Հովհաննես Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Այվազյան
Ծնվել է նոյեմբերի 7, 1947(1947-11-07) (71 տարեկան)
Ծննդավայր Փոքր Խանչալի, Վրաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտություն քիմիկոս, խմբագիր և հրատարակիչ

Հովհաննես Մնացականի Այվազյան (1947, նոյեմբերի 7, Փոքր Խանչալի (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ 1972-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզ-տեխնիկական կենտրոնում, 1974-1979 թվականներին՝ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1979-1999 թվականներին՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999 թվականից՝ «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն։[1]

Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005-2007), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007-2010), «Հայաստան» (2012) հանրագիտարանները։

Եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահը (1994-2006), միության «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահը (2001-2006)։ «Ասպնջակ»-ում տպագրել է Ջավախքում հայապահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Հաղթանակած բանակի գեներալը, Երևան, 2001։
  • Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
  • Աշխարհի յոթ հրաշալիքներ և... Հայաստան, Երևան, 2005։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, 2006։
  • Մի հայտնագործության պատմություն, 2008։
  • Հարսանիք, 2008։
  • Տիեզերք, 2008։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Էկոլոգիա, 2010։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Հաղթելու արվեստը, 2011։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի մեդալ (2002)։
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012)։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 89-91