Վլադիմիր Կազիմիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադմիր Կազիմիրով
Казимиров, Владимир Николаевич
Վլադմիր Կազիմիրով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 12,1929
Ծննդավայր Մոսկվա
Վախճանի օր ապրիլի 19, 2024(2024-04-19)[1] (94 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Կայք՝ vn.kazimirov.ru
 
Պարգևներ

Վլադիմիր Նիկոլաևիչ Կազիմիրով (օգոստոսի 12, 1929(1929-08-12), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 19, 2024(2024-04-19)[1]), ռուս քաղաքական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1953) և Դիվանագիտական բարձրագույն դպրոցը (1962)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (1975)։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։

1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։

2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[2]։

Մահացել է 2024 թ․ ապիլի 19-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]