Ջանո Անանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջանո Անանիձե
Jano Amiranovich Ananidze June 15, 2013 as part of FC Rostov in the first round match of the Russian football championship of 2013.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջանո Անանիձե
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան[2]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1992 (26 տարեկան)
Ծննդավայր Քոբուլեթի, Վրաստան Վրաստան
Հասակ 167 սմ[1]
Քաշ 57 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՌուսաստանՍպարտակ
Պատանեկան կարիերա
2004 - 2005 ՎրաստանԴինամո
2005 - 2007 ՈւկրաինաԴինամո
2007 - 2009 ՌուսաստանՍպարտակ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - մ․հ․ ՌուսաստանՍպարտակ 68 (8)
2013 - 2014  ՌուսաստանՌոստով 22 (3)
Ազգային հավաքական
2007 ՎրաստանՎրաստան (մինչև 16) 4 (3)
2007 - 2009 ՎրաստանՎրաստան (մինչև 17) 13 (0)
2009 ՎրաստանՎրաստան (մինչև 19) 2 (1)
2009 - մ․հ․ ՎրաստանՎրաստան (մինչև 21) 8 (2)
2009 - մ․հ․ ՎրաստանՎրաստան 25 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջանո Անանիձե (վրաց.՝ ჯანო ამირანის ძე ანანიძე; հոկտեմբերի 10, 1992, Քոբուլեթի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, մոսկովյան Սպարտակի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանոն 2010 թվականին

Ծնվել է վրացի Ամիրանա Անանիձեի և ազգությամբ ռուս Սվետլանա Սակունովայի ընտանիքում[3][4][5]։ Նրա հայրը՝ Ամիրանը, եղել է ֆուտբոլիստ, որից հետո Քոբուլեթիում զբաղվել է մարզչական գործունեությամբ[4], մայրը՝ Սվետլանան, տնային տնտեսուհի է։ Ջանոյի հայրը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին[6]։11 տարեկան հասակում Ջանոն գալիս է Թբիլիսիի Դինամո ֆուտբոլային ակումբի մարզդապրոց։ 2005 թվականին նրան հրավիրեցին Կիևի Դինամո, որտեղ նա անցկացրեց 2 տարի։ Այն բանից հետո, երբ տարիքի պատճառով Ջանոյի ակումբը արգելեց նրան հանդես գալ Վրաստանի ազգային հավաքականի կազմում, Ջանոն ինքնաբերաբար մնաց հավաքականի ճամբարում և չվերադարձավ Կիև, ինչի պատճառով ակումբը հեռացրեց նրան ակումբից[7]։

«Սպարտակ» Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին մոսկովյան Սպարտակի սելեկցիոներները, որոնց թվում էր նաև Անդրեյ Պոլիշուկը՝ Սպարտակի տնօրենը մանկապատենական ֆուտբոլի զարգացման գործում, հետևում էին Ռուսաստանի և Վրաստանի 1991 թվականին ծնված ֆուտբոլիստների խաղին, որտեղ և նկատել էին Ջանոյին։ Որոշ ժամանակ անց Սպարտակի տեխնիկական տնօրեն Եվգենի Սմոլոնցևը հրավիրեց նրան փորձաշրջանի[8], որտեղ Ջանոն ակումբի երիտասարդական թիմի խաղի ժամանակ խփեց երկու գոլ։ Որից հետո նրա հետ պայմանագիր կնքեցին[7]։ Անանիձեն ընտրեց Սպարտակը, որովհետև Սմոլոնցևը միակն էր, որն անմիջապես կապ հաստատեց իր հետ առանց գործակալներին դիմելու[8]։ Այլ երկրի անչափահաս բնակչի հետ պայմանգրի հնարավոր չկնքման պատճառով Ջանոյի հետ Մոսկվա գնացին նաև իր ծնողները՝ ցանկանալով իրենց որդուն տեսնել պրոֆեսիոնալ ֆոևտբոլիստ։ Իրավաբանական խնդիրների պատճառով ֆուտբոլիստը չկարողացավ Սպարտակի կազմում հանդես գալ 2008 թվականի պաշտոնական հանդիպումներում։ 2009 թվականից Ջանոն սկսեց հանդես գալ Սպարտակի երիտասարադական թիմում թիմում[9]։

Նույն թվականին, Սպարտակի երիտասարդ ֆուտբոլիստը և երիտասարդական թիմի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Պավել Յակովկևի, հետ մասնակցեցին Սպարտակի հիմնական թիմի ամառային մինչմրցաշրջանային հավաքին։ Տաղանդավոր երիտասարդներին առանձնահատուկ նշեց թիմի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը[10]։

2009 թվականի հուլիսի 15-ին Ջանոն անցկացրեց իր առաջին հանդիպումը Սպարտակի հիմնական թիմում Կրասնոդարի դեմ գավաթային խաղում, որի 90-րդ րոպերին նա դարձավ գոլի հեղինակ[11]։ Այնուհետև նա տեղափոխվեց թիմի հիմնական կազմ և հուլիսի 22-ին անցկացրեց իր առաջին մարզումը հիմնական թիմում[12]։

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում իր առաջին հանդիպումն անցկացրեց 2009 թվականի օգոստոսի մեկին 16-րդ տուրի խաղում, որում իր թիմը մրցում էր Կուբանի դեմ, նա փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին, իսկ հոկտեմբերի 18-ին 25-րդ տուրի Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ակումբի հիմնական թիմում(3։0), որով նա ռեկերդ սահմանեց՝ դառնալավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հաջողության է հասել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում[13]։

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ջանոյի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես նաև Յուվենտուսը, Միլանը և Սևիլյան[14]։ Սակայն Սպարտակի սպորտային տնօրեն Դմիտրի Պոպովը հայտարարեց, որ ակումբը չի նայի ոչ մի առաջարկ Ջանոյի վերաբերյալ ևս 3-4 տարի[15]։

2010 թվականի հուլիսի 21-ին Ջանոն առաջին անգամ իր թիմի կազմում դարձավ դուբլի հեղինակ՝ երկու անգամ գրավելով Սիբիր ֆուտբոլային ակումբի դարպասը, այդ խաում Սպարտակը հաղթեց 5։3 հաշվով[16]։ Հոկտեմբերի 19-ին նա անցկացրեց իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում Չելսիի դեմ խաղում։ Ամբողջ 2010 թվականի նա մասնակցեց 25 խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Դեկտեմբերին Անանիձեն 3 տարով երկարաձգեց պայմանագրի ժամկետը Սպարտակի հետ[17]։ Ավելի ուշ պայմանագիրը երկարացվեց մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։

2011 թվականի փետրվարի 17-ին Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչ խաղի ժամանակ Սպատակը հյունըկալվելիս հաղթեց շվեյցարական Բազելին 3։2 հաշվով, տուգանային հարվածի խաղարկումից հետո Ջանոն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում։ Մարտին Ջանոն ոտնաթաթի վնասվածք ստացավ[18]։ Միայն հունիսին Անանիձեն միացավ ակումբին և հունիսի 18-ին խփեց հաղթական գնդակը Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ խաղում[19]։ Սեպտեմբերին Վալերի Կարպինը ասաց, որ Անանիձեն կիսապաշտպանության գծում մեծ մրցակցության պատճառով կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում[20]։ Աշնանը Անանիձեն նորից վնասվածք ստացավ[21]։

«Ռոստով» (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 3-ին վարձավճարով տեղափոխվեց Ռոստով։ Վարձավճարի պայմանագիրը կնքվեց մեկ տարվա համար[22]։ Ջանոյի հետ միասին Ռոստով տեղափոխվեց Սպարտակի ևս մեկ ֆուտբոլիստ Արտյոմ Դյուբան։ Առաջին գոլը Ռոստովի կազմում նա խփեց Ռուսաստանի առաջնության 2013/14 թվականի մրցաշրջանի 5-րդ տուրում, որում Ռոստովը ջախջախեց Վոլհային 4։0 հաշվով։ Այդ խաղում նա կատարեց նաև երկու գոլային փոխանցում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Zhano Ananidze IMG 1485.jpg

2009 թվականի հուլիսի 28-ին Ջանոն հրավեր ստացավ ազգային հավաքականից[23]։ Սակայն հավաքականի հավաքին Անանիձեն չմեկնեց, ինչով շփոթություն առաջացրեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում[24]։ Օգոստոսի 31-ին Սպարտակը պաշտոնապես հայտարարեց, որ Անանիձեն հրավիրվել է Վրաստանի ազգային հավաքական[25]։ Սպարտակի ղեկավարությունը ցանականում էր պահպանել ֆուտբոլիստին Ռուսաստանի հավաքականների համար, սակայն ուշացավ այդ հարցում։

2009 թվականի սեպտեմբերի 5-ին ֆուտբոլիստը անցկացրեց իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում, որում Վրաստանը մրցում էր Իտալիայի դեմ՝ դառնալով հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

2010 թվականի օգոստոսի 11-ին Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[26]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին Անանիձեն խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում, որը հաղթանակ բերեց հավաքականին Սլովենիայի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ՝ 2։1[27]։ 2011 թվականի նոկեմբերի 11-ին գրավեց Մոլդովայի հավաքականի դարպասը[28]։

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Սպարտակ

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) - 2009/2010, 2011-2012

Ռուսաստան Ռոստով

  • Ռուսաստանի գավաթակիր (1) - 2013-2014

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Msoplio sporti-ի վարկածով Վրաստանի տարվա ֆուտբոլիստ (1) - 2009[29]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը։ 18 խաղ/ 2 գոլ; 7 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 5 պարտություն.

(թարմացված է 2013 թվականի մարտի 23-ին)

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն[30] Գավաթ[31] Եվրոգավաթ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սպարտակ 2009 8 2 1 1 0 0 9 3
2010 23 2 0 0 2 0 25 2
2011/12 11 1 2 0 3 1 16 2
2012/13 15 3 2 1 3 0 20 4
Ռոստով 2013/14 22 3 3 2 - - 25 5
(Թարմացված է մայիսի 15, 2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Профиль игрока на официальном сайте ФК «Ростов»
  2. Профиль на сайте ФК «Спартак»
  3. Жано Ананидзе
  4. 4,0 4,1 Жано Ананидзе. Грузинский самородок
  5. №27 Жано Ананидзе
  6. Умер отец полузащитника «Спартака» Жано Ананидзе
  7. 7,0 7,1 Будущее «Спартака»
  8. 8,0 8,1 Челебадзе: киевское «Динамо» само отчислило Ананидзе
  9. «Ջանո Անանիձե: «Երազում եմ հաղթել Չեմպիոնների Լիգան, սակայն մինչ դա անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանի Պրեմիեր Լիգան»»։ Sports.ru։ 11 августа 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16–ին 
  10. Карпин о матче с клубом «Млада Болеслав»
  11. Гол Жано Ананидзе в матче «Краснодар» - «Спартак» Москва ՅուԹյուբում
  12. Ибсон провёл первую тренировку в «Спартаке»
  13. Ананидзе - автор самого юного гола чемпионата
  14. News Of The World: Ананидзе заинтересовал «Арсенал»
  15. Попов: рассматривать предложения по Ананидзе не будем
  16. «Спартак» одолел «Сибирь» в самой результативной игре сезона
  17. Ананидзе: я на три года продлил контракт со «Спартаком»
  18. Ананидзе тренируется по индивидуальной программе
  19. «Спартак» сорвал стоп-кран
  20. Карпин: давайте пока не будем сравнивать Жано с Месси
  21. Де Зеув, Пареха и Паршивлюк не принимали участия в тренировке «Спартака»
  22. ««СПАРТАК» И «РОСТОВ» ДОГОВОРИЛИСЬ ОБ АРЕНДЕ АНАНИДЗЕ»։ офсайт Спартака։ 2013-07-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-09-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 8 
  23. «Ананидзе вызван в сборную Грузии»։ Газета.ру։ 28 июля 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին 
  24. «Между сборной Грузии и московским «Спартаком» разгорается скандал»։ Взгляд։ 10 августа 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31–ին 
  25. Иранек вызван в сборную Чехии
  26. Жано отличился в матче за грузинскую «молодежку»
  27. Словения 1:2 Грузия
  28. Гол Жано помог Грузии победить Молдавию
  29. Ананидзе признан лучшим игроком Грузии 2009 года
  30. Ռուսաստանի Պրեմիեր Լիգա
  31. Ռուսաստանի գավաթ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]