Jump to content

Գազախի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղազախի շրջանից)
Գազախի շրջան
ադրբ.՝ Qazax rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան
Ներառում է22 մունիցիպալիտետ
ՎարչկենտրոնԳազախ
ԲԾՄ396 մետր
Բնակչություն (2005)85 569
Տարածք701
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
Ժամային գոտիUTC+4
ISO 3166-2 կոդAZ-QAZ
Հեռախոսային կոդ279
Փոստային ինդեքսներ3500
Ավտոմոբիլային կոդ35
qazax.az

Գազախի շրջան (ադրբ.՝ Qazax rayonu), շրջան ներկայիս Ադրբեջանական Հանրապետության արևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Գազախ (նախկին Ղազախ) քաղաքն է։

Այժմ Գազախի, ինչպես նաև հարևան Աղստևի շրջանները բնակեցված են ղարափափաղների ցեղախմբով, որոնք այժմ համարվում են ադրբեջանցիների ենթախումբ[1]։

Ներկայիս Գազախի շրջանը կազմում է պատմական Մեծ Հայքի Ուտիք աշխարհի արևմտյան մասը։ Ժամանակին այդ քաղաքում կար մի քանի հայկական եկեղեցի, որոնք այժմ կամ լիովին, կամ մասամբ ավերված են ադրբեջանցիների կողմից։

Միջին դարերում (10-11-րդ դարեր) Գազախի շրջանի տարածքը մաս էր կազմում հայոց Վահրամյանների Գագի իշխանության մասը։ Գազախի շրջանում կիսաավերված վիճակում պահպանվել են իշխանանիստ Գագ ամրոցի ավերակները Գագա Սուրբ Սարգիս վանքով (ադրբեջանցիները այն կեղծում և ներկայացնում են "աղվանական" հուշարձան, թեև 10-11-րդ դարերում Ալբանիա-Աղվանքը վաղուց ավարտել էր իր գոյությունը), Գավազան (Գավարծին) բերդը, բազմաթիվ խաչքարեր և այլ հայկական հուշարձաններ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը հիմնականում դաշտային է, սակայն հանդիպում են մի քանի ոչ բարձր լեռներ՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգից։ Դեռ Ռուսական կայսրության տիրապետության տարիներին Ելիզավետպոլի նահանգի կազմում ստեղծվել էր Ղազախի գավառը, որի լեռնային մասը՝ Տավուշը, Հայաստանի կազմում է, իսկ դաշտային հատվածներն անջատվել են Հայաստանից և միացել Ադրբեջանին 1920-ական թվականներին։

Լեռներից են Ազնաքար՝ Կողբ գետի աջ կողմում[2], Գյոկ Տամպտու[3], Գեջալի Կայա[4], Դյուլդյուլ[5] գագաթները։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից գործում է Ղազախի ցեմենտի գործարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մամեդլի Ա, Սոլովյովա Լ.Տ., Ադրբեջանցիներ (Азербайджанцы), Մոսկվա, «Նաուկա», էջ 27 — 708 էջ, ISBN 978-5-02-040007-8։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 48 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 894 — 992 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 840 — 992 էջ։
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 128 — 992 էջ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազախի շրջան» հոդվածին։