Աղստև (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղստև (այլ կիրառումներ)
Աղստև
Բնութագիր
Երկարություն133 կմ[1]
Ավազանի մակերես2589 կմ²[1]
Ջրի ծախս8,22 մ³/վ[1]
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԹեժլեռ[1]
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱչաջուր, Ջողազ, Բլդան, Գետիկ, Դեղինաղբյուր, Դիտավանի ջուր, Թալա, Լալիգետ, Կիսավեր, Հաղարծին, Հովաջուր, Մթնաձոր, Շտողանաջուր, Ուրթուջուր, Սառնաջուր, Սպիտակաջուր, Քռսնաջուր, Աղբուղա, Սպիտակ ջուր և Ոսկեպար
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ, Տավուշի մարզ, Աղստևի շրջան և Ղազախի շրջան

Աղստև (ադրբ.՝ Ağstafacay), Ախստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա[2], գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից[3]։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ[4]։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։

Հայաստանի տարածքում Աղստևի վրա կառուցված է Բերքաբերի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 194 — 992 էջ։
  3. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 140 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  4. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 9 — 150 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 261