Հեյդար Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիև Հեյդար Ալիրզա օղլու
Heydər Əlirza oğlu Əliyev
Heydar Aliyev 1997.jpg
Հեյդար Ալիևը ԱՄՆ-ում 1997 թ
Ծնվել է 1923 մայիսի 23
Ծննդավայր Նախիջևան
Մահացել է դեկտեմբերի 12, 2003(2003-12-12) (տարիքը 80)
Մահվան վայր Քլիվլենդ (Օհայո), Օհայո (ԱՄՆ)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ազգություն քուրդ[1][2][3]
Կրոն շիա իսլամ
Կրթություն Արդբեջանի պետական նավթային ակադեմիա և Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Զարիֆա Ալիևա
Զբաղեցրած պաշտոններ Ադրբեջանի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի փոխնախագահ և Q42530449?
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ և Նոր Ադրբեջան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Սոցիալիստական աշխատանքի հերոս Կարմիր Աստղի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Սուրբ Անդրեյի շքանշան Order of Prince Yaroslav the Wise, 1st class Order of the Golden Fleece և Order of St. Sergius of Radonezh 1st class
Անդամություն Կենտկոմի Պոլիտբյուրո
Երեխաներ Իլհամ Ալիև
Ստորագրություն
Signature of Heydar Aliyev.png
Heydar Aliyev Վիքիպահեստում

Հեյդար Ալիրզա օղլու Ալիև (ադրբեջաներեն՝ Heydər Əlirza oğlu Əliyev, ռուսերեն՝ Гейдар Алиевич Алиев; մայիսի 10, 1923[4]։ – դեկտեմբերի 12, 2003), ադրբեջանցի քաղաքական գործիչ, Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և անկախ Ադրբեջանի երրորդ նախագահ։ Նա Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրն է։[5][6]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդար Ալիև ծնվել է Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ-ում, 1923 թ. մայիսի 10-ին[4]։ Ալիևի հայրը՝ Ալիրզա Ալիևը մինչև 1915 թվականը ապրել է Սիսիանի շրջանում, ինչից հետո տեղափոխվել է Նախիջևան[7]։

Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում: Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել: 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախչըվանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու: Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում: Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[8]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է՝ Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար: 1982 թ. դեկտեմբերին՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ ընտրվող Հեյդար Ալիևը նշանակվել է՝ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը: Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1987 թ. հոկտեմբերին՝ որպես բողոքի նշան Խորհրդային Միութայն Կոմունիստական Կուսակցության Կենտրոնակամ Կոմիտեի Քաղբյուրոյի և հատկապես Գլխավոր քարտուղար Միխաիլ Գորբոչովի վարած քաղաքական գծի, հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից[9]:

1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում: Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա 1991-1993 թթ. եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1992 թ. «Ենի Ազերբայջան» կուսակցության՝ Նախիջևան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[10]:

1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները: 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Նա 1998 թ. հոկտեմբերի 11-ին ժողովրդի բարձր ակտիվության պայմաններում անցկացված ընտրություններում հավաքելով ձայների 76,1 տոկոսը, կրկին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը համաձայնություն տված Հեյդար Ալիևը՝ առողջության մեջ առաջացած խնդիրների հետ կապված՝ հրաժարվել է մասնակցել ընտրություններին[11]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով: Ադրբեջանի վերջին երեսուն տարուց ավել ժամանակահատվածն ընդգրկող պատմական ճակատագիրը՝ անխախտ կապերով կապված է Հեյդար Ալիևի անվան հետ: Այդ տարիների ընթացքում, ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը կապված է հատկապես նրա անվան հետ: Հեյդար Ալիևը՝ իր ղեկավարության այդ ժամանակահատվածում զարգացման համար մշտապես տքնող, նրա հարուստ մշակույթով, պատմական մեծ անցյալով մշտապես հպարտացող և գալիք սերունդների ճակատագրի համար մտածող հարազատ երկրի՝ Ադրբեջանի՝ ժամանակի ծանր ու դաժան փորձություններից դուրս բերելն էր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История захвата власти и страны курдскими кланами(ռուս.)
  2. https://www.youtube.com/watch?v=PjKlkdYwngk(հայ.)
  3. КУРДСКАЯ КАРТА ИЛЬХАМА АЛИЕВА(ռուս.)
  4. 4,0 4,1 «Հեյդար Ալիևի կենսագրությունը (անգլերեն)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-13-ին։ Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11–ին 
  5. Պաշտոնական կայքեջը
  6. Հեյդար Ալիևի ձայնը
  7. Двоюродный брат Гейдара Алиева: Мы жили в Сисианском районе Армении, потом отец Гейдара переехал в Нахиджеван
  8. "Heydar Aliyev biography"
  9. "Official web-site of President of Azerbaijan Republic - AZERBAIJAN »
  10. Представление к присвоению воинского звания генерал-майора (SSRİ Nazirlər Soveti yanında Dövlət Təhlükəsizliyi Komitəsinin 30 oktyabr 1967-ci il, 136 №-li məxfi əmri).
  11. Ирада Гусейнова. Гейдар Алиев - от политического руководителя к общенациональному лидеру. Баку, "Тахсил", 2005. стр. 67.