Իմերեթի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Իմերեթի մարզ
վրաց.՝ იმერეთის მხარე
Zestaponi. View from Shorapani fortress (Photo A. Muhranoff).jpg
Երկիր Վրաստան Վրաստան
Կարգավիճակ Մխարե
Մտնում է Վրաստան
Վարչկենտրոն Քութայիս
Նահանգապետ Իռակլի Չոգովաձե
Հիմնական լեզու վրացերեն
Բնակչություն (2009) 693 500[1][2] (անգլ.)
Ազգային կազմ վրացիներ (98,5%), ռուսներ (0,7%), հայեր (0,3%), օսեր (0,1%)[3]
Կրոնական կազմ ուղղափառություն (99%)[4]
Տարածք 6 552.3[5] կմ²
ImeretiLocationinGeorgia.svg
Catholic Church in Kutaisi (now Georgian Orthodox Church of Annunciation).jpg
Հիմնադրված է 1995 թ.
ISO 3166-2 կոդ GE-IM
Հեռախոսային կոդ 231
Ավտոմոբիլային կոդ 60
Կոորդինատներ: 42°10′ հս․ լ. 42°59′ ավ. ե. / 42.167° հս․. լ. 42.983° ավ. ե. / 42.167; 42.983
imereti.gov.ge

Իմերեթի մարզ (վրաց.՝ იმერეთის მხარე՝ Իմերեթիս մխարե), մարզ Վրաստանի արևմուտքում։ Գտնվում է Ռիոնի գետի և նրա վտակների ավազանի միջին հոսանքում։ Վարչական կենտրոնն է քաղաք Քութաիսը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը կազմված է վրացերեն Իմեր (վրաց.՝ იმერ) «այն կողմը» բառից և տեղ իմաստ արտահայտող -եթի (վրաց.՝ -ეთი) վերջածանցից, այսինքն՝ արևելյան Վրաստանի նկատմամբ Լիխի լեռնաշղթայից այն կողմ գտնվող երկիր[6]։

Գրականության մեջ հիշատակվում է նաև Իմերեթիա ձևով։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցկալցիթելա գետ

Իմերեթիի մարզը բաժանվում է 12 շրջանների՝

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի հիմնական բնակչությունը վրացիներ են, ավելի ճիշտ, նրանց ազգագրական խմբի իմերեթացիները։ Իմերեթիի հյուսիսարևելյան մասում ապրում են օսեր (այդ տարածքը, որը իրենք բնակեցնում են, մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիայի հարավարևմտյան մասն է)։ Խոսում են վրացերենի իմերեթյան բարբառով։ Բնակվում են նաև հայեր (5.000), ռուսներ, ուկրաինացիներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի ամենամեծ քաղաքը Քութայիսին է։ Բացի դրանից կան նաև ուրիշ արդյունաբերական կենտրոններ, ինչպիսին է Սամտրեդիան, Ճիաթուրան (մանգանի արտադրություն), Տղիբուլը (ածուխ), Զեստափոնը (մետաղներ), Խոնի։ Իմերեթը ավանդական գյուղատնտեսական տարածք է, որը հայտնի է իր խաղողով և թթենիով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առանց Հարավային Օսիայի հսկողության տակ գտնվող շրջանների
  2. 2000—2009 թվականների Վրաստանի բնակչության գնահատում
  3. Վրաստանի էթնիկ կազմը ըստ 2002 թվականի մարդահաշվի (անգլ.)
  4. Վրաստանի կրոնական կազմը ըստ 2002 թվականի մարդահաշվի (անգլ.)
  5. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის შედეგები: ტომი I. მთავარი რედაქტორი: თეიმურაზ ბერიძე. თბილისი: საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური, 2003, გვერდი 52. ISBN 99928-0-768-7
  6. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]