Բաբեկի շրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբեկ (այլ կիրառումներ)
Բաբեկի շրջան ադրբ.՝ Babək rayonu | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Շրջան |
| Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
| Ներառում է | 36 բնակավայր |
| Վարչկենտրոն | Բաբեկ |
| Խոշորագույն քաղաք | Բաբեկ |
| Ամենաբարձր կետ | Բզղոն լեռն (2476 մ) |
| ԲԾՄ | 986 մետր |
| Հիմնական լեզու | Ադրբեջաներեն |
| Բնակչություն (01․01․2017) | 74.300 |
| Խտություն | 91 |
| Տարածք | 82,842 |
| Հիմնադրված է | հոկտեմբերի 23, 1978 թ. |
| ISO 3166-2 կոդ | AZ-BAB |
| Հեռախոսային կոդ | 136 |
| Փոստային ինդեքսներ | 6700 |
| Ավտոմոբիլային կոդ | 67 |
| 39°09′00″N 45°26′00″E / 39.15°N 45.4333°E | |
| babek-ih.nakhchivan.az և babek-ih.gov.az(ադրբ.) | |
Բաբեկի շրջան (ադրբ.՝ Babək rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Բաբեկ քաղաքն է[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբեկի շրջանը ձևավորվել է 1978 թվականի հոկտեմբերի 23-ին Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հեյդար Ալիևի կարգադրությամբ՝ ընդգրկելով նախկին Նախիջևանի շրջանի տարածքի մեծ մասը[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբեկի շրջանը հյուսիսում սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգներին[1]։
Բաբեկի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 82,842 կմ2։ Վարչական կենտրոնը Բաբեկ քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 35 գյուղ[1]։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի, Վայքի լեռների բլուրները, Նախիջևանի հարթավայրը։ Շրջանի ամենաբարձր կետը Բզղոն լեռն է, որն ունի 2476 մ բարձրություն[1][2][3]։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբեկի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Նախիջևան և այլ գետեր։ Շրջանի տարածքում են գտնվում Ուզունոբայի, Ներամի, Սիրաբի Կահաբի ջրամբարները[1]։
Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Սիրաբի և Վայխիր հանքային ջրերի աղբյուրները[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա եղանակով պայմանավորված՝ Բաբեկի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր շոգ է, կիսաանապատային, չոր տափաստանային, իսկ ձմռանը՝ չոր ցուրտ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 74,300 է[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է[1]։
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբեկի շրջանում գործում է 38 հանրակրթական դպրոց, 6 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 5 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 41 գրադարան[1]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանում գործում է երկու թանգարան[1]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, ծննդատուն, 2 շրջանային հիվանդանոցներ, 16 բժշկական ամբուլատորիա, 14 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 4 ֆելդշերային հենակետեր, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 «Բաբեկի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Արխիվացված 2015-04-09 Wayback Machine (արխիվացված)։(ռուս.)
- 1 2 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
| ||||||||||||||||||
| ||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբեկի շրջան» հոդվածին։ |
| ||||||
