Մցխեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մցխեթ
վրաց.՝ მცხეთა
Mtskheta panorama with the Svetitskhoveli cathedral (January 2013).jpg
Մցխեթ քաղաքի համայնապատկեր
Կոորդինատներ: 41°51′0″ հս․ լ. 44°43′0″ ավ. ե. / 41.85000° հս․. լ. 44.71667° ավ. ե. / 41.85000; 44.71667
Երկիր Վրաստան Վրաստան
Մխարե Շիդա Քարթլի
Մունիցիպալիտետ Մցխեթի
Տվյալ կարգավիճակում 1956 թվականից
ԲԾՄ 460 մ
Պաշտոնական լեզու Վրացերեն
Բնակչություն 7700 մարդ (2002)
Ազգային կազմ վրացիներ
Կրոնական կազմ Վրաց Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականուն մցխեթցի
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 3300
Փոստային ինդեքսներ 3300
Պաշտոնական կայք mtskheta-mtianeti.gov.ge(վրաց.) (անգլ.)
##Մցխեթ (Վրաստան)
Red pog.png

Մցխեթ[1] (վրաց.՝ მცხეთა), քաղաք Վրաստանի Հանրապետության Շիդա Քարթլի երկրամասում, Մցխեթի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է մ. թ. ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսին։ Ըստ լեգենդի՝ քաղաքը հիմնադրել է լեգենդար Մցխեթոսը։

Լեոնտի Մրովելին իր «Քարթլիս ցխովրեբա» աշխատության մեջ գրում է․

Aquote1.png Քարթլոս արքայի մահվանից հետո նրա կինը երկիրը բաժանել է երկու եղբայրների միջև։ Ավագը՝ Մցխեթոսը, բնակություն հաստատեց Արագվի և Մթկվարի (Կուր) գետերի միախառնման վայրում, կառուցեց քաղաք և կոչեց իր անունով։ Aquote2.png

19-րդ դարի իսպանացի գրող Խուան Վան Հալենը, ով այս վայրերն այցելել էր, Մցխեթի մասին խոսելիս նաև նշում է, որ Նոյի անմիջական ժառանգներից մեկը՝ Մեսխեթը՝ քաղաքի հիմնադիրը, այն հայտարարեց իր մայրաքաղաքը ոչ միայն այս վայրի հմայքի, այլև տեղանքի հարմար դիրքի պատճառով։

Մ. թ. ա. 4-րդ դարում քարթվելական Ազո (Ազովի) արքայի կողմից քաղաքը հայտարարվել է Քարթվելական թագավորության մայրաքաղաքը։ Մ. թ. ա. 5-րդ դարի վերջում Քարթվելական թագավորության մայրաքաղաքի տիտղոսը փոխանցվում է Թբիլիսիին։ Մինչ Սամեբա տաճարի կառուցման ավարտը, Մցխեթում էր գտնվում Վրաստանի պատրարքի ամբիոնը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Մցխեթի հին շրջաններն են՝ Սարկինե, Ծիծամուրի, Նակուլբակևի, Կարսանի, Մուխտագվերդի, Կալոուբանի Կոդմանի։

Այստեղ են գտնվում Արմազի (Արմազցիխե) բերդի պարսպապատ բնակավայրերի, քաղաքային թաղամասերի մնացորդներ, գերեզմանատներ, Սամթավրո վանական համալիրը (11-րդ դարի գլխավոր վանքը) և Սվետիցխովելի մայր տաճարը։

Մցխեթի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին (6-րդ դար), Շիո Մգվիմի վանքը։ Տարածաշրջանի մշակութային հուշարձանները գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ և համաշխարհային ժառանգության ցանկում են ընգրկված։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]