Լերդախոտ ալեհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լերդախոտ ալեհեր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Teucrioideae
Ցեղ Լերդախոտ (Teucrium)
Տեսակ Լերդախոտ ալեհեր (T. canum)
Միջազգային անվանում
Teucrium canum

Լերդախոտ ալեհեր (լատ.՝ Teucrium canum), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջությամբ սպիտակամոխրագույն, կարճ, առսեղմ մազիկների թավոտությամբ, տերևների ստորին մակերեսին ավելի լավ արտահայտված բազմամյա բույս է: Տերևները պարզ են, երկարավուն-էլիպսաձև, աղեղնաեզր, սեպաձև հիմքով, կարճ կոթերով: Ընդհանուր ծաղկաբույլը հասկանման է, սակավաթիվ ծաղիկների միմյանցից մի փոքր հեռացած օղակներով: Բաժակը համարյա կանոնավոր է, զանգակաձև, 5 ատամիկներով: Պսակը վարդագույն-ծիրանագույն է, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին: Պտուղը կազմված է 4 մասերից` հակաձվաձև էրեմներից[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Արթիկ, Պեմզաշեն): Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Դաղստանը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1750-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային լանջերին տափաստաններում: Ծաղկում է հունիսին-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին-օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Կովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6