Աջարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Աջարիա
Աջարիայի Դրոշը Զինանշան
Flag of Adjara.svg
Coat of arms of Adjara.svg
Երկիր Վրաստան Վրաստան
Կարգավիճակ Վրաստանի վարչական բաժանում
Մտնում է Վրաստան
Վարչկենտրոն Բաթում
Regiones de Georgia.png
Հիմնադրված է 1991 թ.
ISO 3166-2 կոդ GE-AJ
Կոորդինատներ: 41°39′ հս․ լ. 42°0′ ավ. ե. / 41.650° հս․. լ. 42.000° ավ. ե. / 41.650; 42.000
http://www.adjara.gov.ge/eng/

Աջարիա (վրաց.՝ აჭარა, աճարա), Աջարիայի Ինքնավար Հանրապետություն (վրաց.՝ აჭარის ავტონომიური რესპუბლიკა, Աճարիս Ավտոնոմիուրի Րէսպուբլիկա), պատմական, աշխարհագրական և վարչական երկրամաս Վրաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հիմնադրվել է 1921 թ. հուլիսի 16-ին որպես Աջարական ԻԽՍՀ, ներկայիս անվանումը 1990 թվականից է։ Աջարիայի մայրաքաղաքը՝ Բաթում(ի)ն է։ Ծովամերձ մասում գտնվում են առողջարաններ, հիմնականում հիմնադրված խորհրդային իշխանության տարիներին - Քոբուլեթ(ի), Մախինջաուրի, Գոնիո, Սարփի։ Հիմնական բնակչությունը՝ աջարացիներեն են, վրացիների ազգագրական խմբերից մեկը, որոնց մոտ մեծ տարածություն է ստացել իսլամը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավում Աջարիան սահմանակցում է Թուրքիայի հետ (121 կմ), արևմուտքից և հյուսիս-արևմուտքից ափը ողողում է Սև ծովը։ Մակերեսը՝ 2,9 կմ² է։ Աջարիայի տարածքը բնության յուրահատկություններով կարելի է բաժանել երկու մասի՝ ծովամերձ և լեռնային։ Ծովամերձ Աջարիան տարբերվում է մերձարևադարձներին բնորոշ տարեկան բարձր միջին ջերմաստիճաներով (+14,5 աստիճան և ձմռան ամենացուրտ ամսվա՝ հունվարի ջերմաստիճանը +6,5 աստիճան է), մթնոլորտային տեղումների առատությամբ (տարեկան 2500 մմ) և արևոտ օրերով։ Ծովամերձ Աջարիայի մերձարևադարձները պատկանում են խոնավ մերձարևադարձների ենթատիպին և տարբերվում են Հյուսիսային և Արևմտյան Մերձսևծովյան շրջանների չոր միջերկրածովային մերձարևադարձներից։

Ջրագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիայի գրեթե բոլոր գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենաջրառատ գետը Ճորոխն է, որի գետաբերանը Վրաստանում է (Ճորոխ գետի հունի ձգվածությունը Աջարիայի տարածքում 26 կմ է), Աջարիայի տարածքով են անցնում նաև Ճորոխի երկու վտակները՝ Աջարիսցկալին և Մաչախելան։ Անմիջապես Սև ծով են թափվում՝ Կինտրիշի, Չակվիսցկալի, Կորոլիսցկալի գետերը։ Աջարիայի ջրառատ լեռնային գետերն ունեն բարձր ջրաէներգետիկ պոտենցիալ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աջարիայի վարչական բաժանում


Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը կազմված է հանրապետական նշանակության 1 քաղաքից և 5 շրջաններից՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում Աջարիան եղել է Վրաստանի ամենախիտ բնակեցված, տնտեսական և մշակութային ամենազարգացած երկրամասերից մեկը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիայի միջեթնիկական հարաբերություները մեծամասնությամբ հանգիստ են։ Ըստ 2002 թվականի տեղեկությունների Աջարիայի բնակչությունը 376 հազար մարդ է (երկրի բնակչության 8,7%)։

Հայերն Աջարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարում, համայնքը ստվարացել է 18-րդ դարի սկզբին՝ հիմնականում համշենահայերի հաշվին, իսկ խորհրդային տարիներին՝ նաև հայաբնակ Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայ ընտանիքներով։ Նրանք կենտրոնացած են Բաթում և Քոբուլեթ քաղաքներում։ Համայնքը խորհրդային տարիներին ունեցել է եկեղեցի, երկսեռ դպրոց, թատրոն, լույս են տեսել թերթեր։ Ներկայիս արտագաղթի հետևանքով հայերի թիվը բավականին նվազել է։ Վերջին տվյալներով Աջարիայում բնակվում է շուրջ 10000 հայ։ Բաթումում գործում է Հայաստանյայց Առաքելական Ս. Փրկիչ եկեղեցին, եկեղեցուն կից կիրակնօրյա և վրաց-հայկական միջնակարգ դպրոցները։ Աջարիայում գործում են «Աջարիայի հայերի միություն» և «Երիտասարդական միություն» կազմակերպությունները։[1]

Աջարիայում հայերի անցյալի ու ներկայի մասին է պատմում 2014 թվականին նկարահանված «Հայերն Աջարիայում» ֆիլմը (ռեժիսոր՝ Գ․ Կևորկով, սցենարիստ՝ Ռ․ Գևորգյանց)։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով։[2]

Աջարիայի հայ հավատացյալները մտնում են Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մեջ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]