Jump to content

ՄեդիաՎիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄեդիաՎիքի
Изображение логотипа
Տեսակազատ ծրագրային ապահովում և վիքի-շարժիչ
Նախագծումը՝Wikimedia
Գրված է՝PHP[1] և ՋավաՍկրիպտ
ՕՀբազմապլատֆորմ[2]
Առկա էAfar?[3], Arbëresh?[3], աբխազերեն[3], Ambonese?[3], աչեհերեն[3], Saint Lucian Creole?[3], Mesopotamian Arabic?[3], ադըղեերեն[3], Թունիսյան արաբերեն[3], Tunisian Arabic in Arabic script?[3], Tunisian Arabic in Latin script?[3], աֆրիկաանս[3], Gheg?[3], լեռնային ալթայի լեզուներ[3], ամհարերեն[3], Amis?[3], Արագոներեն[3], հին անգլերեն[3], Obolo?[3], Անգիկա[3], Levantine Arabic?[3], արաբերեն[3], արամեերեն[3], Mapudungun?[3], Արաբերենի Ալժիրի բարբառ[3], արաբերենի Մարոկկոյի բարբառ[3], եգիպտական արաբերեն[3], ասսամերեն[3], ամերիկյան ժեստերի լեզու[3], աստուրերեն[3], Atikamekw?[3], ավարերեն[3], Kotava?[3], ավադխի[3], Aymara?[3], ադրբեջաներեն[3], South Azerbaijani?[3], բաշկիրերեն[3], Balinese?[3], Bavarian?[3], Batak Toba?[3], Batak Toba in Latin script?[3], Southern Balochi?[3], Baoulé?[3], Bikol?[3], West Coast Bajau?[3], բելառուսերեն[3], Betawi?[3], բուլղարերեն[3], Western Balochi?[3], Բիհարի լեզուներ[3], բհոջպուրի[3], Bislama?[3], Banjar?[3], Pa'O?[3], Bambara?[3], բենգալերեն[3], տիբեթերեն[3], Բիշնուպրիյա մանիպուր[3], Bakhtiari?[3], բրետոներեն[3], Brahui?[3], բոսնիերեն[3], Mandailing Batak?[3], Rinconada Bikol?[3], Bugis?[3] և բուրյաթերեն[3]
Լույս տեսավ՝հունվարի 25, 2002
Պլատֆորմբազմապլատֆորմ[2]
Զարգացման կարգավիճակակտիվ
ԱրտոնագիրGNU GPL 2+[4]
Սխալնելի հայտման էջphabricator.wikimedia.org(անգլ.)
Կայքmediawiki.org
Ելակոդgerrit.wikimedia.org/g/mediawiki/core/
 MediaWiki Վիքիպահեստում

Վիքի ծրագրային ապահովում (հայտնի նաև վիքի շարժիչ, վիքի գործադիր անվանումներով) համագործակցային ծրագրային ապահովում, որը հնարավորություն է ստեղծում օգտագործողներին ստեղծել և համագործակցության միջոցով վեբ բրաուզերի միջոցով խմբագրելու վեբ էջերը։ Վիքի համակարգը հիմնականում վեբ գործադիր (անգլ.՝ application) է, որը գործում է մեկ կամ մի քանի սպասարկիչ համակարգիչների վրա։ Պարունակությունը, ինչպես նաև բոլոր ներկա և նախկին փոփոխությունները, սովորաբար պահպանվում են կամ ֆայլային համակարգում, կամ տվյալների բազայում։ Վիքիները վեբ կոնտենտի սպասարկման համակարգի մի տեսակ են և հիմնականում հանդիսանում են վեբ հոսթինգների կողմից առաջարկվող պատրաստ առաջարկներ։ Գոյություն ունեն հազարավոր ակտիվորեն գործող վիքի շարժիչներ, որոնք տարբերվում են ծրագրավորման լեզուներով՝ ընդգրկելով և՛ բաց, և հեղինակային ծրագրեր։ Դրանք տարբերվում են իրենց հարթակների աջակցությամբ, լեզուների նիշերով, խմբագրումների տեխնիկական կամ հասարակական վերահսկողությամբ։

Ճանաչված առաջին վիքի ծրագիրը WikiWikiWeb-ն է, որը ստեղծվել է ամերիկյան ծրագրավորող Ուորդ Քունինգհամը 1994 թվականին բացել է c2.com կայքը[5]։ "WikiWikiWeb"ը նաև այն վիքիի անվանումն է եղել, որը գործում է ծրագրի վրա։ Սկզբնական տարիներին կոնտենտի և ծրագրերի միջև տարբերակումները քիչ էին։ Գրեթե յուրաքանչյուր վիքի աշխատում է իր կողմից փոփոխված ծրագրով։ WikiWikiWeb ծրագիրը հետագայում անվանփոխվեց "WikiBase" (վիքիբազա)։

Վիքի ծրագիրը սկիզբ է առել կառավարման համակարգերի հին տեսակներից, որոնք օգտագործվում էին ծրագրերի և փաստաթղթերի մեջ 1980-ական թվականներին։

1990-ականների կեսերին սրանք հիմնականում ունեին վեբ դիտարկիչի միջերես, սակայն կաղում էին առանց HTML կոդերի ներքին հղումներ ստեղծելու ունակությունը։

Երբ MediaWiki-ն ստեղծվեց, այս սովորույթը, հօգուտ կրկնակի համախմբի նշաններով հստակ հղումների, մոռացվեց։

Էջերի անունները, սակայն, չեն խաթարել անգլերենի հոսքը և հնորավոր էր ուղղորդվել անգլերենի մեծատառերի ստանդարտ գրելաձևով։

Մեծատառր և փոքրատառ գրելու ստանդարտ անգլերենի կանոնները թույլ էին տալիս էջերը անվանել հասարակ անգլերենով՝ բաղկացած լինելով մի քանի բառերից։ Սա համարվում էր մեծ փոփոխություն, որովհետև հնարավորություն էր տրվում գրելու վիքի էջեր, որոնք հասանելի կլինեին ոչ տեխնիկական օգտագործողներին։

Հաջորդ 10 տարիների ընթացքում տարբեր ծրագրավորման լեզուներով ավելի շատ վիքի ծրագրեր գրվեցին։ 2005 թվականից հետո դրանք սկսեցին շարվել ստանդարտացման ուղով. շատ ոչ հայտնի վիքի ծրագրեր մոռացվեցին, որոշ նոր ծրագրեր ստեղծվեցին։ Այժմ օգտագործվող վիքի ծրագրերի մեծ մասը ստեղծվել են 2006 թվականից հետո։

Վիքի ֆունկցիոնալությունը ավելացվել է նաև կոնտենտի կառավարման համակարգերին։

Տվյալների համատեղելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր վիքի շարժիչները հիմնականում չեն հետևել արդեն գոյություն ունեցող շարժիչների տվյալների ֆորմատներին, ինչը սահմանափակում էր արդեն իսկ իրենց գիտելիքները գոյություն ունեցող ծարգրերում ներդրած մարդկանց համար։ Որպես կանոն ավելի նոր վիքի պրոյեկտները չեն հաջողացրել գրավել նախկինում գոյություն ունեցող ծրագրային հիմքերի օգտագործողներին։

Դեռևս միայն տվյալների մեկ ֆորմատ է, որ օգտագործվել է մեկից ավելի վիքիներում։ Դա «ՄեդիաՎիքի»-ն է։

  • WordPress հարթակը ունի ՄեդիաՎիքի ֆորմատով էջերի ցուցադրման և խմբագրման համար նախատեսված ընդլայնում։
  • «Jamwiki»-ին ՄեդիաՎիքիի Java տարբերակով կրկնօրինակն է, որը աջակցում է ՄեդիաՎիքի ֆորմատով էջերը, բայց ոչ ընդլայնումներ։
  • Գոյություն ունեն որոշ այլ պրոյեկտներ և կրկնօրինակներ ևս, որոնք հետևում են ՄեդիաՎիքի ֆորմատին։ Դրանցից միակն անվճար տարբերակն է BlueSpice ծրագիրը։

Այս այլընտրանքային ծրագրերից ոչ մեկը չի աջակում ընդլայնում, որոնք գործում են ՄեդիաՎիքի ստանդարտով։

Օգտագործման տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի վիքի ծրագրային ապահովման օգտագործման երեք տարբերակ՝ հասարակական ուղղվածությամբ վիքիներ, որոնք պոտենցիալ մեծ քանակությամբ կարդացողների և խմբագրողներ, անձնական կորպորատիվ վիքիներ՝ կորպորացիաների և այլ կազմակերպությունների տվյալների կառավարման, անձնական վիքիներ՝ անհատական օգտագործողների կողմից նշումներ կատարելու համար։ Որոշ վիքի ծրագրային ապահովումներ կառուցված են օգտագործման միայն մի ուղղության համար, սակայն գոյություն ունեն այլ ծրագրային ապահովումներ, որոնք կարող են ընդգրկել նշված երեք ուղղությունները՝ պարունակելով ֆունկցիոնալ ընդլայնումներ կամ իր միջուկում, կամ հավելումների միջոցով։

Հանրային վիքիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային վիքիները կարող են կարդացվել յուրաքանչյուր այցելուի կողմից, սովորաբար պարունակությունը նույնպես կարող է խմբագրվել յուրաքանչյուր այցելուի կողմից, սակայն երբեմն դա պահանջում է գրանցում։ Հանրային վիքիների շարքում ՄեդիաՎիքին գերակշռող ծրագրային ապահովումն է։ Դրա շնորհիվ գործում է աշխարհում ամենաճանաչված հանրային վիքին՝ Վիքիպեդիան, և դա ամենաճանաչված ծրագրային ապահովումն է, որ օգտագործվում է նաև այլ հանրային վիքիներում[6]։ Այլ վիքի շարժիչներ շարքում են MoinMoin և PmWiki կայքերում[6]։

Ձեռնարկությունների վիքիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիվ վիքի ծրագրային ապահովումները նախատեսված են կորպորացիոն (կամ կազմակերպությունների) շրջանակներում[7], հատկապես՝ ներքին տեղեկությունների համօգտագործման համար։ Այն նպատակ ունի շեշտ դնելու այնպիսի գործիքների վրա, ինչպիսիք են մուտքի կառավարումը, այլ ծրագրային ապահովումների հետ ինտեգրումը, փաստաթղթերի ղեկավարումը։ Սեփականության իրավունքով ծրագրային ապահովումների մեծ մասը իրենց ներկայացնում են որպես կորպորատիվ լուծումներ, որոնք ընդգրկում են XWiki-ն, որը նաև ծրագրային վիքի է և ինքն իրեն անվանում է «ազատ և բաց ծրագրային կոդով կորպորատիվ համօգտագործման հարթակ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄեդիաՎիքի» հոդվածին։