Գետիկ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետիկ (այլ կիրառումներ)
Գետիկ
Գետիկ գետը Գեղարքունիքի մարզում
Բնութագիր
Երկարություն58 կմ
Ավազանի մակերես581 կմ²
Ջրի ծախս2,95 մ³/վ
Ջրահոսք
Գետաբերանի տեղակայումԱղստև
Կոորդինատներ
Գետի թեքություն31,9 մ/կմ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղնովատ, Բերիավատ, Գոշ, Խաչարձան, Աղաքար, Բարեբեր, Գեղաջուր, Թևգետ, Խորաձոր, Կարմրաջուր, Միափոր, Մշակաց, Տիգաջուր, Փոքր Գեղաձոր, Քարետոպրակ, Գյոզալդարա և Գոշի ջուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ

Գետիկ (նախկինում՝ Թարս, Թարսաչայ), գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 581 կմ²[1]։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիսարևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք[2]։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 2,95 մ³/վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - գետիկ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետիկ (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 23