Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական
| Միություն | ՖՖՖ | ||
|---|---|---|---|
| Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
| Գլխավոր մարզիչ | Դիդիե Դեշամ | ||
| Թիմի ավագ | Ուգո Լյորիս[1] | ||
| Ամենաշատ խաղեր | Լիլիան Թյուրամ (142) | ||
| Ռմբարկու | Թիերի Անրի (51) | ||
| Հիմնական մարզադաշտ | Ստադ դը Ֆրանս | ||
| ՖԻՖԱ կոդ | FRA | ||
| ՖԻՖԱ դասակարգում | 17 | ||
| Ամենաբարձր դիրք | 1 (Մայիս 2001 – Մայիս 2002) | ||
| Ամենացածր դիրք | 27 (Սեպտեմբեր 2010) | ||
| ԷԼՕ դասակարգում | 14 | ||
| Ամենաբարձր դիրք | 1 (Հուլիս 2007) | ||
| Ամենացածր դիրք | 44 (Մայիս 1928, Փետրվար 1930) | ||
|
| |||
| Կայք | fff.fr/selection/2-equipe-de-france/index.html | ||
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (ֆրանսերեն՝ Équipe nationalle de France de football), Հավաքականի ավանդական գույները կապույտ, սպիտակ և կարմիր գույներն են, իսկ Ֆրանսիացիների համար խորհրդանշական գույնը կապույտ գույնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղացել է իր առաջին պաշտոնական հանդիպումը 1904 թ.։ Ամենախոշոր ձեռքբերումը եղել է 1998 թ. երբ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 1904-ին Բրյուսելում անց է կացրել իր առաջին հանդիպումը Բելգիայի դեմ, որն ավարտվել է ոչ ոքի՝ 3-3։ 1930 թ.-ի հուլիսին Ֆրանսիան հայտնվել է անդրանիկ աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել Ուրուգվայում։ Իրենց առաջին աշխարհի գավաթի խաղում, Ֆրանսիան 4-1 հաշվով Մեքսիկային պարտության է մատնում։ 1958 թ-ին ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունում Ֆրանսիան հասել է կիսաեզրափակիչ զիջելով Բրազիլիային։ Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիան հաղթեց Արևմտյան Գերմանիային 6-2 հաշվով։ Ֆրանսիան շատ լավ խաղ ցույց տվեց 1984 թ. երբ խաղում էր Միշել Պլատինին։ 1998 թ.-ին ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունում չեմպիոն դարձավ Ֆրանսիայի ազգային հավաքականը եզրափակիչ խաղում փառահեղ հաղթանակ տանելով Բրազիլիայի նկատմամբ 3-0 հաշվով։ 2006 թ. Աշխարհի Գավաթի խաղարկությունում Ֆրանսիացիները մոտ էին չեմպիոնական տիտղոսին, բայց եզրափակիչ խաղում պարտվեցին Իտալիային։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hugo Lloris named as France's Euro 2012 captain». Sporting News. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2011-02-14 Wayback Machine (ֆր.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
| ||||||||||||||