]: Մինչ ժամանակակից հակաբիոտիկների հայտնաբերումը, ուրցի եթերայուղն օգտագործվել է վիրակապերում[3][4]:

Դեղաբույսեր (լատին․՝ plantae medicinalis), մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով օգտագործվող բույսեր։ Թեև բույսերը մինչ օրս մնում են տարբեր ֆարմակոլոլգիական ակտիվություն ունեցող նյութերի ստացման աղբյուր, ներկայումս նոր դեղերի ստեղծումը կապված է ավելի շատ սինթետիկ օրգանական քիմիայի հետ[5]։

Բուսաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույսերի հնարավոր բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանց օրգաններում առկա տարբեր օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն)։

Բույսերը մարդկային պատմության ընթացքում կիրառվել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մեր օրերում բուսաբուժությունը այլընտրանքային բժշկության մաս է համարվում։

Բուսաբուժությունը տարբերվում է ժամանակակից բուսական ծագման դեղերից, քանի որ հիմնված է այն սխալ պակերացումների վրա, որ «բնական» ամբողջական բույսերը ավելի էֆեկտիվ և/կամ անվտանգ են քան բույսերից առանձնացված կամ սինթետիկ դեղերը[6]։

Հայաստանի դեղաբույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույսերը նկարագրող հայերեն մագաղաթ։ Պահվում է Մատենադարանում։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած ենթադրելի ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thymus Vulgaris. PDR for Herbal Medicine. Mon%-tvale, NJ: Medical Economics Company. p. 1184.
  2. Pierce, Andrea. 1999. American Pharmaceutical Association Practical Guide to Natural Medicines. New York: Stonesong Press. P. 338-340.
  3. Grieve, Maud (1931). «Thyme». A Modern Herbal. -- Hypertext version of the 1931 edition
  4. Ramsewak, Russel S.; Nair, Muraleedharan G.; Stommel, Manfred; Selanders, Louise (April 2003). «In vitro antagonistic activity of monoterpenes and their mixtures against 'toe nail fungus' pathogens». Phytotherapy Research. 17 (4): 376–379. doi:10.1002/ptr.1164. PMID 12722144.
  5. Laurence L. Brunton, Randa Hilal-Dandan, Björn C. Knollmann (2018). Goodman & Gilman's: The Pharmacological Basis of Therapeutics, 13th ed. McGraw-Hill Education. էջեր 3. ISBN 978-1-25-958473-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «False Tenets of Paraherbalism». www.quackwatch.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 336