Աղստև (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղստևից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աղստև (այլ կիրառումներ)
Աղստև
Agstev3.JPG
Բնութագիր
Երկարություն133 կիլոմետր
Ավազանի մակերես2589 կմ²
Ջրի ծախս8,22 մ³/վ
 · Գետաբերանի տեղակայումԿուր գետ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱչաջուր, Ջողազ, Բլդան, Գետիկ, Դեղինաղբյուր, Դիտավանի ջուր, Թալա, Լալիգետ, Կիսավեր, Հաղարծին, Հովաջուր, Մթնաձոր, Շտողանաջուր, Ուրթուջուր, Սառնաջուր, Սպիտակաջուր, Քռսնաջուր, Աղբուղա, Սպիտակ ջուր և Ոսկեպար
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԼոռու մարզ, Տավուշի մարզ, Աղստևի շրջան և Ղազախի շրջան

Աղստև (ադրբ.՝ Ağstafacay), Ախստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա[1], գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից[2]։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ[3]։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։

ՀՀ տարածքում Աղստևի վրա կառուցված է Ջողասի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 194 — 992 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 140 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 9 — 150 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]