Լերդախոտ
Լերդախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Teucrioideae |
Ցեղ | Լերդախոտ (Teucrium) L., 1753 |

Լերդախոտ (լատին․՝ Teucrium[1]), զարոշ, գետնակաղնի, կենարար, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը քառանիստ է, բարձրությունը՝ 10-50 սմ։ Տերևները խաչաձև հակադիր են, երկարավուն-օվալաձև, փետրաթիակաձև կամ փետրաձև կտրտված։ Ծաղիկները կեղծ տերևանութային են, կապույտ, ծիրանագույն, երբեմն՝ սպիտակ կամ դեղին՝ հավաքված ողկուզանման, հասկանման կամ գլխիկանման ծաղկաբույլերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկ է։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է բոլոր մարզերում (հատկապես՝ միջին լեռնատափաստաններում և անտառային գոտում)։ Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ լանջերին։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, դառը և աղաղող նյութեր, ասկորբինաթթու և այլն։ Ժողովրդավարական բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց և այլն։ Լերդախոտ գորշը (Teucrium canum) Կովկասի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արթիկի շրջակայքում (Շիրակի մարզ), աճում է միջին լեռնային գոտում՝ կավոտ և քարքարոտ լանջերին (1800 մ բարձրություններում)։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ևս 21 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Շրթնածաղկավորներ | դաս Լերդախոտ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիք Խուլեղինջազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
մոտ 210 դաս | f2 | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 300), Հայաստանում՝ 8 տեսակ՝
- լերդախոտ արևելյան ( Teucrium orientale),
- լերդախոտ ալեհեր (Teucrium polium),
- լերդախոտ սովորական (Teucrium chamaedrys),
- լերդախոտ մանրածաղիկ (Teucrium parviflorum) և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ударение приведено по: Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2004. — Т. 3. — С. 59. — ISBN 5-87317-163-7
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերդախոտ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերդախոտ» հոդվածին։ |
|