Կուր
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Կուր (այլ կիրառումներ)
Կուր | |
---|---|
![]() Կուրը Վրաստանում
|
|
Բնութագիր | |
Երկարություն | 1515 |
Ավազանի մակերես | 188 000 կմ² |
Ջրի ծախս | ≈575 |
Ջրահոսք | |
Ակունք | Հայկական լեռնաշխարհ |
· Ակունքի տեղակայում | Թուրքիա |
Գետաբերան | Կասպից ծով |
· Գետաբերանի տեղակայում | Կասպից ծով |
· Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մեծ Լիախվի, Քսանի, Արագվի, Ալազան, Կամբեճ, Թյուրյանչայ, Խրամ, Աղստև, Շամխոր, Արաքս, Վերե, Կողբ, Հախում, Վարագաջուր, Գարգար, Գոռաթիս Ծղալի, Փոցխով, Թարթառ և Խաչեն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրք.՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1515[1] կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։
Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։ Նորագույն դարաշրջանում հայերեն հաճախ անվանվել է Քուռ (գետի ադրբեջաներեն անվանման հայացված ձևը)[2]։
Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդանեկ (Կարսի մարզ)
- Օկամ (Կարսի մարզ)
- Արդահան (Կարսի մարզ)
- Գյուլաբերդ (Կարսի մարզ)
- Ասպինձա (Վրաստան)
- Բորժոմ (Վրաստան)
- Խաշուր (Վրաստան)
- Ագարա (Վրաստան)
- Քարել (Վրաստան)
- Գորի (Վրաստան)
- Կասպի (Վրաստան)
- Ձեգվի (Վրաստան)
- Մցխեթ (Վրաստան)
- Թիֆլիս (Վրաստան)
- Ռուսթավի (Վրաստան)
- Գարդաբան (Վրաստան)
- Մինգեչաուր (Ադրբեջան)
- Եվլախ (Ադրբեջան)
- Զարդոբ (Ադրբեջան)
- Սաբիրաբադ (Ադրբեջան)
- Ալի-Բայրամլի (Ադրբեջան)
- Սալյան (Ադրբեջան)
- Նեֆթեչալա (Ադրբեջան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|