Քութայիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քութայիս
վրաց.՝ ქუთაისი
Դրոշ Զինանշան
Flag of Kutaisi, Georgia.svg COA of Kutaisi.svg

Downtown Kutaisi & White Bridge as seen from Mt Gora (August 2011)-cropped.jpg
Կոորդինատներ: 42°15′0″ հս․ լ. 42°42′0″ ավ. ե. / 42.25000° հս․. լ. 42.70000° ավ. ե. / 42.25000; 42.70000
Երկիր Վրաստան Վրաստան
Մխարե Իմերեթի մարզ
Քաղաքապետ Նիկոլոզ Կաճկաճիշվիլի
Տվյալ կարգավիճակում 1983 թվականից
Մակերես 70.0 կմ²
ԲԾՄ 200 մ
Բնակչություն 186․400 [1] մարդ (2007)
Ազգային կազմ Վրացիներ
Կրոնական կազմ Վրաց Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականուն քութայիսցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք kutaisi.gov.ge
##Քութայիս (Վրաստան)
Red pog.png
##Քութայիս (Իմերեթի մարզ)
Red pog.png

Քութայիս[2][3] (վրաց.՝ ქუთაისი), քաղաք Վրաստանի Հանրապետության Իմերեթի մարզում։ 2012 թվականից համարվում է Վրաստանի Հանրապետության խորհրդարանական մայրաքաղաքը[4]: Տեղակայված է Ռիոնի գետի երկու ափերին, ծովի մակարդակից 125 300 մ բարձրության վրա։ Քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Քութայիս օդանավակայանը։

Թբիլիսիից հեռավորությունն երկաթուղով, ինչպես նաև ավտոճանապարհով կազմում է 220 կմ, մինչև Փոթի՝ 100 կմ, իսկ մինչև Բաթում՝ 150 կմ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քութայիս անվանումը բաղկացած է երեք մասերից՝ հին վրացերեն կվա՝ նշանակում է քար և բնորոշում է քաղաքի հին հատվածի բնահողը, մթա՝ նշանակում է «լեռ» և համաձայնեցվում է Պրոկոպիոս Կեսարացու նկարագրության հետ, ով պնդում է, որ քաղաքը բնակեցված էր Ռիոնի գետի միայն աջ ափին, իսկ –իս-ը՝ տեղանվանագիտական վերջածանց է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 184 000 մարդ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 197 000 մարդ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 149 100 մարդ[5]:

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • վրացիներ (իմերեթցիներ),
  • վրացիներ (ռաճացիներ),
  • ռուսներ,
  • հայեր,
  • օսեր,
  • ուկրաինացիներ,
  • աբխազներ,
  • ադրբեջանցիներ,
  • հրեաներ,
  • հույներ,
  • գնչուներ,
  • այլ փոքրաթիվ ժողովուրդներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Քութայիսը հիմնադրվել է մ.թ.ա. 6-5 թվականներին[6]: Քութայիսի քաղաքի փաստագրական պատմությունը սկսվում է մ.թ.ա. III դարում, երբ նկարագրված էր Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» (հուն.՝ Ἀργοναυτικά) գրքում (գիրք 2, 398-402)[7]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +14,5 °C: 1881-1960 թվականներն ընկած ժամանակահատվածում տարվա ամենացուրտ ամիսը հունվարն էր (միջին ջերմաստիճանը կազմում է +5,2 °C)։ Ամենատաք ամիսն օգոստոսն է (միջին ջերմաստիճանը՝ +23,6 °C)։ Տարվա ընթացքում ամռանը լինում է 10-12 օր +35 °C և ավելի բարձր ջերմաստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2014 թվականի օգոստոսի 18-ին և կազմել է +42,2 °C: Ամենացածր ջերմաստիճանը՝ -17,0 °C, գրանցվել է 1950 թվականի հունվարի 14-ին։ Տարվա ընթացքում Քութայիսում և նրա հարակից շրջաններում թափվում են մոտ 1530 մմ տեղումներ։ Քութայիսի տարածքում գարնան և աշնան սեզոնին հաճախ լինում են ուժեղ քամիներ։ 1979 թվականի փետրվարին փոթորիկի ժամանակ քամու արագությունը հասել էր 49 մ/վ։

Քութայիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 9
(49)
11
(51)
13
(56)
18
(65)
24
(75)
26
(79)
28
(82)
28
(83)
26
(78)
22
(72)
18
(64)
12
(54)
19.6
(67.3)
Միջին ցածր °C (°F) 4
(39)
4
(39)
6
(42)
9
(49)
14
(57)
17
(62)
19
(66)
19
(66)
16
(61)
13
(55)
11
(51)
7
(44)
11.6
(52.6)
Տեղումներ մմ (դյույմ) 145
(5.7)
104
(4.1)
86
(3.4)
84
(3.3)
84
(3.3)
112
(4.4)
99
(3.9)
91
(3.6)
122
(4.8)
100
(4)
81
(3.2)
183
(7.2)
1291
(50,9)
աղբյուր: Weatherbase [8]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քութայիս քաղաքում ներկա դրությամբ հիմնական տրանսպորտը երթուղային տաքսիներն են։ Երկու երկաթուղային կայարանները կապում են քաղաքը Արևմտյան և Արևելյան Վրաստանի հետ։ Ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվում է Քութայիս օդանավակայանը, որը վերակառուցվել է և վերաբացվել 2012 թվականի վերջին[9]:

Մինչև 2009 թվականը քաղաքում գործում էին տրոլեյբուսներ:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քութայիսի կայքը
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  4. Парламент Грузии вернут в Тбилиси?
  5. «Численность населения краёв и муниципалитетов Грузии на начало года в 2005—2015 гг.»։ Национальная статистическая служба Грузии։ Վերցված է 1 мая 2015 (անգլ.)
  6. Gela Gamkrelidze. RESEARCHES IN IBERIA-COLCHOLOGY. Edited by David Braiind (Prof, of University of Exeter (UK)) // Olar LORDKIPANIDZE CENTRE OF ARCHAEOLOGY OF GEORGIAN NATIONAL MUSEUM. P. 43 "According to the data on archaeological excavations on the Gabashvili, Dateshidze and Ukimerioni hills in Kutaisi, an urban-type settlement of the 6-5 cent. BC was found to be concentrated"
  7. http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
  8. «Weatherbase: Historical Weather for Kutaisi, Georgia»։ Weatherbase։ 2011  Retrieved on November 24, 2011.
  9. Саакашвили: Через год между Грузией и Европой будет установлен безвизовый режим
  10. http://dniproinvitesyou.dp.ua/wp-content/uploads/2013/06/кутаїсі-угода.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.telegraph.co.uk/travel/destinations/europe/11520328/Europes-oldest-cities.html?frame=3258883
  2. http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
  3. http://azbyka.ru/otechnik/6/vojna-s-gotami/4