Ռոբերտ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Robert Kocharyan's Interveiw, 2003.jpg
Դրոշ
(2-րդ) Հայաստանի Հանրապետության նախագահ
Դրոշ
ապրիլի 9, 1998 - ապրիլի 9, 2008
Նախորդող Լևոն Տեր-Պետրոսյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
Դրոշ
(6-րդ) ՀՀ վարչապետ
10 հունիսի, 1997 - 9 ապրիլի, 1998
Նախորդող Արմեն Սարգսյան
Հաջորդող Արմեն Դարբինյան
Դրոշ
ԼՂՀ նախագահ
դեկտեմբերի 29, 1994 - մարտի 20, 1997
Հաջորդող Լեոնարդ Պետրոսյան, Արկադի Ղուկասյան
Դրոշ
ԼՂՀ վարչապետ
օգոստոսի 15, 1992 - դեկտեմբերի 24, 1994
Հաջորդող Լեոնարդ Պետրոսյան
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 31, 1954 (60 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Արցախ
Հայր Սեդրակ Քոչարյան
Մայր Էմմա Քոչարյան
Ամուսին Բելլա Քոչարյան
Զավակներ Որդիներ. Սեդրակ և Լևոն
Դուստր. Գայանե
 
Ինքնագիր Robert Kocharyan signature.png
 
Պարգևներ

Լիբանանյան մայրու շքանշան (Լիբանան) Մեծ խաչի ասպետ Պատվո շքանշան (Վրաստան) Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշան (ԼՂՀ) «Փրկչի» շքանշան (Հունաստան) «Վիտաուտաս Մեծ» շքանշան (Լիտվա) «Սպիտակ արծիվ» շքանշան (Լեհաստան) Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Հայաստանի Հանրապետության 2-րդ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Ն 1] 1-ին նախագահ[Ն 2], ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ։

Կենսագրությունը[խմբագրել]

  • 1954թ. օգոստոսի 31 - ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[1]:։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։
  • 1971թ. - սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։
  • 1972-1974թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1977—1982թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
  • 1980թ.-ից - տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։
  • 1988թ. փետրվարից - եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։
  • 1989 և 1990 թթ. - ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
  • 1991թ. - ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1992թ. օգոստոս - երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
  • 1994թ.դեկտեմբերի 24 - ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
  • 1997թ. մարտի 20 - Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
  • 1998թ. մարտի 30- արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
  • 2003 մարտի 5- 2008թթ. - Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
  • 2009թ.-ից - «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Քոչարյանի ընտանիքը[խմբագրել]

Ամուսնացած է, ունի երեք զավակ և չորս թոռնիկ՝ Բելլա, Անի, Էմմա և Ռոբերտ։

Հայրը[խմբագրել]

Սեդրակ Սարգսի Քոչարյան

Ծնվել է 1910 թվականի Ցարական Ռուսաստանի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։ Մահացել է 1977 թվականին։

Մայրը[խմբագրել]

Էմմա Արսենի Օհանյան

Ծնվել է 1926 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինականի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև՝ Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում՝ ավագ գիտաշխատող։ Ներկայումս թոշակառու է։

Բելլա Քոչարյանը 2005 թվականին

Ռոբերտ Քոչարյանի կինը[խմբագրել]

Բելլա Լևոնի Քոչարյան

Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա՝ բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թվականներին) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։ Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի։

Զավակները[խմբագրել]

Ավագ որդին[խմբագրել]

Սեդրակ Քոչարյան

Ծնվել է 1981 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը։ Սեդրակ Քոչարյանը երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Դուստրը[խմբագրել]

Գայանե Քոչարյան

Ծնվել է 1983 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ Ամուսնացած է։

Կրտսեր որդին[խմբագրել]

Լևոն Քոչարյան

Ծնվել է 1985 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Մարտի 1[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.
Իշխանափոխություն պահանջող ցուցարարները Ազատության հրապարակում․ փետրվարի 27, 2008թ.
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը

2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո, բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։ 10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած[2] շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասգվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։ Առավոտյան ժամը 11։00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ցուցարարները Հյուսիսային պողոտայով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին Ստեփան Շահումյանի անվան հրապարակ։ Այստեղ, կարճ ժամանակում նրանց են միանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հասարակական տրանսպորտից ու շինարարական պարագաներց արագորեն բարիկադներ են կառուցում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվում են ընդհարումներ, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կիրառում են տարբեր տեսակի հրազեն, իսկ ցուցարարները՝ քարեր, փայտե ու երկաթե ձողեր։ Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների, որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։ Մինչ այդ՝ արդեն երեկոյան, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս ոստիկանության վերահսկողությունից, ու հնարավոր է ցուցարարները արդեն հայտնվեն նախագահական նստավայրի մոտ, դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և երկրում հայտարարում արտակարգ դրություն 20 օր ժամկետով[3][4]։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուժային կառույցների կազմում էին ընդգրկվել նաև Հայաստանի իշխանամետ մեծահարուստների (Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Սուրիկ Խաչատրյան և այլն) անձնական թիկնապահական ստորաբաժանումները[5]։ Արդեն առավոտյան ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ ԱԱԾ–ին, ՀՀ ԶՈՒ–ին ու նրանց կազմում ընդգրկված անձնական թիկնապահական ստորաբաժանումներին հաջողվել էր ցրել բողոքավոր ցուցարարներին։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել]

  • «Արցախի հերոս» կոչում (ԼՂՀ)
  • Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշան (ԼՂՀ)
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան (ԼՂՀ)
  • «Շուշիի ազատագրման» շքանշան (ԼՂՀ)
  • «Պատվո լեգեոնի» շքանշան (Ֆրանսիա)
  • «Մեծ խաչի ասպետ» Պատվո շքանշան (Վրաստան)
  • «Վիտաուտաս Մեծ» շքանշան (Լիտվա)
  • «Սպիտակ արծիվ» շքանշան (Լեհաստան)
  • «Փրկչի» շքանշան (Հունաստան)
  • «Լիբանանյան մայրու» շքանշան (Լիբանան)

Նշումներ[խմբագրել]

  1. Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։
  2. Քոչարյանի նախագահ դառնալուց առաջ ԼՂՀ-ում ի պաշտոնե առաջին դեմք համարվում էր ԼՂՀ ԳԽ նախագահը, ԼՂՀ ԳԽ առաջին նախագահը եղել է Արթուր Մկրտչյանը։

Ծանոթագրություներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg