Jump to content

Եղեսպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեսպակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Եղեսպակ (Salvia)
L., 1753

Եղեսպակ, քարձանձ, մեղրթերթ, մատնոցախոտ (լատին․՝ Salvia), շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տերևներն ամբողջական են, hազվադեպ՝ փետրաձև կտրտված, հասկաձև կամ հուրանանման ծաղկաբույլով։ Հայրենիքը Ամերիկան է։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղեսպակ դեղատու ընդհանուր տեսքը,
բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Թփի բարձրությունը հաճախ անցնում Է 1,6 մ-ից։ Եղեսպակի սորտերից ուշագրավ են հրոգունդը՝ 30 սմ բարձրությամբ, գաճաճը՝ 40 սմ, և փռված եղեսպակը մոտավորապես 90 սմ բարձրությամբ։ Բազմամյա բույս է 40–50 սմ բարձրությամբ։ Տերևները՝ պարզ, խոշոր, նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն։ Ծաղկաբույլերը՝ հուրանաձև։ Ծաղիկները՝ երկշուրթ, ավելի քան 20 մմ երկարության։ Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ։ Պսակը՝ սպիտակ, երկար խողովակով, երկշուրթ ետծալով։ Մշակության մեջ կա նաև լատին․՝ S. patens Cav. Benth. տեսակը, որի ծաղիկները փիրուզի գույն ունեն, իսկ տերևները թավշանման են։ Ծաղկում Է մշակման երկրորդ տարում։ Ծաղիկները նստած են երկար ծաղկակոթերի վրա։ Եղեսպակը բազմանում Է սերմերով և կտրոններով, վերջիններս մթերում են ձմեռվա ընթացքում։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ բարձր առանձնահատկությունների շնորհիվ մեծ տեղ Է գրավում ծաղկեգործության մեջ։ Մի քանի տեսակ օգտագործում են որպես դեղաբույս, օրինակ եղեսպակ դեղագործական (Salvia officinalis

  ևս 21 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի)   ևս 110-130 դասեր  
         
  Շարք Շրթնածաղկավորներ     Ենթաընտանիք Կատվադաղձազգիներ     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Շրթնածաղկավորներ     դաս Եղեսպակ    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 7 ենթաընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  f2
     
Եղեսպակ դեղագործական (Salvia officinalis)

Դեղագործական եղեսպակը կիսաթուփ Է, մանուշակագույն, երբեմն սպիտակ ծաղիկներով, որոնք, ինչպես և տերևները, պարունակում են մոտ 2% եթերային յուղ։ Չորացրած տերևներն օժտված են հականեխիչ հատկությամբ և կիրառվում են բժշկության մեջ բերանի ողողումների, բուրավետ լոգանքների համար։ Վայրի վիճակում հանդիպում է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։

Մուշկային եղեսպակ (Salvia sclarea )
  • Մուշկային եղեսպակը պարունակում է եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։
Փայլուն եղեսպակ (Salvia splendens)
  • Փայլուն եղեսպակը հարավային երկրների ամենատարածված ծաղկաբույսերից Է, ունի կարմիր ծաղիկներ և բաժակաթերթեր։ Եղեսպակի որոշ տեսակներ դեկորատիվ են։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Победимова Е. Г. Род 1285. Шалфей — Salvia // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 244—363. — 703 с. — 3000 экз.
  • Sage: The Genus Salvia by Spiridon E. Kintzios, CRC Press, 2000. ISBN 978-90-5823-005-8.
  • The Gardener's Guide to Growing Salvias by John Sutton, Timber Press, 1999. ISBN 978-0-88192-474-9.
  • The New Book of Salvias by Betsy Clebsch, Timber Press, 2003. ISBN 978-0-88192-560-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 504
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեսպակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեսպակ» հոդվածին։