Jump to content

Կալիֆոռնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կալիֆորնիաից)
Այս հոդվածը ԱՄՆ-ի նահանգի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)։
Կալիֆոռնիա
flag of California?




s
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
Հիմն
I Love You, California
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՍակրամենտո
Ամենաբարձր կետMount Whitney?
ԲԾՄ884 մետր
Օրենսդրական մարմինԿալիֆոռնիայի լեգիստրատուրա
Դատական մարմինԿալիֆեռնիայի գերագույն դատարան
Պաշտոնական լեզուներանգլերեն[1]
Բնակչություն39 538 223 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Տարածք423 970 կմ²
Հիմնադրված էսեպտեմբերի 9, 1850 թ.
Սահմանակցում էՕրեգոն, Արիզոնա, Նևադա և Ստորին Կալիֆոռնիա
Ժամային գոտիUTC-8, PDT?, Ամերիկա/Լոս Անջելես և UTC-7
ՀապավումCA[3]
ՓոխարինեցԿալիֆոռնիայի հանրապետություն և Վերին Կալիֆոռնիա
ISO 3166-2 կոդUS-CA
Անվանված էThe Californias?
ՄականունThe Golden State, الولاية الذهبية, Y Dalaith Aur և El Estado Dorado
ca.gov(անգլ.)

Կալիֆոռնիա, նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Սակրամենտո։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է Մեքսիկային։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին Կալիֆոռնիա։ Կալիֆոռնիան Ալյասկայից և Տեխասից և հետո իր տարածքի մեծությամբ ԱՄՆ հիսուն նահանգներից երրորդ նահանգն է, իսկ բնակչության թվաքանակով՝ առաջինը։

Ժամանակին Կալիֆոռնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի երկիր։ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ իսպանացիները 16-րդ դարում հասան Կալիֆոռնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆոռնիան դարձավ իսպանական գաղութ և այդպես մնաց մինչև 1821 թվականը։ Սակայն, երբ Մեքսիկան Իսպանիայից անջատվեց, Կալիֆոռնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆ Մեքսիկայից խլեց Կալիֆոռնիան, երբ այնտեղի գետերից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆոռնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ Ոսկու տենդով էր բռնվել նաև Կալիֆոռնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած նավերն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆոռնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ գյուղատնտեսությունը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ 1850 թվականին Կալիֆոռնիան պաշտոնապես ինքնուրույն նահանգ հայտարարվեց և մտավ ԱՄՆ կազմի մեջ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիա նահանգը, որը պաշտոնապես կոչվում է Կալիֆոռնիայի հանրապետություն, բաժանվում է հիսունութ մարզերի կամ այսպես կոչված կոմսությունների (եզակին՝ County, հոգնակին՝ Counties)։

ԱՄՆ-ում բոլոր հիսուն նահանգներից քառասունութ նահանգները, ինչպես Անգլիայում և անգլո–սաքսոնական մյուս երկրներում, բաժանվում են մարզերի, որոնք ավանդաբար կոչվում են կոմսություններ՝ քաունթի, հոգնակին՝ քաունթիզ, իսկ շրջանները կոչվում են դիսթրիքթ, հոգնակին՝ դիսթրիքթս՝ district, districts։ Ի դեպ, Կալիֆոռնիայի հիսունութ կոմսություններից կամ մարզերից բնակչությամբ ամենամեծը Լոս Անջելեսի կոմսությունն է, որն իր տասնհինգ միլիոն բնակչությամբ առաջին տեղն է գրավում նաև ամբողջ ԱՄՆ-ի հիսուն նահանգների բոլոր կոմսությունների և դրանց համարժեք վարչական միավորների շարքում[4][5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիա նահանգի մոտ քառասուն միլիոնանոց բնակչությունը խայտաբղետ է։ Դեռ 16-րդ դարից գաղթած իսպանական վերաբնակիչների թվին ավելացան նորանոր ժողովուրդներ թե՛ եվրոպական և թե՛ ասիական երկրներից։ Կալիֆոռնիայի բնիկների մի մասն անհետացել է, իսկ մյուս մասը քշվել է լեռների խորքերը։

Հայերը Կալիֆոռնիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակին այնտեղ են գաղթել նաև հայերը։ Կալիֆոռնիայի հայ գաղութն ունի գրեթե մեկ և կես դարի, իսկ ավելի ճշգրիտ՝ հարյուր քառասուն տարվա պատմություն։ Առաջին անգամ հայերը այստեղ բնակություն են հաստատել 1881 թվականին։ Պարբերաբար, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանք համալրվել են նորանոր գաղթականներով, որոնք բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում, Ֆրեզնո քաղաքում ու նրա շրջակայքում։ 1926 թվականին Կալիֆոռնիայում կար մոտ 20000 հայ, իսկ մեր օրերում Կալիֆոռնիայում է բնակվում ամերիկահայության մոտ յոթանասունհինգ տոկոսը՝ 2.000.000 ամերիկահայ։

Կալիֆոռնիա նահանգի նշանավոր քաղաքներից են Սան-Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը։

Հոլիվուդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20220331235205/https://leginfo.legislature.ca.gov/faces/codes_displaySection.xhtml?lawCode=CONS&sectionNum=SEC.%206.&article=III
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
  4. "2010 FIPS Codes for Counties and County Equivalent Entities". Census.gov. Retrieved July 6, 2018. ^ a b c d e f g h i https://www2.census.gov/geo/pdfs/reference/GARM/Ch4GARM.pdf States, Counties, and Statistically Equivalent Entities (Chapter 4). Census.gov. Retrieved July 6, 2018. ^ "American Fact Finder - Results". United States Census Bureau. Retrieved April 7, 2015. ^ a b "Counties of American Samoa". Statoids.com. Retrieved July 6, 2018. ^ Harch, Charles E. (1957). The First Seventeen Years, Virginia, 1607–1624. Jamestown 350th Anniversary Historical. pp. 20, 75–76. ^ "Historic Court East Greenville". Northampton County, Virginia.
  5. 2018 թվականի դրությամբ, ԱՄՆ–ի բոլոր նահանգներում առկա էին 3․142 կոմսություններ, այսինքն՝ մարզեր, counties և կոմսությանը համարժեք վարչական միավորներ, այսինքն՝ county-equivalents․ 50 նահանգներում, և Կոլումբիա դաշնային մայրաքաղաքային շրջանում՝ District of Columbia, որտեղ գտնվում է ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ Բացի այդ, եթե հաշվի ատնվեն նաև 100 կոմսությունները և դրանց համարժեքները՝ county equivalents այսպես կոչված ԱՄՆ օվկիանոսային հողային տիրույթներում՝U.S. territories, ապա ԱՄՆ–ի բուն մայրցամաքային և կղզային բոլոր տարածքներում առկա է 3․242 կոմսություն՝ counties և կոմսությանը համարժեք վարչական միավոր՝ county-equivalents։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • CA.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176