Բոր (Խարագաուլի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոր (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Բոր | |||
վրաց.՝ ბორი
| |||
| 42°02′59″N 43°06′59″E / 42.04972°N 43.11639°E | |||
| Երկիր | |||
| Մխարե | Իմերեթի մարզ | ||
| Շրջան | Խարագաուլի շրջան | ||
| Համայնք | Խարագաուլի շրջան | ||
| ԲԾՄ | 400 մ | ||
| Բնակչություն | 283[1] մարդ (2014) | ||
| Ազգային կազմ | վրացիներ | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Բոր (վրաց.՝ ბორი ), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։ Գյուղում կա միջնադարյան եկեղեցի։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 400 մետր բարձրության վրա՝ Բորիմելա գետի Չխերիմելա վտակի աջ ափին։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 10 կմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 283 մարդ[1], մեծամասնությունը՝ վրացիներ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոր գյուղում գտնվել են ուշ բրոնզի դարից պահպանված իրեր։ Դրանք հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հնագիտական պեղումների ընթացքում, երբ գյուղը գտնվում էր Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի կազմում։
Խորհրդային ժամանակներում նույնպես արվել են պեղումներ, և գտնվել են 2-3-րդ դարերին պատկանող երկու շքեղ դամբարանադաշտ։ Հայտնաբերվել են ոսկյա զարդեր, արծաթե, բրոնզե և ապակյա անոթներ, զոհասեղանին կանգնեցրած ձի կանգնած։ Գտածոների մեծ մասը պահվում է Վրաստանի թանգարանում, մի մասն էլ տեղափոխվել է Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)

