Վիքիդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիդարան
Wikisource-logo.svg
Wikisource screenshot 2008.png
wikisource.org
Տեսակ թվային գրադարան և կայք
Սեփականատեր Վիքիմեդիա Հիմնադրամ
Հեղինակ Ջիմմի Ուելս
Բացված նոյեմբերի 24, 2003
Wikisource Վիքիպահեստում

Վիքիդարան Վիքիմեդիա հիմնադրամի կողմից գործարկվող վիքիում անվճար բովանդակության տեքստային աղբյուրների առցանց թվային գրադարան: Վիքիդարան ողջ ազատ բովանդակության առցանց թվային գրադարան է- Ազատ տեքստերի գրադարանը - Վիքիմեդիայի նախագիծ է, որի նպատակն է կառուցել ազատ պարունակությամբ բնագիր տեքստերի, սրանց թարգմանությունների և օժանդակ նյութերի վիքի գրադարան։ Վիքիդարանն է Վիքիմեդիա հիմնադրամի կողմից գործածած վիքիում անվճար բովանդակության տեքստային աղբյուրների առցանց թվային գրադարան: Վիքիդարան ամբողջ նախագծի անվանումն է և այդ նախագծի յուրաքանչյուր օրինակի անվանումն է (սովորաբար յուրաքանչյուր օրինակ առանձին լեզու է ներկայացնում); բազմաթին վիքիդարաններ կազմում են ողջ Վիքիդարան նախագիծը։ Նախագծի նպատակն է հյուրընկալել ազատ տեքստեր բազում լեզուներով և թարգմանություններ։ Ի սկզբանե մտածված էր որպես արխիվ օգտակար կամ կարևոր պատմական տեքստեր պահելու համար (առաջին տեքստը Déclaration universelle des Droits de l'Homme), այն ընդհարձակվել է դառնալով ընդհանուր բովանդակության գրադարան։ Նախագիծը գործարկվել է 2003 թվականի նոյեմբերի 24-ին,Project Sourceberg անունով, հանրահայտ Project Gutenberg-ից բառախաղ։ Wikisource անունը ընդունվել է նույն տարվա աշնանը և իր սեփական դոմեյնային անունը ստացել է յոթ ամիս անց։ Նախագիծը քննադատվել է վստահելիության պակասի համար, սակայն նրան նաև հղվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Ազգային արխիվներն են։[1] Վիքիդարանը պարունակում է գործեր, որոնք հանրային սեփականություն են, կամ ազատ արտոնագրով, մասնագիտորեն հրատարակված փաստաթղթեր կամ պատմական սկզբնաղբյուրներ, ոչ փառամոլության ապրանքներ, և ստուգելի։ Ստուգումները սկզբում կատարվում էին օֆլայն, կամ վստահելով այլ թվային գրադարանների հուսալիությանը։ Այժմ աշխատանքներն ապահովված են օնլայն սկանավորմամբ ProofreadPage-ի ընդլայնման միջոցով, որն ապահովում է նախագծի տեքստերի հուսալիությունը և ճշգրտությունը:

Առանձին լեզուներով վիքիդարաններ, այժմ թույլատրում են միայն սկանավորմամբ արխիվացված աշխատանքներ։ Չնայած հավաքածուի մեծ մասը տեքստեր են, վիքիդարանը նաև այլ մեդիա ձևեր, կոմիքսներից ֆիլմեր, աուդիոգրքեր։ Որոշ վիքիդարաններ թույլատրում են օգտվողի կողմից ստեղծված սեղմագրեր, համապատասխան տվյալ վիքիռեսուրսի կոնկրետ քաղաքականությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի վաղ (2003–2005) պատմությունը ներառել է անվան և տեղակայման (URL) որոշակի փոփոխություններ, ենթադոմեյնների տեղափոխում 2005 թվականին։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի սկզբում նախատեսված էր որպես օգտակար կամ պատմական կարևոր տեքստերի շտեմարան։ Այս տեքստերը նպատակաուղղված էին աջակցել Վիքիպեդիայի հոդվածներին, ապահովելով առաջնային ապացույցներ և սկզբնաղբյուր տեքստեր, ինչպես նաև առանձին արխիվ։ Սկզբում նախատեսված էր, որ հավաքածուն պարունակի պատմական և մշակութային նյութեր, տարբերակելով այն այլ թվային արխիվներից, ինչպիսիք են Project Gutenberg-ը։[2]

Composite photograph showing an iceberg both above and below the waterline.
Վիքիդարանի բնօրինակ լոգոն

Սկզբում, պլանավորման փուլերում, նախագիծն անվանվել էր Sourceberg (բառախաղ Gutenberg-ից):[2]

2001 թվականին Վիքիպեդիայում սկզբնաղբյուրների ավելացման վերաբերյալ վեճ էր առաջացել, որը հանգեցրեց դրանց ներառման կամ հեռացման խմբագրական պատերազմների։ Որպես լուծում առաջարկվել էր Sourceberg նախագիծը։ Առաջարկվող նախագիծը նկարագրելիս, The Cunctator օգտատերն ասել է․ "Այն Gutenberg նախագծի համար կլինի այն ինչ Վիքիպեդիան Նուպեդիայի համար է,"[3] քիչ անց պարզաբանելով․ "մենք չենք ուզում փորձել կրկնօրինակել Gutenberg նախագծի ջանքերը, ավելի շուտ մենք ուզում ենք լրացնել դրանք։ Գուցե Perhaps Project Sourceberg նախագիծը կարող է հիմնականում գործել որպես Վիքիպեդիայից Gutenberg նախագծի ֆայլերին հեշտությամբ կապելու ինտերֆեյս և ինչպես նաև ինտերֆեյս մարդկանց համար, հեշտությամբ իրենց նոր գործերը ներկայացնելու PG։"[4] Նախնական մեկնաբանությունները թերահավատ էին, Initial comments were sceptical, with Լարի Սանգերի կողմից սկզբնական մեկնաբանությունները թերահավատ էին, կասկածի տակ դնելով նախագծի անհրաժեշտությունը, նա գրել է․ "Դժվար հարց է, I guess, ինչու՞ ենք վերահայտնագործում անիվը, երբ նախագիծն արդեն գոյություն ունի։ Մենք ուզում ենք լրացնել Gutenberg նախագիծը և ինչպե՞ս",[5] և Ջիմմի Ուելսը ավելացրել է "Ինչպես Լարրիին, Ինձ էլ է հետաքրքիր տեսնել, թե ինչ կարող ենք ավելացնել Gutenberg նախագծին։ Թվում է անհավանական, որ սկզբնաղբյուրները պետք է ընդհանրապես խմբագրվեն որևէ մեկի կողմից -- Նկատի ունեմ, Շեքսպիրը Շեքսպիր է, անկախ նրա գործերի վերաբերյալ մեր մեկնաբանություններից։"[6]

Նախագիծն իր գործունեությունը սկսել է ps.wikipedia.org կայքում։ Ներդրողները շփոթում էին "PS" ենթադոմեյնը "primary sources"-ը Project Sourceberg-ի հետ։[3] Այնուամենայնիվ, Project Sourceberg-ը զբաղեցրեց Pashto Wikipedia ենթադոմեյնը։

Sourceberg նախագիծը պաշտոնապես գործարկվեց 2003 թվականի նոյեմբերի 24-ին, երբ իր ժամանակավոր URL-ն ստացավ sources.wikipedia.org հասցեով, և ps.wikipedia.org կայքի վրայի բոլոր տեքստերը և քննարկումները տեղափոխվեցին ժամանակավոր հասցեով։ Նախագծի անվանափոխության քվեարկությունը տեղի ունեցավ 2003 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նախագիծն իր մշտական URL-ին (at http://wikisource.org/) տեղափոխվեց 2004 թվականի հուլիսի 3-ին։[7]

Լոգո և կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ սկզբում Վիքիդարանը անվանվել էր "Sourceberg նախագիծ", ուստի դրա առաջին լոգոն [[սառցասար]ի նկար էր։[2] Իրավահաջորդ լոգո ընտրելու համար անցկացված երկու ընտրություններն անարդյունք անցան և սկզբնական լոգոն մնաց մինչև 2006 թվականը։ Ի վերջո երկու իրավական և տեխնիկական պատճառներով, քանի որ նկարի լիցենզիան անհամապատասխան է Վիքիմեդիա Հիմնադարմի լոգոյի համար և քանի որ լուսանկարը հնարավոր չէ պատշաճ կերպով ընդլայնել, սկզբնական պատկերի ստիլիզացված վեկտոր սառցալեռը կոչվեց ծառայել որպես նախագծի լոգո։

Վիքիդարանի լոգոյի առաջին հայտնի օգտագործումըThe first prominent use of Wikisource's slogan — Ազատ գրադարան — կարգախոսի առաջին հայտնի օգտագործումը եղավ նախագծի բազմալեզու պորտալում multilingual portal, 2005 թվականի օգոստոսի 27-ին այն վերափոխվեց Վիքիպեդիա պորտալի հիման վրա։ (historical version).[8] Ինչպես Վիքիպեդիա պորտալում, Վիքիդարանի կարգախոսը ներկայանում է լոգոյի շուրջ տաս մեծ լեզուների նախագծերում։

Սեղմելով պորտալի կենտրոնական պատկերի վրա (էջի կենտրոնում սառցալեռի լոգոն և "Wikisource" վերնագիրը վերևում) հայտնվում ենք list of translations Վիքիդարան և Ազատ գրադարան նախագծերում 60 լեզուներով։

Գրադարանի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը հավաքում և թվային ֆորմատով պահպանում է նախկինում տպագրված տեքստեր, սրանց թվում. վեպեր, վավերագրական նյութեր, նամակներ, ճառեր, սահմանադրական և պատմական փաստաթղթեր, օրենքներ և մի շարք այլ փաստաթղթեր։ Բոլոր հավաքված տեքստերը կա՛մ պատկանում են հանրային սեփականությանը, կա՛մ էլ թողարկված են GNU ազատ փաստաթղթերի լիցենզիայով։ Ընդունվում են տեքստեր բոլոր լեզուներով, ինչպես նաև թարգմանություններ։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարան.

Վիքիդարանի մասին.


  1. «Transcribe | Citizen Archivist»։ Վերցված է 4 October 2013 
  2. 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ayersmatthewsyates անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 The Cunctator (2001-10-16)։ «Primary sources Pedia, or Project Sourceberg»։ Wikipedia։ Վերցված է 2011-07-05 
  4. The Cunctator (2001-10-16)։ «Primary sources Pedia, or Project Sourceberg»։ Wikipedia։ Վերցված է 2012-03-24 
  5. Sanger Larry (2001-10-17)։ «Primary sources Pedia, or Project Sourceberg»։ Wikipedia։ Վերցված է 2012-03-24 
  6. Wales Jimmy (2001-10-17)։ «Primary sources Pedia, or Project Sourceberg»։ Wikipedia։ Վերցված է 2012-03-24 
  7. Starling Tim (2004-07-23)։ «Scriptorium»։ Wikisource։ Վերցված է 2011-07-05 
  8. «Wikisource.org»։ Wikisource.org։ 2005-08-27։ Վերցված է 2011-07-05