Վիքիմեդիա Հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիմեդիա Հիմնադրամի պատկերանիշ
«Վիքիմեդիայի ներսում», տեսահոլովակ

Վիքիմեդիա Հիմնադրամ, կորպ. ամերիկյան շահույթ չհետապնդող հիմնադրամ, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ Հիմնադրամը գործում է Ֆլորիդա նահանգի օրենսդրության համապատասխան, որտեղ այն հիմնադրվել է։ Այն գործարկում է համագործակցային եղանակով ազատ բովանդակության ստեղծմանը ուղղված մի քանի վիքի նախագծեր՝ Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիգրքեր, Վիքիդարան, Վիքիպահեստ, Վիքիցեղեր, Վիքիլուրեր, Վիքիլսարան, Վիքիմեդիա Ինկուբատոր, ինչպես նաև այժմ փակված Նուպեդիա նախագծի սեփականատերն է։ Առաջատար նախագիծը՝ Վիքիպեդիան ամենաշատ այցելուներ ունեցող վեբ կայքերի տասնյակում է։[1]

Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիպեդիա հանրագիտարանի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից։ Հիմնադրամը ֆինանսավորվում է աշխարհի տարբեր ծայրերից՝ կամավորների հանգանակությունների միջոցով։

Ըստ Վիքիմեդիայի կանոնադրության՝ հիմնադրամի նպատակն է ստեղծել և զարգացնել կրթական բովանդակություն, այնուհետև արդյունավետ և համընդհանուր տարածել դա։ Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերին մասնակցում են կամավորներ տարբեր երկրներից, ովքեր ստեղծում են ազատ բովանդակություն և ծրագրային ապահովում, որը հասանելի է ազատ արտոնագրով։ Հիմնադրամի գործունեությանն աջակցում են բազում երկրներում ստեղծված մասնաճյուղերը, որոնց աշխատանքը կրկին հիմնված է կամավորների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Top 500»։ Alexa։ http://www.alexa.com/site/ds/top_sites?ts_mode=global&lang=none։ Վերցված է 2007 դեկտեմբերի 4։