1992
Արտաքին տեսք
| Տարիներ |
|---|
| 1988 · 1989 · 1990 · 1991 — 1992 — 1993 · 1994 · 1995 · 1996 |
| Տասնամյակներ |
| 1970‑ականներ · 1980‑ականներ — 1990‑ականներ — 2000‑ականներ · 2010‑ականներ |
| Դարեր |
| 19-րդ դար — 20-րդ դար — 21-րդ դար |
| Գրիգորյան օրացույց | 1992 MCMXCII |
| Հուլյան օրացույց | 1991—1992 (հունվարի 14 -ից) |
| Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7500—7501 (սեպտեմբերի 14-ից) |
| Հռոմի հիմնադրումից սկսած | 2744—2745 (մայիսի 4-ից) |
| Հայկյան տոմար | 4484—4485 (օգոստոսի 11-ից) ՏՆՁԴ—ՏՆՁԵ |
| Հրեական օրացույց |
5752—5753 ה'תשנ"ב — ה'תשנ"ג |
| Իսլամական օրացույց | 1412—1413 |
| Չինական օրացույց | 4688—4689 辛未 — 壬申 սպիտակ գառ — սև կապիկ |
| Եթովպական օրացույց | 1984—1985 |
| Հին հնդկական օրացույց | |
| - Վիկրամ սամվատ | 2048—2049 |
| - Շակա սամվատ | 1914—1915 |
| - Կալի յուգա | 5093—5094 |
| Իրանական օրացույց | 1370—1371 |
| Բուդդայական օրացույց | 2535 |
1992 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1992 թվականն է, XX դարի 92-րդ տարին։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 6 -
- Արցախի Գերագույն խորհուրդը ընդունեց Արցախի պետական անկախության մասին հռչակագիրը
- Արցախի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը
- Հունվարի 26 - Քարինտակի ինքնապաշտպանություն
- Հունվարի 28 - ՀՀ կառավարությունը ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծման մասին որոշում:
- Փետրվարի 8-23 - Ֆրանսիայի Ալբերվիլ քաղաքում անցկացվեցին XVI Ձմեռային Օլիմպիական խաղեր
- Փետրվարի 26 - Խոջալուի ազատագրում
- Մարտի 2 - Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը դարձան ՄԱԿ-ի անդամներ
- Ապրիլի 3 - հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև
- Ապրիլի 10 - Մարաղայի կոտարած
- Ապրիլի 19 - ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց օրենք ՀՀ զինանշանի մասին
- Մայիսի 5 - ստեղծվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը
- Մայիսի 8-9 - Շուշին ազատագրվում է ադրբեջանական ուժերից
- Մայիսի 9 - կազմավորվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը
- Մայիսի 15 - Տաշքենդում ստորգրվեց ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագիր (ուժի մեջ է մտել 1994 թ. ապրիլի 20-ին)
- Մայիսի 18 - Բերձորի միջանցքի ազատագրումով հաստատվեց ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև
- Հունիսի 2 - Արցախի Գերագույն խորհրդի որոշմամբ հաստատվեց Արցախի դրոշը
- Հունիսի 21 - ստեղծվեց Հայաստանի ոստիկանական զորքերը
- Նոյեմբերի 3 - ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ, Բիլ Քլինթոնը հաղթում է
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 1 - Ջեք Ուիլշեր, անգլիացի ֆուտբոլիստ
- Հունվարի 11 - Դանիել Կարվախալ, Իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան
Փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 1 - Արթուր Թորոյան, հայ ֆուտբոլիստ, դարպասապահ
- Փետրվարի 5 - Նեյմար, բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Փետրվարի 23 - Կազեմիրո, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
Ապրիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 6 - Քեն, հարավկորեացի երգիչ, դերասան, VIXX բոյ բենդի անդամ
- Ապրիլի 19 - Լուկա Անտեյ, իտալացի ֆուտբոլիաստ, պաշտպան
- Ապրիլի 29 - Հայկ Այվազյան, հայ երգիչ և երգահան
Մայիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 11 - Տիբո Կուրտուա, բելգիացի ֆուտբոլիստ, դարպասապահ
- Մայիսի 18 - Ֆեռնանդո Պաչեկո, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասպահ
- Մայիսի 29 - Գրեգ Սալկին, անգլիացի դերասան
Հունիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 15 - Իլմար Կուլամ, էստոնացի խորհրդային բասկետբոլիստ, բասկետբոլի կենտրոնական և մարզիչ
Օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 13 - Լուկաս Մոուրա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Օգոստոսի 24 - Վարազդատ Հարոյան, հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան
Սեպտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 16 - Նիք Ջոնաս, ամերիկյան երգիչ, դերասան, երգահան, երաժիշտ
- Սեպտեմբերի 27 - Գրանիտ Ջակա, շվեյցարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
Հոկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 10 - Ջանո Անանիձե, «Սպարտակի» ֆուտբոլային ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան
- Հոկտեմբերի 12 - Մովսես Երեմյան, հայ դերասան
- Հոկտեմբերի 20 - Մաթիա Դե Շիլյո, իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Հոկտեմբերի 23 - Ալվարո Մորատա, Իսպանացի ֆուտբոլիստ, Հարձակվող
Նոյեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 10 - Ուիլֆրիդ Զահա, անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան
- Նոյեմբերի 23 - Մայլի Սայրուս, ամերիկյան երգչուհի և դերասանուհի
Դեկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 4 - Կիմ Սոկջին,հարավկորեացի երգիչ, BTS բոյզբենդի անդամ
- Դեկտեմբերի 26 - Ջեյդ Թրիուոլ, բրիտանացի երգչուհի, պարուհի, Little Mix խմբի անդամներց մեկը
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 1 - Վաչիկ Սարգսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1950 թ.)
- Հունվարի 3 -
- Հրանտ Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1969 թ.)
- Ջուդիթ Անդերսոն, ավստրալիացի դերասանուհի, «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր (ծ. 1897 թ.)
- Հունվարի 8 -
- Զոյա Վոսկրեսենսկայա, խորհրդային հետախույզ և մանկագիր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1968), գնդապետ, Տուլայի մարզի պատվավոր քաղաքացի (ծ. 1907 թ.)
- Լասլո Լադանյի, հունգարացի բանաստեղծ, հեղինակ, դրամատուրգ, լրագրող (ծ. 1907 թ.)
- Էնթոնի Դոուսոն, անգլիացի դերասան (ծ. 1916 թ.)
- Հունվարի 9 - Դավիթ Համբարձումյան, հայ ջրացատկորդ, սպորտի վաստակավոր վարպետ (1984) (ծ. 1956 թ.)
- Հունվարի 14 - Իրակլի Աբաշիձե, խորհրդային և վրացի բանաստեղծ, գրականագետ, քաղաքական գործիչ, ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960), ԽՄԿԿ անդամ (1939 թ.-ից) (ծ. 1909 թ.)
- Հունվարի 17 - Աղվան Բաբայան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945), ավագ լեյտենանտ (ծ. 1919 թ.)
- Հունվարի 18 - Գեորգի Սարգիսով, հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1991) (ծ. 1924 թ.)
- Հունվարի 19 - Վիգեն Շիրինյան, հայ ազատամարտիկ, Արցախյան շարժման գործիչ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1991-1992) (ծ. 1947 թ.)
- Հունվարի 22 -
- Զավեն Խառատյան, հայ ազգագրագետ, հրապարակախոս (ծ. 1952 թ.)
- Ռոջեր Սիսսոն, տվյալների մշակման բնագավառի ամերիկացի վաղ ռահվիրա (ծ. 1926 թ.)
- Հունվարի 23 - Նարինե Առաքելյան, հայ ազատամարտիկ, կապավոր, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1976 թ.)
- Հունվարի 24 -
- Նիյա Աբեսաձե, խորհրդային և վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրականագետ (ծ. 1929 թ.)
- Միկլոշ Բենսե, հունգարացի և ամերիկացի օպերային երգիչ (բաս) (ծ. 1911 թ.)
- Հունվարի 26 -
- Ալյոշա Վարդանյան, հայ ազատամարտիկ գնդացրորդ, Քարինտակի ինքնապաշտպանության մասնակից (ծ. 1961 թ.)
- Ռոմա Սիմոնյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1956 թ.)
- Վաղարշակ Առուշանյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, ՀՅԴ անդամ, ԱՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1991-1992), Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1948 թ.)
- Հենրիխ Ամիրջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1961 թ.)
- Խոսե Ֆեռեր, պուերտոռիկացի դերասան և ռեժիսոր (ծ. 1912 թ.)
- Վիկտոր Լորենց, խորհրդային և լատվիացի կինոսցենարիստ և դերասան (ծ. 1927 թ.)
- Հունվարի 28 - Վիլյաթ Սահակյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1952 թ.)
- Հունվարի 31 - Սամվել Մելիքսեթյան, խորհրդային և հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1964) (ծ. 1907 թ.)
Փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 2 - Աղավնի, հայ արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թ.-ից) (ծ. 1911 թ.)
- Փետրվարի 3 - Վերջալույս Միրիջանյան, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984) (ծ. 1916 թ.)
- Փետրվարի 4 - Լիզա Ֆոնսագրիվս, շվեդ մոդել, պարուհի, քանդակագործ և լուսանկարիչ, աշխարհի առաջին սուպերմոդել (ծ. 1911 թ.)
- Փետրվարի 9 - Ռիկո Առաքելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1963 թ.)
- Փետրվարի 12 -
- Միհրան Սոսոյան, հայ գրաֆիկ, մանկավարժ (ծ. 1928 թ.)
- Բեպ Վան Կլավերեն, հոլանդացի բռնցքամարտիկ (ծ. 1907 թ.)
- Ստելլա Ռոման, ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո (ծ. 1904 թ.)
- Փետրվարի 13 - Նիկոլայ Բոգոլյուբով, խորհրդային մաթեմատիկոս և տեսաբան-ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ (1953) և ՈւԽՍՀ ԳԱ (1948) ակադեմիկոս, խորհրդային աշխատանքի հերոս (1969) (ծ. 1909 թ.)
- Փետրվարի 14 - Զավեն Գրիգորյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965) (ծ. 1910 թ.)
- Փետրվարի 15 - Մարիա Էլենա Մոյանո, պերուացի ֆեմինիստ (ծ. 1958 թ.)
- Փետրվարի 16 - Միքայել Վոլկեյնշտեյն, խորհրդային ֆիզիկոս-քիմիկոս և կենսաֆիզիկոս, ՌԴ ԳԱ թղթակից անդամ (ծ. 1912 թ.)
- Փետրվարի 18 -
- Ռոման Ֆիլիպով, թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987), Բելառուական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1967) (ծ. 1936 թ.)
- Սիլվեն Արեն, բելգիացի աստղագետ, Աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող (ծ. 1902 թ.)
- Փետրվարի 20 - Գերասիմ Ավդեև, խորհրդային կոնստրուկտոր, Վ. Ի. Լենինի անվան Կուրգանի մեքենաշինական գործարանի առաջատար ինժեներ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ (ծ. 1925 թ.)
- Փետրվարի 22 - Մավրիկ Հայրապետյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1966 թ.)
- Փետրվարի 26 -
- Սամվել Ապրեսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1965 թ.)
- Վաչագան Աղասյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1964 թ.)
- Էդուարդ Աղաջանյան, հայ ազատամարտիկ, զինագործ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1961 թ.)
- Փետրվարի 28 -
- Սերգեյ Համբարձումյան, հայ օպերատոր, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1963 թ.)
- Գլախո Զաքարյան, հայ երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985) (ծ. 1905 թ.)
- Փետրվարի 29 -
- Ֆերենց Կարինտի, հունգարացի վիպասան, թատերագիր, ժուռնալիստ, խմբագիր, թարգմանիչ, ջրագնդակի առաջնության չեմպիոն (ծ. 1921 թ.)
- Շամշի Կալդայակով, խորհրդային և ղազախ կոմպոզիտոր, «ղազախական վալսի արքա» (ծ. 1930 թ.)
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 2 - Սենդի Դենիս, ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1967) (ծ. 1937 թ.)
- Մարտի 4 -
- Եվգենի Եվստիգնեև, թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, մանկավարժ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983) (ծ. 1926 թ.)
- Նեստոր Ալմենդրոս, իսպանացի կինոօպերատոր և փաստավավերագրական ֆիլմերի ու «Կինոխցիկով մարդը» գրքի հեղինակ (ծ. 1930 թ.)
- Մարտի 5 - Լևոն Մանուկյան, հայ արձակագիր, խմբագիր (ծ. 1938 թ.)
- Մարտի 8 - Գենադի Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1954 թ.)
- Մարտի 9 -
- Նիկոլայ Ավագյան, հայ ագրոքիմիկոս, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1974) (ծ. 1917 թ.)
- Վարազդատ Աբրահամյան, խորհրդային զինծառայող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (1944,1946), պահեստի գվարդիայի կրտսեր լեյտենանտ (1953 թ.-ից), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1964), ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1972) (ծ. 1921 թ.)
- Մենախեմ Բեգին, իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, Իսրայելի վարչապետ (1977-1983), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1978) (ծ. 1913 թ.)
- Մարտի 11 -
- Ռիչարդ Բրուքս, ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր (ծ. 1912 թ.)
- Լասլո Բենեդեկ, ծագումով հունգարացի կինոռեժիսոր (ծ. 1905 թ.)
- Ալբերտ Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1966 թ.)
- Մարտի 12 -
- Ռաֆիկ Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1952 թ.)
- Կարեն Առաքելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1965 թ.)
- Մարտի 13 - Բորիս Դյոժկին, խորհրդային ռեժիսոր-մուտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ և սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969) (ծ. 1914 թ.)
- Մարտի 14 - Մանվել Առուշանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1973 թ.)
- Մարտի 16 - Մուշեղ Մկրտչյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1970 թ.)
- Մարտի 18 - Ռաֆայել Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1959 թ.)
- Մարտի 19 - Շահեն Թաթիկյան, հայ արձակագիր, սցենարիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1949 թ.-ից), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985) (ծ. 1924 թ.)
- Մարտի 20 - Ժորժ Դելերյու, ֆրանսիացի կոմպոզիտոր (ծ. 1925 թ.)
- Մարտի 22 - Անդրոկլի Կոստալարի, ալբանացի լեզվաբան, Գյոթեբորգի համալսարանի պատվավոր դոկտոր (ծ. 1922 թ.)
- Մարտի 23 -
- Նելսոն Բաղրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1959 թ.)
- Ֆրիդրիխ Հայեկ, ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա, նոր ավստրիական դպրոցի ներկայացուցիչ, ազատական տնտեսության և ազատ շուկայի կողմնակից (ծ. 1899 թ.)
- Մարտի 27 - Հարալդ Սևերուդ, նորվեգացի կոմպոզիտոր, 20-րդ դարի սկանդինավյան ամենահեղինակավոր սիմֆոնիստներից մեկը (ծ. 1897 թ.)
- Մարտի 28 - Յոզեֆ Մատեյ, չեխ կոմպոզիտոր, երաժիշտ և խմբավար (ծ. 1922 թ.)
- Մարտի 29 - Սերգեյ Ամիյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1961 թ.)
- Մարտի 31 - Աբրահամ Աբրահամյան, հայ զինվորական, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1950 թ.)
Ապրիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 1 -
- Վալտեր Անդրեաս Շվարց, գերմանացի երգիչ, երգահան, գրող, հեղինակ ռադիո դրամաների և թարգմանիչ (ծ. 1913 թ.)
- Կոնստանտին Սերգեև, բալետի խորհրդային արտիստ, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1957) (ծ. 1910 թ.)
- Ապրիլի 3 - Յադվիգա Բեգանսկայա, խորհրդային և բելառուս արձակագիր, թարգմանիչ և լրագրող (ծ. 1908 թ.)
- Ապրիլի 4 - Սամուել Ռեշևսկի, ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (1950) (ծ. 1911 թ.)
- Ապրիլի 5 - Սեմյուել Մուր Ուոլթոն, ամերիկացի ձեռնարկատեր (ծ. 1918 թ.)
- Ապրիլի 6 - Իսահակ Ազիմով, ռուս-ամերիկյան գրող (ծ. 1920 թ.)
- Ապրիլի 8 -
- Լյուք Մարսել, ֆրանսիացի մշակութային գործիչ, թարգմանիչ (ծ. 1919 թ.)
- Դանիել Բովետ, շվեյցարական ծագումով իտալացի դեղագետ, ծննդյան պահից Էսպերանտո (ծ. 1907 թ.)
- Ապրիլի 10 - Միքայել Գաբրիելյան, հայ ազատամարտիկ (ծ. 1947 թ.)
- Ապրիլի 11 - Ռուդիկ Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1969 թ.)
- Ապրիլի 12 - Սերգեյ Կոպտև, խորհրդային և հայ երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965) (ծ. 1913 թ.)
- Ապրիլի 14 - Արթուր Մկրտչյան, հայ քաղաքական և պետական գործիչ, Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ (ծ. 1959 թ.)
- Ապրիլի 15 - Հովարդ էլիս, ամերիկացի տնտեսագետ, Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ (1949), Միջազգային տնտեսական ասոցիացիայի նախագահ (1953-1955) (ծ. 1898 թ.)
- Ապրիլի 18 -
- Մարիետա Սարգսյան, հայ կին ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1965 թ.)
- Գեորգի Բաշարին, խորհրդային և ռուս պատմաբան, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ (1972) և Յակուտական ԻԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962) (ծ. 1912 թ.)
- Ապրիլի 20 - Սերգեյ Լաստոչկին, խորհրդային գեղանկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1927 թ.)
- Ապրիլի 21 -
- Միքայել Պողոսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1956 թ.)
- Վյայնյո Լիննա, ֆինն գրող, երկրի խոշորագույն արձակագիր (ծ. 1920 թ.)
- Ապրիլի 23 - Սաթյաջիտ Ռայ, հնդիկ խոշորագույն ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, մանկագիր, կինոքննադատ, հրատարակիչ (ծ. 1921 թ.)
- Ապրիլի 25 - Կարեն Դուրինյան, հայ ազատամարտիկ (ծ. 1970 թ.)
- Ապրիլի 27 -
- Շառլ Մեսսիան, ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ (ծ. 1908 թ.)
- Լուիզա դե Կիրիլին Լոուրենս, շվեդ և կանադացի բնախույզ, գրող և բուժքույր (ծ. 1894 թ.)
- Ապրիլի 28 -
- Պարաշկև Հաջիև, բուլղար կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան և մանակվարժ, արվեստագիտության դոկտոր (1982) (ծ. 1912 թ.)
- Ֆրենսիս Բեկոն, անգլիացի նկարիչ- էքսպրեսիոնիստ, կերպարային նկարչության վարպետ (ծ. 1909 թ.)
- Անդրեյ Բալանչիվաձե, խորհրդային և վրացի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968) (ծ. 1906 թ.)
- Այսբերգ Սլիմ, ամերիկացի կավատ, գրող (ծ. 1918 թ.)
- Ապրիլի 30 - Օննիկ Սարգիսյան, հայ մանկավարժ, խմբագիր, լրագրող և գրականագետ (ծ. 1914 թ.)
Մայիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 1 - Վարդգես Քալանթարյան, հայ արձակագիր, հրատարակիչ, խմբագիր (ծ. 1933 թ.)
- Մայիսի 2 - Իսահակ Վիրաբյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար (ծ. 1960 թ.)
- Մայիսի 3 - Վիլմա Դեգիշեր, թատրոնի և կինոյի ավստրիացի դերասանուհի (ծ. 1911 թ.)
- Մայիսի 4 - Պավել Սարգսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1958 թ.)
- Մայիսի 5 -
- Կոնստանտին Կուդիևսկի, ուկրաինացի գրող, լրագրող, սցենարիստ (ծ. 1923 թ.)
- Տատյանա Եսենինա, ռուս բանաստեղծ, լրագրող և գրող (ծ. 1918 թ.)
- Մայիսի 6 - Մառլեն Դիտրիխ, ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի (ծ. 1901 թ.)
- Մայիսի 8 -
- Աշոտ Ավանեսյան, հայ ազատամարտիկ, տանկի մեխանիկ-վարորդ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1965 թ.)
- Հմայակ Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1970 թ.)
- Ալեքսանդր Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1962 թ.)
- Արմեն Ամիրբարյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1969 թ.)
- Սերգեյ Օբրազցով, խորհրդային և ռուս թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971) (ծ. 1901 թ.)
- Աշոտ Ադամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1972 թ.)
- Մայիսի 9 - Նիկոլայ Կիչմար, ուկրաինացի իրավապաշտպան, ԵԱՀԿ մարդու իրավունքների միջազգային կոնգրեսի անդամ, Ուկրաինայի Ազգային Ռուխի անդամ (ծ. 1952 թ.)
- Մայիսի 10 - Կամո Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1971 թ.)
- Մայիսի 12 - Նիկոս Գատսոս, հույն բանաստեղծ, թարգմանիչ և երգերի հեղինակ (ծ. 1911 թ.)
- Մայիսի 13 - Վանդա Ռուտկևիչ, լեհ լեռնագնաց (ծ. 1943 թ.)
- Մայիսի 15 -
- Արմեն Ավագյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ (ծ. 1967 թ.)
- Ավետիս Գրիգորյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1948 թ.)
- Մայիսի 24 -
- Կարո Գևորգյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1962 թ.)
- Զորիկ Ավետիսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1964 թ.)
- Մայիսի 25 -
- Ռուբեն Զաքարյան, խորհրդային հայազգի գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (ծ. 1901 թ.)
- Վիկտոր Գրիշին, խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ (1971-1986), ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար (1967-1985) (ծ. 1914 թ.)
- Մայիսի 26 - Գեղամ Խուդավերդյան, հայ ազատամարտիկ (ծ. 1957 թ.)
- Մայիսի 27 - Նիկոլայ Բլագով, խորհրդային և ռուս գրող, լրագրող (ծ. 1931 թ.)
- Մայիսի 28 - Բայ Հոնգ, չինացի դերասանուհի և երգչուհի (ծ. 1920 թ.)
Հունիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 3 -
- Արարատ Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1973 թ.)
- Վիլֆրիդ Դիտրիխ, գերմանացի ծանր քաշային ըմբիշ (ծ. 1933 թ.)
- Հունիսի 4 -
- Սարգիս Սարգսյան, բալետի հայ արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1945), հայկական բալետի հիմնադիրներից (ծ. 1907 թ.)
- Վլադիմիր Չեկալով, խորհրդային և ռուս նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (ծ. 1922 թ.)
- Հունիսի 7 - Վաղարշակ Կոտոյան, հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963) (ծ. 1921 թ.)
- Հունիսի 8 - Ֆարագ Ֆոդա, եգիպտացի կոմունիստ, գրող և իրավապաշտպան (ծ. 1945 թ.)
- Հունիսի 9 -
- Վլադիմիր Բալայան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս (ծ. 1958 թ.)
- Սարիբեկ Օհանյան, հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Սարոյի կամավորական ջոկատի առաջին հրամանատար (ծ. 1951 թ.)
- Արմեն Բաբլումյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1968 թ.)
- Հունիսի 11 - Ռաֆայել Օրոզկո Մաեստրե, կոլումբիացի երգիչ, երգահան և պրոդյուսեր (ծ. 1954 թ.)
- Հունիսի 12 -
- Յուրի Պողոսյան, հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի, զրահամեքենայի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս (ծ. 1961 թ.)
- Արմեն Անտոնյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1967 թ.)
- Շահրաման Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1961 թ.)
- Հունիսի 13 -
- Ալեքսան Ասատրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1964 թ.)
- Պումպուանգ Դուանգջան, թայլանդցի երգչուհի, արտիստուհի, գերաստղ (ծ. 1961 թ.)
- Հունիսի 15 -
- Բրեթ Ուայթլի, ավստրալիացի նկարիչ և գրաֆիկ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը (ծ. 1939 թ.)
- Վլադիմիր Մանյակ, ուկրաինացի գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, հասարակական գործի, Ուկրաինայի գրողների և ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967 թ.-ից) (ծ. 1934 թ.)
- Լև Գումիլյով, խորհրդային և ռուս պատմաբան-ազգագրագետ, հնագետ, արևելագետ, գրող, թարգմանիչ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր (ծ. 1912 թ.)
- Հունիսի 16 -
- Բորիս Սակկիլարի, հայ ալտահար, ջութակահար, կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963) (ծ. 1920 թ.)
- Ռոմիկ Զարյան, հայ երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1988) (ծ. 1932 թ.)
- Հունիսի 17 -
- Վլադիմիր Կարապետյան, հայ ռազմական գործիչ, ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետ (1988) (ծ. 1956 թ.)
- Արտավազդ Ալիխանյան, հայ ազատամարտիկ, հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ (1991 թ.-ից) (ծ. 1957 թ.)
- Հունիսի 18 - Մորդեխայ Արդոն, իսրայելցի նկարիչ (ծ. 1896 թ.)
- Հունիսի 20 -
- Սլավիկ Առուստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1961 թ.)
- Նիկոլայ Սիդելնիկով, խորհրդային և ռուս կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ (1992) (ծ. 1930 թ.)
- Հունիսի 21 -
- Լեոնիդ Ազգալդյան, հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս (ծ. 1942 թ.)
- Ռազմիկ Ալեքսանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1944 թ.)
- Ժուան Ֆուսթեր, վալենսիացի գրող (ծ. 1922 թ.)
- Հունիսի 22 - Մերի Ֆրենսիս Քենեդի Ֆիշեր, ամերիկացի սննդաբան, Նապա հովտի գինու գրադարանի հիմնադիր (ծ. 1908 թ.)
- Հունիսի 23 - Արթուր Ասրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1971 թ.)
- Հունիսի 24 - Զավեն Հացագործյան, հայ ճարտարագետ-շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), դրամատուրգ, թարգմանիչ, բառարանագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1949 թ.-ից) (ծ. 1911 թ.)
- Հունիսի 25 -
- Ջեյմս Սթիրլինգ, բրիտանացի ճարտարապետ (ծ. 1926 թ.)
- Ալենա Լադովա, չեխ նկարիչ, գրքեր պատկերազարդող, սցենարիստ և գրող (ծ. 1925 թ.)
- Հունիսի 26 - Հովակ Գալոյան, հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1924 թ.)
- Հունիսի 27 -
- Կամո Դանիելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1961 թ.)
- Միխայիլ Տալ, խորհրդային և լատվիական շախմատիստ, գրոսմայստեր (1957), շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն (1960-1961) (ծ. 1936 թ.)
- Հունիսի 28 -
- Ռաֆիկ Հայրապետյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1959 թ.)
- Մխիթար Բաղդասարյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1965 թ.)
- Հունիսի 29 -
- Գուրգեն Շահնազարյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1945 թ.)
- Իշխան Միրզոյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1974 թ.)
- Ռուբիկ Եղոյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորականների միության հիմնադիրներից, «Երկրապահ Արծիվ 13» ջոկատի հիմնադիր հրամանատար (ծ. 1960 թ.)
- Զաքար Ավանեսյան, հայ ուսանող-ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1970 թ.)
- Մուհամեդ Բուդիաֆ, ալժիրցի պետական և քաղաքական գործիչ, Ալժիրի բարձրագույն պետական խորհրդի նախագահ (1992) (ծ. 1919 թ.)
Հուլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 1 - Ֆրանկո Քրիստալդի, իտալացի կինոպրոդյուսեր (ծ. 1924 թ.)
- Հուլիսի 3 -
- Դուշման, հայ ֆիդայի, Արցախյան պատերազմի հերոս (ծ. 1966 թ.)
- Կամո Սաղաթելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1971 թ.)
- Սամվել Գևորգյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից, խճուղային հեծանվավազքի ՀԽՍՀ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնության հաղթող, սպորտի վարպետ (ծ. 1950 թ.)
- Բորիկ Բախշիյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1956 թ.)
- Արմեն Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1963 թ.)
- Կարեն Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1960 թ.)
- Հուլիսի 4 -
- Առաքել Աբգարյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1956 թ.)
- Ջո Նյումեն, ամերիկացի ջազային շեփորահար, կոմպոզիտոր և մանկավարժ (ծ. 1922 թ.)
- Աստոր Պիացոլա, արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր (ծ. 1921 թ.)
- Հուլիսի 6 - Հարություն Թրագոշյան, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (ծ. 1897 թ.)
- Հուլիսի 7 - Ժոզի Բարտել, լյուքսեմբուրգցի թեթևատլետ, Լյուքսեմբուրգի միակ Օլիմպիական ոսկե մեդալակիր (ծ. 1927 թ.)
- Հուլիսի 8 -
- Միխայիլ Քարամյան, խորհրդային և հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1980) (ծ. 1912 թ.)
- Նիկոլայ Սմիռնով, խորհրդային զորավար, նավատորմի ծովակալ (1973), Խորհրդային Միության հերոս (1984), ԽՄԿԿ Կենտկոմի թեկնածու անդամ (1971-1976 թթ.), ԽՍՀՄ 8-11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր (1970-1989 թթ.) (ծ. 1917 թ.)
- Հուլիսի 9 - Արմեն Ալուխանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1969 թ.)
- Հուլիսի 10 -
- Լենա Հակոբյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1936 թ.)
- Սուրեն Խուդոյան, հայ մանկավարժ, ՀԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու (ծ. 1912 թ.)
- Ալբերտ Փիրփոյնթ, անգլիացի դահիճ (ծ. 1905 թ.)
- Հուլիսի 11 - Նիկոլայ Անդրեցով, խորհրդային և ռուս գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1909 թ.)
- Հուլիսի 13 - Նիկոլայ Զագրեկով, ռուս և գերմանացի նկարիչ և ճարտարապետ, «Նոր նյութականություն» շարժման ներկայացուցիչ (ծ. 1897 թ.)
- Հուլիսի 14 - Էդիկ Առաքելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1959 թ.)
- Հուլիսի 15 -
- Առնոլդ Բալայան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1954 թ.)
- Համեր Դերոբուրտ, նավրուանացի քաղաքական գործիչ, Նաուրուի Հանրապետության առաջին, չորրորդ, վեցերորդ և ութերորդ նախագահ (1968-1976, 1978-1986, 1986, 1986-1989), Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր ասպետ (1982) (ծ. 1922 թ.)
- Հուլիսի 17 -
- Ֆեոդոր Սամոխին, խորհրդային և ղրղզական գրող, լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958 թ.-ից) (ծ. 1918 թ.)
- Կանան Դևի, հնդիկ դերասանուհի և երգչուհի (ծ. 1916 թ.)
- Հուլիսի 18 - Ուիլլա Բրաուն, ամերիկացի նախկին օդաչու, լոբբիստ, ուսուցիչ և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ (ծ. 1906 թ.)
- Հուլիսի 19 - Ալլեն Նյուելլ, ամերիկացի գիտնական ճանաչողական հոգեբանության և արհեստական բանականության ոլորտում (ծ. 1927 թ.)
- Հուլիսի 21 -
- Հովհաննես Զարդարյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988), պրոֆեսոր (ծ. 1918 թ.)
- Ֆիրա Գրեկու, խորհրդային և մոլդովացի գեղանկարիչ և խեցեգործ (ծ. 1919 թ.)
- Հուլիսի 22 -
- Լիպարիտ Սադոյան, հայ ճարտարապետ, ճարտարագետ-շինարար (ծ. 1917 թ.)
- Թոթո Քարաջա, թուրքական թատրոնի հայազգի դերասանուհի, երգչուհի և պարուհի (ծ. 1912 թ.)
- Ռեջինալդ Բրետնոր, ամերիկացի գրող, քննադատ և թարգմանիչ (ծ. 1911 թ.)
- Հուլիսի 26 -
- Ռիտա Ատրիա, մաֆիայի պարագլխի դուստր և սիցիլիական մաֆիայի դեմ հետաքննության գլխավոր վկա (ծ. 1974 թ.)
- Ձենի Կարեզի, հույն կինոյի և թատրոնի դերասանուհի (ծ. 1932 թ.)
- Հուլիսի 27 - Ամջադ Խան, հնդիկ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր (ծ. 1940 թ.)
- Հուլիսի 30 -
- Ջոզեֆ Շուստեր, կանադա-ամերիկյան կոմիքսների ստեղծող (ծ. 1914 թ.)
- Յուրի Կարաբչիևսկի, խորհրդային այլախոհ, ռուս բանաստեղծ, արձակագիր և գրական քննադատ-ակնարկագիր, կենսագիր, մայակովագետ (ծ. 1938 թ.)
- Հուլիսի 31 - Սերգեյ Թովմասյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1959 թ.)
Օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 1 -
- Ալեքսանդր Իմշենեցկի, խորհրդային մանրէաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962) (ծ. 1904 թ.)
- Մարգարիտա Ալիգեր, խորհրդային և ռուս բանաստեղծուհի և թարգմանիչ, լրագրող, ռազմական թղթակից, Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1943) (ծ. 1915 թ.)
- Օգոստոսի 3 -
- Հարություն Վերդյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1956 թ.)
- Գագիկ Հաջոյան, հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից (ծ. 1972 թ.)
- Օգոստոսի 4 - Սեյտյո Մացումոտո, ճապոնացի գրող և լրագրող, «Ռյունոսկե Ակուտագավայի անվան մրցանակի» դափնեկիր (1952) (ծ. 1909 թ.)
- Օգոստոսի 5 -
- Վոլոդյա Աղաբեկյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1957 թ.)
- Արկադի Ալեքսանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1956 թ.)
- Օգոստոսի 8 -
- Մխիթար Չիլինգարյան, հայ ազատամարտիկ, «Սպիտակ» փրկարարական ջոկատի անդամ (ծ. 1972 թ.)
- Տիգրան Թովմասյան, հայ ազատամարտիկ (ծ. 1972 թ.)
- Սուրեն Եղիազարյան, հայ ազատամարտիկ (ծ. 1971 թ.)
- Վոլոդյա Դարբինյան, հայ ազատամարտիկ (ծ. 1969 թ.)
- Էդվարդ Ավետիսյան, հայ ազատամարտիկ (ծ. 1961 թ.)
- Հարություն Աբրահամյան, հայ ազատամարտիկ (ծ. 1972 թ.)
- Օգոստոսի 12 - Ջոն Քեյջ, ամերիկացի կոմպոզիտոր, փիլիսոփա, բանաստեղծ, երաժշտագետ, նկարիչ (ծ. 1912 թ.)
- Օգոստոսի 13 - Սլավիկ Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1950 թ.)
- Օգոստոսի 16 -
- Աբել Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1970 թ.)
- Ալեքսեյ Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1967 թ.)
- Օգոստոսի 18 - Իգոր Բաղունց, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1963 թ.)
- Օգոստոսի 22 -
- Հասմիկ Բաղդասարյան, հայ կին ազատամարտիկ, բուժքույր (ծ. 1970 թ.)
- Աշոտ Միքայելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1970 թ.)
- Արկադի Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1960 թ.)
- Օգոստոսի 24 -
- Աշոտ Ղուլյան, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Արցախի հերոս (1999 թ., հետմահու) (ծ. 1959 թ.)
- Ռևիկ Առաքելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1967 թ.)
- Եկատերինա Կուզմինա, ռուսական ծագումով շվեյցարացի սննդաբան, Լյուտրի քաղաքի պատվավոր քաղաքացի (1989) (ծ. 1904 թ.)
- Անդրեյ Լուպան, խորհրդային և մոլդովացի գրող, հասարակական գործիչ, Մոլդովական ԽՍՀ ժողովրդական գրող (1982), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1975) (ծ. 1912 թ.)
- Օգոստոսի 25 - Գենադի Սուլկիս, հրեական ծագմամբ հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1956 թ.)
- Օգոստոսի 27 -
- Վանյա Ավագիմյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1966 թ.)
- Սլավիկ Պետրոսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1957 թ.)
- Օգոստոսի 28 - Անդրանիկ Հարությունյան, հայ լրագրող, բանաստեղծ, արձակագիր, ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1957 թ.)
- Օգոստոսի 29 -
- Ֆելիքս Գուատարի, ֆրանսիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և նշանագետ (ծ. 1930 թ.)
- Էլիզա Գյուլեսերյան, հայ թատերական գործիչ, մանկավարժ, դերասանուհի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986) (ծ. 1922 թ.)
- Օգոստոսի 30 -
- Արայիկ Աղասյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1974 թ.)
- Իգոր Վուսկովիչ, խորհրդային բեմադրող նկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1966) (ծ. 1904 թ.)
- Օգոստոսի 31 -
- Համլետ Հայրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1971 թ.)
- Վիտալիկ Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1951 թ.)
Սեպտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 1 - Ապրես Պետրոսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1971 թ.)
- Սեպտեմբերի 2 - Բարբարա ՄաքՔլինթոկ, ամերիկացի բջջագենետիկ գիտնական, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծ. 1902 թ.)
- Սեպտեմբերի 3 - Կարեն Առաքելյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1964 թ.)
- Սեպտեմբերի 4 - Դան Դեշլիու, ռումինացի հայազգի բանաստեղծ, թարգմանիչ (ծ. 1927 թ.)
- Սեպտեմբերի 5 -
- Գրիշա Այվազյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1943 թ.)
- Ֆրից Լեյբեր, ամերիկացի ֆանտաստ գրող (ծ. 1910 թ.)
- Սեպտեմբերի 7 -
- Արմենակ Խրիմլյան, խորհրդային և հայ վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1960) (ծ. 1906 թ.)
- Լևան Աբաշիձե, վրացի կինոդերասան (ծ. 1963 թ.)
- Սեպտեմբերի 9 - Դավիթ Գևորգյան, հայ ազատամարտիկ, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1960 թ.)
- Սեպտեմբերի 11 - Սամվել Շահմուրադյան, հայ գրող, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1992), Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1955 թ.)
- Սեպտեմբերի 12 - Էնթոնի Պերկինս, ամերիկացի դերասան, երաժիշտ և ռեժիսոր (ծ. 1932 թ.)
- Սեպտեմբերի 13 - Եվգենի Զայցև, խորհրդային և բելառուս նկարիչ, Բելառուսական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1964), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1973) (ծ. 1908 թ.)
- Սեպտեմբերի 14 - Արամ Ավանեսյան, հայ ազատամարտիկ, հետախույզ, հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1966 թ.)
- Սեպտեմբերի 16 - Ռոբերտ Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1961 թ.)
- Սեպտեմբերի 19 -
- Նահապետ Տոնոյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հրամանատար (ծ. 1960 թ.)
- Մայիս Սիրեկանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1955 թ.)
- Ղարիբ Աղասարյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1965 թ.)
- Բորիկ Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1957 թ.)
- Սեպտեմբերի 21 - Բագրատ Գրիգորյան, հայ գեղանկարիչ (ծ. 1939 թ.)
- Սեպտեմբերի 22 - Գարեգին Շառոյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1953 թ.)
- Սեպտեմբերի 24 -
- Արծվիկ Անդրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1964 թ.)
- Բրաունի Ուայզ, ամերիկացի հայտնի գործարար (ծ. 1913 թ.)
- Սեպտեմբերի 25 - Արթուր Խաչատրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1964 թ.)
- Սեպտեմբերի 27 -
- Հրայր Ստեփանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1968 թ.)
- Գառնիկ Ավանեսյան, հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1969 թ.)
- Առստամ Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1969 թ.)
- Չժան Լեպինգ, չինացի ծաղրանկարիչ (ծ. 1910 թ.)
- Սեպտեմբերի 29 -
- Յուրի Բաղինյան, հայ դերասան (ծ. 1924 թ.)
- Հրայր Կիրակոսյան, հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1961 թ.)
- Գառնիկ Դանիելյան, հայ օդաչու-բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1955 թ.)
- Ֆուրման Գյորգյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1973 թ.)
- Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1960 թ.-ից) (ծ. 1917 թ.)
Հոկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 1 -
- Տիգրան Պետրոսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1965 թ.)
- Պետրա Քելլի, գերմանացի քաղաքական գործիչ, խաղաղության համար պայքարի ակտիվիստ և Կանաչների կուսակցության հիմնադիրներից (ծ. 1947 թ.)
- Հոկտեմբերի 2 -
- Կարեն Իսկանդարյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1972 թ.)
- Մամեդ Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1974 թ.)
- Հոկտեմբերի 4 - Վահագն Առուշանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1968 թ.)
- Հոկտեմբերի 6 -
- Գառնիկ Բալայան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1969 թ.)
- Դենհոլմ Էլիոթ, բրիտանական թատրոնի, կինոյի և հեռուսատատեսության դերասան (ծ. 1922 թ.)
- Հոկտեմբերի 7 - Աշոտ Ասրյան, խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1944) (ծ. 1920 թ.)
- Հոկտեմբերի 8 - Վիլի Բրանդտ, գերմանացի քաղաքական գործիչ, սոցիալ դեմոկրատ կուսակցություն, Գերմանիայի չորրորդ դաշնային Կանցլեր (1969-1974), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971) (ծ. 1913 թ.)
- Հոկտեմբերի 10 -
- Էդուարդ Խաչիկյան, հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1960 թ.)
- Սադիա Բեգլովա, խորհրդային և թաթար իրավաբան, Թաթարական ԻԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ (1969-1985) (ծ. 1923 թ.)
- Հոկտեմբերի 14 -
- Կարեն Գաբրիելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1968 թ.)
- Ռազմիկ Բաքիրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1973 թ.)
- Հոկտեմբերի 16 - Շիրլի Բութ, ամերիկացի դերասանուհի (ծ. 1898 թ.)
- Հոկտեմբերի 17 - Գառնիկ Վարդումյան, խորհրդահայ սպա, Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, 3-րդ մարտկոցի՝ 459-րդ Ականանետային գնդի, Ուկրաինական ռազմաճակատի հրամանատար, փոխգնդապետ (ծ. 1920 թ.)
- Հոկտեմբերի 18 - Մելիք Քոչարյան, հայ դերասան, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1944 թ.-ից), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1911 թ.)
- Հոկտեմբերի 24 - Լուիս Ռոսալես, իսպանացի բանաստեղծ և ակնարկագիր (ծ. 1910 թ.)
- Հոկտեմբերի 25 - Իվան Շահումյան, խորհրդային հայազգի զինվորական, փոխգնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1943) (ծ. 1910 թ.)
- Հոկտեմբերի 26 - Հմայակ Պողոսյան, խորհրդային և հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1967) (ծ. 1909 թ.)
- Հոկտեմբերի 27 - Վաչե Բագրատունի, հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963) (ծ. 1911 թ.)
- Հոկտեմբերի 28 -
- Էդուարդ Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1964 թ.)
- Համլետ Անդրեասյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1955 թ.)
- Հոկտեմբերի 30 - Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ, խորհրդային և մոլդովացի երգչուհի, Մոլդովայի վաստակավոր արտիստուհի (1992) (ծ. 1958 թ.)
Նոյեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 1 - Յուրի Հակոբյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1953 թ.)
- Նոյեմբերի 3 - Ջեք Դեյվիս, ամերիկացի մանուկ դերասան (ծ. 1914 թ.)
- Նոյեմբերի 4 -
- Աշոտ Ալեքսանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1974 թ.)
- Պիեռ Վիսմեր, շվեյցարացի և ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժշտական մանկավարժ (ծ. 1915 թ.)
- Կլոդ Ավելին, ֆրանսիացի գրող, պոետ և հրատարակիչ (ծ. 1901 թ.)
- Նոյեմբերի 5 -
- Սովետ Աղոյան, հայ գեղանկարիչ, բեմանկարիչ (ծ. 1924 թ.)
- Կարեն Մանվելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1966 թ.)
- Խաչիկ Մուշեղյան, խորհրդային և հայ դրամագետ, պատմական գիտությունների դոկտոր (1976) (ծ. 1919 թ.)
- Յան Հենդրիկ Օորտ, նիդերլանդացի աստղագետ, Նիդեռլանդների ԳԱ անդամ, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր (1935), Լեյդենի աստղադիտարանի տնօրեն (1945–1970) (ծ. 1900 թ.)
- Արփադ Էլո, հունգարական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս (ծ. 1903 թ.)
- Նոյեմբերի 6 - Լև Օրեխով, խորհրդային և ռուս նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (ծ. 1913 թ.)
- Նոյեմբերի 7 -
- Ռիչարդ Եյթս, ամերիկացի գրող (ծ. 1926 թ.)
- Ալեքսանդր Դուբչեկ, սլովակ պետական քաղաքական գործիչ, Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1968-1969) (ծ. 1921 թ.)
- Նոյեմբերի 9 - Վարդան Կալամկարով, խորհրդային հայազգի պետական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության խորհրդի նախագահի տեղակալ - ԽՍՀՄ նախարար (1963-1965) (ծ. 1906 թ.)
- Նոյեմբերի 10 - Գեորգի Գլադկիխ, խորհրդային թատրոնի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1972) (ծ. 1922 թ.)
- Նոյեմբերի 14 - Ալեքսանդրա Բրիեդե, խորհրդային և լատվիացի քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1972), Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970) (ծ. 1901 թ.)
- Նոյեմբերի 15 -
- Հարություն Մկրտչյան, հայ գրող, գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963), բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-1991), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (ծ. 1903 թ.)
- Անդրեյ Շտոգարենկո, խորհրդային և ուկրաինացի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1972) (ծ. 1902 թ.)
- Նոյեմբերի 16 -
- Դմիտրի Մոտրիչ, ռուս ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1969 թ.)
- Հեղինե Բդոյան, հայ ազատամարտիկ, կապավոր, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1973 թ.)
- Մավրիկ Ալեքսանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1954 թ.)
- Նոյեմբերի 17 - Օդրի Լորդ, ամերիկացի գրող և բանաստեղծուհի, ֆեմինիստ, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ակտիվիստ (ծ. 1934 թ.)
- Նոյեմբերի 19 -
- Սերյոժա Առուշանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1953 թ.)
- Իմիդ Առաքելյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1955 թ.)
- Դայան Վարսի, ամերիկացի դերասանուհի (ծ. 1938 թ.)
- Զոյա Բելայա, Մոսկվայի օպերետի թատրոնի խորհրդային արտիստուհի, կինոդերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1964) (ծ. 1924 թ.)
- Նոյեմբերի 20 - Օնիկ Անդրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1962 թ.)
- Նոյեմբերի 22 -
- Վաչագան Ավագիմյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1969 թ.)
- Ռոբերտ Անանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1966 թ.)
- Մհեր Ադամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1967 թ.)
- Արմեն Ադամյան, հայ ֆիդայի, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1969 թ.)
- Նոյեմբերի 24 - Լեդի Աբդի, ամերիկացի և ֆրանսիացի դերասանուհի, 1930-ական թվականների մոդել (ծ. 1903 թ.)
- Նոյեմբերի 25 - Մարկ Ռեյզեն, խորհրդային օպերային և կամերային երգիչ, մանկավարժ (ծ. 1895 թ.)
- Նոյեմբերի 26 -
- Մարսել Կորդես, գերմանացի բարիտոն, օպերային երգիչ (ծ. 1920 թ.)
- Կարպիս Կարագյան, հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966) (ծ. 1908 թ.)
- Նոյեմբերի 27 - Սիդնեյ Նոլան, ավստրալիացի աբստրակտ նկարիչ և գրաֆիկական նկարիչ (ծ. 1917 թ.)
- Նոյեմբերի 29 - Ժան Դյոդոնե, ֆրանսիացի մաթեմատիկոս, «Բուրբակի» խմբի հիմնադիրներից (ծ. 1906 թ.)
Դեկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 1 - Բոգդան Վերդյան, խորհրդային և հայ գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1945 թ.-ից), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1919 թ.)
- Դեկտեմբերի 2 -
- Վազգեն Ամարյան, հայ թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1980 թ.-ից) (ծ. 1941 թ.)
- Սերգեյ Սմետնև, խորհրդային թռչնաբույծ-սելեկցիոներ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956) (ծ. 1899 թ.)
- Դեկտեմբերի 5 -
- Կառլոս Աբովյան, հայ նկարիչ (ծ. 1937 թ.)
- Լևան Մարուաշվիլի, խորհրդային և վրացական գիտնական, Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1965), Վրաստանի աշխարհագրության խոշորագույն ուսումնասիրող (ծ. 1912 թ.)
- Դեկտեմբերի 6 - Վլադիկ Խաչատրյան, հայ ազատամարտիկ-հետախույզ, Արցախյան շարժման ընդհատակ գործիչ (ծ. 1950 թ.)
- Դեկտեմբերի 8 - Էմմա Միհրանյան, խորհրդային և հայ կոմպոզիտոր, մանկավարժ (ծ. 1940 թ.)
- Դեկտեմբերի 9 - Յահյա Հակկի, եգիպտացի վիպասան, էսսեիստ և կարճ պատմվածքների գրող (ծ. 1905 թ.)
- Դեկտեմբերի 11 - Զոյա Կեդրինա, խորհրդային և ռուս գրող, գրականագետ, գրաքննադատ, ազգային լեզուների թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (ծ. 1904 թ.)
- Դեկտեմբերի 12 -
- Ժիրայր Չուլոյան, հայ նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ (ծ. 1918 թ.)
- Վաղարշակ Քոսյան, հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982) (ծ. 1927 թ.)
- Դեկտեմբերի 13 -
- Համլետ Բադունց, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1972 թ.)
- Կուրբանմուրատ Նեպեսով, ազգությամբ թուրքմեն հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից, «Հայր Վահան» կամավորական ջոկատի անդամ (ծ. 1969 թ.)
- Դեկտեմբերի 15 - Բորիս Մելիքսեթյան, հայ երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր (1989) (ծ. 1928 թ.)
- Դեկտեմբերի 17 -
- Սուրեն Երեմյան, հայ պատմաբան և քարտեզագիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (ծ. 1908 թ.)
- Դանա Էնդրյուս, ամերիկացի դերասան (ծ. 1909 թ.)
- Դեկտեմբերի 19 - Աբրահամ Չերնս, ամերիկացի մաթեմատիկոս (ծ. 1917 թ.)
- Դեկտեմբերի 21 -
- Ֆարկաս Ֆիլիպ, ամերիկացի նշանավոր վալտոռնահար (ծ. 1914 թ.)
- Ալբերտ Քինգ, ամերիկացի բլյուզ երգիչ, կիթառիստ, երգերի հեղինակ (ծ. 1923 թ.)
- Նաթան Միլշտեյն, խորհրդային և ամերիկացի ջութակահար (ծ. 1902 թ.)
- Ստելլա Ադլեր, ամերիկացի դերասանուհի և դերասանական վարպետության ամենահայտնի դասավանդողներից մեկը (ծ. 1901 թ.)
- Դեկտեմբերի 22 - Նիկոլայ Լյուբիմով, խորհրդային թարգմանիչ ֆրանսերենից, իսպաներենից, իտալերենից և այլ լեզուներից, բազմահատոր մենագրությունների հեղինակ (ծ. 1912 թ.)
- Դեկտեմբերի 24 - Պիեռ Կյուլիֆոր, բելգիացի ֆրանսախոս նկարիչ, «Սմուրֆներ» կոմիքսների հեղինակ (ծ. 1928 թ.)
- Դեկտեմբերի 25 - Եվգենի Արգիշև, խորհրդային երգիչ (կոնտրատենոր) (ծ. 1933 թ.)
- Դեկտեմբերի 26 -
- Գուրգեն Չոլախյան, հայ ճարտարագետ, պետական գործիչ, արդյունաբերության կազմակերպիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1964), Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (1955-1957) (ծ. 1909 թ.)
- Լև Բայախչև, վրացահայ նկարիչ, Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (ծ. 1930 թ.)
- Դեկտեմբերի 28 - Դանիելա Պերես, բրազիլացի մոդել, դերասան, պարուհի (ծ. 1970 թ.)
- Դեկտեմբերի 29 - Ալեքսանդր Սենատորով, խորհրդային զինվորական օդաչու և զորահրամանատար, Խորհրդային Միության հերոս (1938), ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1949) (ծ. 1912 թ.)
- Դեկտեմբերի 30 -
- Լուսինե Զաքարյան, հայ երգչուհի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող (ծ. 1937 թ.)
- Մամիկոն Զարգարյան, հայ ազատամարտիկ, ինքնապաշտպանական գործողությունների մասնակից (ծ. 1954 թ.)
- Միխայիլո Լալիչ, սերբ գրող, սցենարիստ և լրագրող, Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1968 թ.-ից), Չեռնոգորիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1973 թ.-ից), ՀՍՖՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (ծ. 1914 թ.)