Շրթնածաղիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրթնածաղիկներ, խուլեղինջազգիներ (լատիներեն՝ Labiatae, Lamiaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խոտաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվադեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակադիր կամ օղակաձև դասավորված։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, գլխավորապես ծաղկաբույլերով։ Բաժակը ձուլաթերթ Է, հնգաթև, հնգատամ կամ երկշուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսանդը կազմված է երկու պտղատերևիկից։ Սերմնարանը վերնադիր է, քառաբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքական է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շրթնածաղիկի ընտանիքն ընդգրկում է շուրջ 200 ցեղ, 3500 տեսակ տա րածված ամենուրեք, առավելապես միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթնածաղիկով շատ հարուստ է Հայկական լեռնաշխարհը։ ՀՀ-ում ամենատարածված ցեղերն են՝ անանուխը (լատիներեն՝ Mentha), կատվադաղձը (լատիներեն՝ Nepeto), եղեսպակը (լատիներեն՝ Salvia), ուրցը (լատիներեն՝ Thy mus), ուրցադաղձը (լատիներեն՝ Ziziphora), խուլեղինջը (լատիներեն՝ Lamium), թթվիճը (լատիներեն՝ Betonica), վիշապագլուխը (լատիներեն՝ Dracocephalum), սաղավարտուկը (լատիներեն՝ Scutellaria), լերդախոտը (լատիներեն՝ Teucrium) և այլն։ Շրթնածաղիկը օգտագործվում են օծանե լիքի (նարդոս, հազրեվարդ), տեխնիկական յուղերի (պերիլլա և այլն) արտադրության, բժշկության (անանուխ, առյուծագի) մեջ։ Համեմունքային շրթնածաղիկները (ռեհան, ուրց, ուրցադաղձ, անանուխ և այլն) լայն կիրառություն ունեն հայկ․ կերակրատեսակների և ազգային պանիրների պատրաստման մեջ։ Կան բազմաթիվ մեղրատու տեսակներ։