Վաժա Փշավելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաժա Փշավելա
վրաց.՝ ვაჟა-ფშაველა
Vazha-Pshavela.jpg
Ծննդյան անունվրաց.՝ ლუკა რაზიკაშვილი
Ծնվել էհուլիսի 14 (26), 1861[1]
ԾննդավայրՉարգալի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 27 (հուլիսի 10), 1915[1] (53 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ, թարգմանիչ, դրամատուրգ և գրող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԱնդրկովկասյան ուսուցչական սեմինարիա
Ուշագրավ աշխատանքներՀյուրն ու տանտերը
ԶավակներԼևան Ռազիկաշվիլի
Изображение автографа
Կայքrustaveli.tripod.com/pshavela.html
Վաժա Փշավելա Վիքիքաղվածքում
Վաժա Փշավելա Վիքիդարանում
Commons-logo.svg Vazha Pshavela Վիքիպահեստում

Վաժա Փշավելա (վրաց.՝ ვაჟა-ფშაველა, հուլիսի 14 (26), 1861[1], Չարգալի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 27 (հուլիսի 10), 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), վրացի բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանի Փշավի (ՎԽՍՀ Դուշեթի շրջան) Չարգալ գյուղում, քահանայի ընտանիքում։ Գրել-կարդալ սովորել է հորից։ 1877 թվականին ընդունվել է Թբիլիսիի ուսուցչական սեմինարիա, երկու տարի անց տեղափոխվել է Գորի և ուսումը շարունակել նույնատիպ հաստատությունում։ Գորիում ուսումնասիրել է ռուս և համաշխարհային գրականություն, իրավաբանություն, փիլիսոփայություն և այլն։ 1883 թվականին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկնդիր հաճախել իրավաբանական ֆակուլտետի դասընթացներին։ Շատ չանցած, նյութական պայմանների թելադրանքով հեռացել է համալսարանից և վերադառնալով հայրենիք՝ զբաղվել ուսուցչությամբ։ 1888 թվականին մշտական բնակություն է հաստատել Չարգալում։ 1881 թվականին տպագրվել են նրա քնարաշունչ պատմվածքներն ու գողտրիկ ոտանավորները, 1886 թվականին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

Վաժա Փշավելան ավելի քան 80 պոեմների հեղինակ է, որոնցից ուշագրավ են՝ «Բախտրիոնին», «Օձակերը», «Հյուրն ու տանտերը», «Ալուդա Քեթելաուրին», «Գոգոթուր և Ափշինան»։ Վրաց դասական արձակի լավագույն նմուշներից են նաև նրա պատմվածքները։

Վախճանվել է Թբիլիսիում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Важа Пшавела // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1983։ էջ 414-415 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վաժա Փշավելա հոդվածին