Ոսկեհազարուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկեհազարուկ
Centaurium erythraea
Centaurium erythraea ծաղիկները
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Բոգազգիներ
Ցեղ Ոսկեհազարուկ
Լատիներեն անվանում
Centaurium
Hill, 1756

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսկեհազարուկ, գետնալեղի (լատ.՝ Centaurium), բոգազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Centaurium erythraea

Տերևներն ամբողջական են, ծաղիկները՝ բազմածաղիկ ծաղկաբույլերով, պսակը՝ երկար խողովակաձև, վարդագույն կամ սպիտակ։ Պտուղը գլանաձև տուփիկ է։ Հայտնի է 40-50 տեսակ (տարածված ամենուրեք), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում՝ 7։ Առավել տարածված է ոսկեհազարուկ հովանոցայինը (լատ.՝ C․ umbellatum), երկամյա բույս է, 10-40 սմ բարձրությամբ, թույլ ճյուղավորված արմատով և արմատամերձ տերևների վարդակով։ Ծաղիկները վառ վարդագույն են, ձուլաթերթ ծաղկաբույլերով, սերմերը մանր են, անկանոն, կլորավուն, դարչնագույն։ Ծաղկում է ամռանից մինչե աշուն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Centaurium tenuiflorum 1.jpg

Տարածված են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում՝ Եվրոպական մասում, Կովկասում, սակավ՝ Միջին Ասիայի հանրապետություններում, Ալթայի երկրամասում։

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ոսկեհազարուկի մի քանի տեսակները (մոտ 6) հանդիպում են Երևանի շրջակայրում, Էջմիածինում, Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, Մեղրիում, Իջևանում, Կապանում, Վայքում, Գորիսում, Գավառում, Սևանի շրջաններում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ և ալկալոիդներ, պատրաստուկներն (թուրմ, եփուկ) օգտագործում են որպես ախորժաբեր, մարսողությունը կանոնավորող միջոց։

Կիրառման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 գ չոր հումքը եփել մեկ բաժակ ջրում 15 րոպե տևողությամբ: Խմել 1/2 ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Ջրաթուրմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ ճաշի գդալ մանրացրած չոր հումքը թրմել մեկ բաժակ եռացրած ջրում 30 րոպե:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Centaurium davyi.

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. G. Mansion считает этот вид синонимом Zeltnera arizonica (A.Gray) G.Mans. — См. Mansion G. A new classification of the polyphyletic genus Centaurium Hill (Chironiinae, Gentianaceae): description of the New World endemic Zeltnera, and reinstatement of Gyrandra Griseb. and Schenkia Griseb. // Taxon. — August 2004. — В. 53 (3). — С. 719—740.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 629 CC-BY-SA-icon-80x15.png