Հարավային Կովկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Կովկասի պետությունները

Հարավային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, «Սամխրեթի Կավկասիա», օսերեն՝ Фæскавказ, «Փեյսկավկազ», ադրբ.՝ Cənubi Qafqaz, «Ջանուբի Քաֆքազ»), հայերեն՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս[1]։ Անշուշտ, ճիշտ ձևը Այսրկովկասն է, քանզի Հայաստանը Կովկասյան լեռնաշղթայից «այսր» է, այսինքն՝ «այս կողմ», այլ ոչ թե՝ «անդր», այսինքն՝ «այդ կողմ»։ Այսպիսով հայերի և հարավկովկասյան (Southern Caucasus, Южный Кавказ) ժողովուրդների տեսակետից նայելով՝ Հայաստանը, Վրաստանը և հարավկովկասյան երկրներն ու տարածքները Այսրկովկաս են (Cis-Caucasus, Циз-Кавказье), իսկ Հյուսիսային Կովկասի (Northern Caucasus, Северный Кавказ) երկրամասերը և Ռուսաստանը մեզ համար դառնում են Անդրկովկաս (Trans-Caucasus, Закавказье)։ Այնինչ ռուսական տեսակետից Հայաստանը, Վրաստանը և այլք Անդրկովկաս են։ Եվ հենց այդ վերջին աշխարհագրական տերմինն էլ ռուսական, այդ թվում խորհրդային ռուսական կողմը պարտադրել է նախկինում իր ենթակայության ներքո գտնվող ժողովուրդներին, այդ թվում հայերիս։[2][3] Ի դեպ, «Անդրկովկա՞ս», թե՞ «Հարավային Կովկաս» տերմինների օգտագործման հարցը զուտ գիտական, աշխարհագրական տերմինաբանության հարց չէ, այլ ունի քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական լուրջ ենթատեքստ: Ընդ որում այդ հարցի մասին կան օտարազգի նշանավոր գիտնականների հիմնավորված կարծիքները, այդ թվում՝ դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում բավական հայտնի վրաց գիտնական Թամազ Գամկրելիձեինը, մասնավորապես 1998 թ. Թբիլիսիում գործող «Արևելք-Արևմուտք հարաբերությունների միջազգային հետազոտական կենտրոն» կազակերպության «Հետկոմունիստական ժողովրդավարական փոփոխությունները և աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում» հոդվածների ժողովածուում հրապարակված վերջինիս անգլերեն հոդվածում՝ Պրոֆեսոր Թ.Գամկրելիձե, «Անդրկովկա՞ս», թե՞ «Հարավային Կովկաս»: Դեպի առավել ճշգրիտ աշխարհաքաղաքական անվանակարգը: Prof. Thomas V. GAMKRELIDZE. "Transcaucasia" or "South Caucasus"? Towards a more exact geopolitical nomenclature* [4]

Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը երկրամաս է Արևելյան Եվրոպայում ու Ասիայում, Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից հարավ։ Ըստ որոշ օտար, այդ թվում՝ ռուս գիտնականների, Այսրկովկասում են գտնվում Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն։

Իրականում Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ մի առանձին աշխարհագրական միավոր է, որն իր տարածքով՝ գրեթե 450 հազար քառակուսի կիլոմետր, եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին և Հյուսիսային Կովկասին, այլև ամբողջ Կովկասին՝ միասին վերցրած:[5][6] Ավելին, այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղել է Հայկական քաղաքակրթական գոտու մի մասը և հաճախ էլ պարզապես հայկական պետության մասն է կազմել,[7] մասնավորապես՝ Արարատյան կամ Վանի թագավորության (Ք.ա. IX-VII դդ.), Երվանդունիների Միացյալ Հայկական թագավորության, Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորության[8]</ref> (Ք.ա. I դ. գրեթե ամբողջությամբ ներառվելով Տիգրան Բ Մեծի տերության կազմի մեջ), Արշակունիների Մեծ Հայքի թագավորության (I-V դդ.), Բագրատունիների համադաշնային տերության (IX-XI դդ.) ժամանակներում:[9] Ամբողջ Հարավային Կովկասը դարեր շարունակ գտնվել է Հայաստանի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, կրոնական բավական զորեղ ազդեցության ներքո[10][11][12][13]:

Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված (Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի) և 3 չճանաչված (Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Թուրքիային,[14] հարավից՝ Իրանին։

Անդրկովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մասը Սև ու Կասպից ծովերի, Կովկասյան գլխավոր ջրբաժանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի պետական սահմանի միջև։ Ընդգրկում է Ադրբեջանի և Վրաստանի հիմնական մասը և Հայաստանը։ Տարածքը 186,1 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 15,5 միլիոն մարդ (1987 թվական)։ Լեռնային երկիր է, նվազագույն բարձրությունը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առավելագույնը՝ 5058 մ (Շխարա լիճ)։

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:
  3. Տե՛ս նաև՝ Prof. Thomas V. GAMKRELIDZE. "Transcaucasia" or "South Caucasus"? Towards a more exact geopolitical nomenclature* in: *«Postcommunist Democratic Changes and Geopolitics in South Caucasus»: "International Research Center for East-West Relations", Tbilisi, 1998, pp. 40-42. [1]
  4. Prof. Thomas V. GAMKRELIDZE. "Transcaucasia" or "South Caucasus"? Towards a more exact geopolitical nomenclature* in: *«Postcommunist Democratic Changes and Geopolitics in South Caucasus»: "International Research Center for East-West Relations", Tbilisi, 1998, pp. 40-42. [2]
  5. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:
  6. Ամբողջ Կովկասի տարածքը կազմում է 444 հազ. 400 կմ²: Այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքը կազմում է 186 հազար 100 կմ² (որից՝ Հայաստանի Հանրապետությունը՝ 29 հազ. 800 կմ², Արցախի Հանրապետությունը՝ 12 հազ. կմ², Վրաստանը՝ 57 հազ. 700 կմ², Ադրբեջանը՝ 74 հազ. 600 կմ², Աբխազիան՝ 8 հազ. 700 կմ², Հարավային Օսիան՝ 3 հազ. 900 կմ²), իսկ Հյուսիսային Կովկասի տարածքը, որը ամբողջությամբ ներկայումս մտնում է Ռուսաստանի մեջ, կազմում է 258 հազար 300 կմ² ըստ ռուսական հավաստի աղբյուրների: Տե՛ս Энциклоедия «Вокруг света». [3]
  7. Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի պետություններից մեկը՝ Աղվանքը կամ այսպես կոչված Կովկասյան Ալբանիան պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է որպես վասալ պետություն՝ Տիգրան Մեծի տերության կազմում: «Albania first appears in history as a vassal state in the empire of Tigranes the Great of Armenia (95-56 BC)» : Տե՛ս Robert Hewsen, Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. Chicago. 2001, page 40, isbn: 0-226-33228-4.
  8. Ք.ա. II դ. Հարավային Կովկասի հարևան ժողովուրդների, մասնավորապես Ալբանիայի տարածքի մի մասը նվաճվեց կամ ազատագրվեց Մեծ Հայքի թագավորության կողմից, ենթադրելի է՝ խլելով Մարաստանից: Թեպետ հնարավոր է, որ մինչև Արտաշիսյաններն էլ Աղվանքի մի մասը պատկանում էր Երվանդունիների հայկական թագավորությանը: Տե՛ս Robert Hewsen. Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. Chicago. 2001, pages 32, 58, isbn: 0-226-33228-4.
  9. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:
  10. Համեմատիր՝ Minorsky. Sherwan. Encyclopædia Britannica. Article: Azerbaijan
  11. Walker, Christopher J. Armenia and Karabagh: The Struggle for Unity. London: Minority Rights Group Publications, 1991, p. 10.
  12. "kulichki.com">Istorija Vostoka. V 6 t. T. 2, Vostok v srednije veka Moskva, «Vostochnaya Literatura», 2002. ISBN: 5-02-017711-3.
  13. Robert H. Hewsen. "Ethno-History and the Armenian Influence upon the Caucasian Albanians", in: Samuelian, Thomas J. (Ed.), Classical Armenian Culture. Influences and Creativity, Chicago: 1982
  14. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]