Ձեգամ
Ձեգամ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 90 կմ |
Ավազանի մակերես | 942 կմ² |
Ջրի ծախս | 6,3 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բաբաչայ |
Երկիր | ![]() |
Ձեգամ (ադրբ.՝ Zəyəmçay), Զացամյայ, Զազեմսու, Զակամ, Զեզամ, Զեկամ, Զեղամ, Զյագամ, Լոբնաս, Լոփնաս, Լռւբանաս, Լուբնաս, Լուփնաս, Ձազամ, Զեղամ, Կուր գետի աջակողմյան վտակը։ Սկիղբ է առնում Գանձակի լեռնահամակարգի կենարոնական հատվածից, Սևանա լճի հյուսիս-արևելյան կողմում գտնվոզ Կարաարխաջ լեռնագագաթի փեշերից։ Գրեթե միշտ հոսում է հյուսիս-արևելյան ուղզությամբ։ Վերին հոսանքի շրջանում արագահոս է սւ փրփրալից, իսկ ստորին հոսանքը դանդաղահսս է։ Ամռանը նրա ջրերը օգտագործվում են ոռսգման համար և հաճախ մայր գետին չեն հասնոււմ։ Մ. Բարխուդարյանը նույնացնում Է Լոփնաս[1] կամ Լուբնաս գետի հետ, նրա ափին դնելով Խաղխաղ քաղաքը։ Լ. Մելիքսեթ-Բեկի կարծիքով Ձեգամ նախկին Բերգուջ (Սագիմ) գետն է («Վրսւց աղբյուրները...») էջ 63, ծան 4)[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին է. 71
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 475 — 992 էջ։