Կախեթի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կախեթ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Կախեթի մարզ
վրաց.՝ კახეთის მხარე
Tsinandali Palace.jpg
Երկիր Վրաստան Վրաստան
Կարգավիճակ Մխարե
Մտնում է Վրաստան
Վարչկենտրոն Թելավ
Բնակչություն (2015) 318 900
Խտություն 28,2
Ազգային կազմ վրացիներ (83,9%), ադրբեջանցիներ (9,8%), քիստիններ (1,7%), օսեր (1,5%), ռուսներ (0,9%)[1]
Կրոնական կազմ ուղղափառներ (86%), մուսուլմաններ (13%)[2]
Տարածք 11 309,5 կմ² (1 տեղ)
Kakheti in Georgia (Georgian view).svg
Outline Map of Kakheti.svg
ISO 3166-2 կոդ GE-KA
Կոորդինատներ: 41°45′ հս․ լ. 45°43′ ավ. ե. / 41.750° հս․. լ. 45.717° ավ. ե. / 41.750; 45.717
kakheti.gov.ge

Կախեթի մարզ (վրաց.՝ კახეთის მხარე՝ Կախեթիս մխարե), վարչական միավոր Վրաստանի արևելյան մասում։ Կենտրոնը Թելավ քաղաքն է։

Կախեթի մարզի տարածքը 11 309,5 կմ² է, որով նա առաջինն է Վրաստանի մարզերի շարքում։ Այն ներառում է 8 շրջան: Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 318 900 մարդ, միջին խտությունը՝ 28,2 մարդ/կմ²:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախեթ անունը առաջացել է արևելավրացական կախ ցեղի անունից, իսկ -եթ վերջածանցը վրացերենում ցույց է տալիս տեղ։ Վրացագետները առանձնացնում են վրացերենի կախեթյան բարբառը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Կախեթի մարզը ներառում է Պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական բանահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։

Վաղ շրջանում Կախեթը չի մտել Վիրքի սահմաններում. այն Աղվանքի մաս է կազմել։ Հելլենիստական շրջանում Փառնավազ արքան հիմնել է 8 իշխանություն, որոնց ղեկավար է կարգել իշխաններին (վրաց.՝ ერისთავი՝ էրիսթավի)։ Դրանց թվում էր Կախեթի իշխանությունը՝ Ուջարմա կենտրոնով։

Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։

Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։

1762 թվականից միացել է Քարթլիի թագավորությանը (Քարթլի-Կախեթի թագավորություն1801 թվականից Գեորգիևյան դաշնագրի արդյունքում, մարզը հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։

Կախեթը սկզբում մտել է Վրացական մարզի, Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Կախեթը հարևան Հերեթի հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախեթը գտնվում է Վրաստանի արևելքում։ Ռուսաստանին սահմանակցում է հյուսիսից (Չեչնիա) և հյուսիս-արևելքից (Դաղստան), Ադրբեջանական Հանրապետությանը՝ հարավ-արևելքից և հարավից։ Արևմուտքում Մցխեթ-Մթիանեթ և Քվեմո Քարթլի մարզերն են։

Գրեմի բերդ. Կախեթի թագավորության առաջին մայրաքաղաքը

Կախեթն ամբողջությամբ ընկած է Մեծ Կովկաս լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. այս տարածքով հոսում են Իորի և Ալազան գետերը։ Մարզի տարածքում գտնվում են Բաբանեուրի, Բածարի, Լագոդեխի և Մարիամջվարի արգելոցերը և Վաշլովանի ու Թուշեթի ազգային պարկերը։ Բոնության հուշարձաններից են Առծիվի կիրճը և Տախտիթեփան:

Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը: Մեծ հռչակ ունեն Կախեթի գինիները։

Վարչականորեն մարզը բաժանված է 8 շրջանի:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախեթի մարզում բնակվում էր 318 900 մարդ[3], 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 405 000 մարդ[3]: 2009 թվականին մարզի բնակչությունը գնահատվել է 401 400 մարդ[4]:

2002 թվականի մարդահամարով, Կախեթում բնակվում էր 407 182 մարդ, որոնցից վրացիները՝ 82,9 % (կամ 341 503 մարդ), ադրբեջանցիները՝ 10,8 % (40 036մարդ), չեչենները՝ 2,1 % (6 997 մարդ), օսերը՝ 1,9 % (6 809 մարդ), ռուսները՝ 0,9 % (3 844 մարդ), հայերը՝ 0,9 % (3 789 մարդ), եզդիները՝ 0,1 % (495 մարդ), հույները՝ 0,1 % (285 մարդ), ուկրաինցիները՝ 0,05 % (232 մարդ), աբխազները՝ 0,04 % (185 մարդ)։

Կախեթի բնակչության 50 %-ը վրացիների լեռնային ենթախմբեր են, որոնցից առավել հայտնի են փշավիները: Լեռնցիները բացարձակ մեծամասնություն են կազմում Ախմետայի, Թելավի և Դեդոփլիս Ծղարոյի շրջաններում, իսկ Գուրջաանում, Սիղնաղում և Ղվարելում՝ մոտ կեսը։

Ադրբեջանցիները կենտրոնացած են Սագարեջոյի շրջանում (31,9 % կամ 18 907 մարդ, վրացիները՝ 66,6 %), Լագոդեխի շրջանում (22,3 % կամ 11 392 մարդ, վրացիները՝ 68,3 %) և Թելավի շրջանում (11,9 % կամ 8 373 մարդ, վրացիները՝ 85,5 %)։

Կախեթի մարզի բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի

Շրջան ընդամենը վրացիներ % ադրբ. % չեչ. % օսեր  % ռուսներ % հայեր  % եզդ. % հույներ  % ուկր. % աբխազներ  % այլ  %
Ախմետա 41641 31237 75,02% 152 0,37% 6928 16,64% 1961 4,71% 134 0,32% 100 0,24% 2 0,00% 6 0,01% 6 0,01% 10 0,02% 1105 2,65%
Գուրջաան 72618 71148 97,98% 58 0,08% 0 0,00% 463 0,64% 350 0,48% 484 0,67% 6 0,01% 16 0,02% 36 0,05% 32 0,04% 25 0,03%
Դեդոփլիս
Ծղարո
30811 27441 89,06% 1019 3,31% 6 0,02% 102 0,33% 701 2,28% 1286 4,17% 5 0,02% 153 0,50% 21 0,07% 8 0,03% 69 0,22%
Թելավ 70589 60370 85,52% 8373 11,86% 58 0,08% 412 0,58% 381 0,54% 460 0,65% 357 0,51% 20 0,03% 63 0,09% 38 0,05% 57 0,08%
Լագոդեխ 51066 35376 69,28% 11392 22,31% 0 0,00% 2239 4,38% 1204 2,36% 561 1,10% 25 0,05% 16 0,03% 48 0,09% 15 0,03% 190 0,37%
Սագարեջո 59212 39409 66,56% 18907 31,93% 4 0,01% 125 0,21% 377 0,64% 231 0,39% 33 0,06% 27 0,05% 21 0,04% 21 0,04% 57 0,10%
Սիղնաղ 43587 42226 96,88% 118 0,27% 0 0,00% 45 0,10% 539 1,24% 419 0,96% 60 0,14% 16 0,04% 15 0,03% 26 0,06% 123 0,28%
Ղվարել 37658 34296 91,07% 17 0,05% 1 0,00% 762 2,02% 158 0,42% 248 0,66% 7 0,02% 31 0,08% 12 0,03% 25 0,07% 2101 5,58%
Կախեթ, ընդհանուր 407182 341503 83,87% 40036 9,83% 6997 1,72% 6109 1,50% 3844 0,94% 3789 0,93% 495 0,12% 285 0,07% 222 0,05% 175 0,04% 3727 0,92%

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ 350126 կախեթցիներ իրենց քրիստոնյա են կոչել, որոնցից 1146-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, 737-ը՝ կաթոլիկ: Կախեթի իսլամադավան բնակչությունը հաշվվում է 51256 մարդ, ևս 73 դավանում է հուդայականություն, այլ հավատներ՝ 2602, անկրոն՝ 1242:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախեթի մարզի կառավարման ղեկավարը Վրաստանի նախագահի ներկայացուցիչն է մարզում։ Նրա գործառույթներից են՝ մարզում կարգուկանոնի հաստատումը, ռեսուրսների մոբիլիզացիան, հասարակական կյանքի բարելավումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Մարզը բաժանված է 8 շրջանի։

Շրջան տարածք,
կմ²
բնակչություն
2014[3],
մարդ
բնակչություն
2015[3],
մարդ
կենտրոն
Ախմետայի շրջան 2207 42 300 31 300 Ախմետա
Գուրջաանի շրջան 846 69 000 54 100 Գուրջաան
Դեդոփլիս Ծղարոյի շրջան 2529 30 400 21 100 Դեդոփլիս Ծղարո
Ղվարելի շրջան 1001 36 900 29 800 Ղվարել
Լագոդեխի շրջան 890 52 000 41 700 Լագոդեխ
Սագարեջոյի շրջան 1491 60 300 52 800 Սագարեջո
Սիղնաղի շրջան 1252 43 200 29 700 Սիղնաղ
Թելավի շրջան 1095 70 900 58 400 Թելավ
ընդամենը 11310 405 000 318 900 Թելավ

Քաղաքներն են (ըստ 2002 թվականի մարդահամարի)՝

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թելավի Վաժա Փշավելայի անվան պետական դրամատիկական թատրոն
  • Գուրջաանի պետական տիկնիկային թատրոն

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]