Հարավային Կովկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անդրկովկասից)
Հարավային Կովկասի պետությունները

Հարավային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, օսերեն՝ Фæскавказ, ադրբ.՝ Cənubi Qafqaz), հայերեն՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս[1], երկրամաս Արևելյան Եվրոպայում ու Ասիայում, Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից հարավ։ Այստեղ են գտնվում Կոլխիդայի ու Կուր- Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն։

Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված (Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի) և 3 չճանաչված (Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսում սահմանակից է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Իրանին։

Անդրկովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մասը Սև ու Կասպից ծովերի, Կովկասյան գլխավոր ջրբաժանի, ՍՍՀՄ, Թուրքիայի և Իրանի պետական սահմանի միջև: Ընդգրկում է Ադրբեջանի և Վրացական ՍՍՀ-ների հիմնական մաը և Հայկական ՍՍՀ: Տարածքը՝ 186,1 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 15,5 միլիոն մարդ (1987թվական): Լեռնային երկիր է, նվազագույն բարձրությունը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առավելագույնը՝ 5058 մ (Շխարա լիճ):

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չճանաչված կամ մասամբ ճանաչված երկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]