Կոստանդին Խուդավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Կոստանդին Խուդավերդյան
Ծնվել է հունվարի 9, 1929(1929-01-09)
Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է 1999
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան
Հաստատություն(ներ) ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր (1967) և պրոֆեսոր (1974)
Տիրապետում է լեզուներին հայերեն

Կոստանդին Սուրենի Խուդավերդյան (հունվարի 9, 1929(1929-01-09), Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ - 1999, Երևան, Հայաստան[1]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1951 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականի աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ 1959 թվականին նա պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1974 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1974 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտիի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչն է։ 1964 թ.-ից դասավանդել է Երևանի բուհերում։ 1988 թվականից մինչև իր կյանքի վերջը Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիրն էր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Խուդավերդյանը ավելի քան 120 աշխատությունների հեղինակ է, որից 20-ը մենագրություններ՝ տպագրված Երևանում, Մոսկվայում, Տալլինում և այլուր։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ «Հայ ժողովրդի պատմության» (հ. 7, 1967, հ. 8, 1970) հատորների հեղինակներից է և խմբագրության անդամ, ՍՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտությունների պրոբլեմային խորհուրդների անդամ։

Կոստանդին Խուդավերդյանի ուսումնասիրությունների զգալի մասը նվիրված է հայ մշակույթի զարգացման հարցերին։ Նա հիմնավորել է հայկական մշակույթի զարգացման հիմնական փուլերը, տվել պարբերացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային մշակույթի առանձնահատկություններին։ Նա գրել է «Կուլտուրական հեղափոխության կենսագործումը Հայաստանում» մեծածավալ աշխատությունը։ Նա «Հայ ժողովրդի պատմության» 7 և 8-րդ հատորների, «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» մեկհատորյակի, «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական դասագրքերի հիմնական հեղինակներից էր։

Նրա հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են համամիութենական և միջազգային գիտաժողովներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր։

Կոստանդին Խուդավերդյանը շուրջ 40 տարի մասնակցություն է ունեցել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է Հայաստան—Ավստրիա, հետագայում Հայաստան—Շվեյցարիա ընկերությունների աշխատանքները։ Բռնադատվածների իրավունքների վերականգնման համար հիմնված «Հուշամատյան» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։

Նա նախաձեռնել է «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի և հատկապես թեմատիկ հանրագիտարանների պատրաստումը։ Հայերեն և ռուսերեն լույս է տեսել «Հայկական հարցը» հանրագիտարանը։ Խուդավերդյանի գլխավորությամբ սլատրաստվել են նաև «Հայ սփյուռք» և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանները։ Դրանցից առաջինը ամփոփում է տեղեկություններ շուրջ 70 երկրների մասին, երկրորդը լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում։ Այն նվիրված է Հայոց դարձի 1700-ամյակին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Культуное строительство в Советской Армении в годы первой пятилетки, Е., 1959
  • Съeзды советов Армении, E., 1963 (соавтор С. В. Хармандарян)
  • Культурная революция в Советской Армении, E., 1966
  • Культурные связи Советской Армении, E., 1976

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Մ. Գեղամյան «Կոստանդին Սուրենի Խուդավերդյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1999, էջ 395-397

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոստանդին Խուդավերդյան»։ Վերցված է 2013 նոյեմբերի 8 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png