Փլումաս շրջան (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Փլումաս շրջան
Plumas County
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (պ)
Մտնում է Կալիֆորնիա
Վարչկենտրոն Քվինսի
Կազմավորում 1854 թ.
Բնակչություն (2010) 20 007
Տարածք 6615 կմ²
Փլումաս շրջան վարչական միավորի քարտեզը
FIPS ինդեքս 663

Փլումաս շրջան (անգլ.՝ Plumas County), ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 58 վարչական միավորներից մեկը։ Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 20 007 մարդ: Շրջանի վարչական կենտրոնը Քվինսի բնակավայրն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոկտո շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1854 թվականին Բյուտ շրջանից։ 1864 թվականին Փլումաս շրջանից առանձնացվել է Լասսեն շրջանը։ Որոշ ժամանակ անց Փլումաս շրջանի կազմի մեջ է մտել Սիերրա շրջանի մի մասը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանը զբաղեցնում է 6770 կմ² տարածք, որից 6610 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 160 կմ²-ն կամ 2,3 %-ը՝ ջրային տարածքները[2]:

Փլումաս շրջանը գտնվում է Սիեռա Նևադա լեռնաշղթայի հյուսիսային ծայրամասի մոտ: Շրջանի տարածքի մեծ մասը լեռնային է, որն իրենից ներկայացնում է անցումային գոտի Սիեռա Նևադայի հյուսիսի և Կասկադյան լեռների հարավային ծայրամասի միջև: Լասեն Պիկը, որը Կասկադյան լեռների ամենահարավային հրաբուխն է, գտնվում է շրջանի հյուսիսային սահմանի մոտ: Շրջանի սահմաններում գտնվում է Լասեն Վոլկանիկ ազգային պարկի մի մասը:

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 20 824 մարդ[3], իսկ 2010 թվականի դրությամբ՝ 20 007 մարդ[4]: Բնակչության խտությունը կազմում էր 3,0 մարդ/կմ²: Շրջանում հաշվվում էր 13 386 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ: Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 91,8 %, աֆրոամերիկացիներ - 0,6 %, արմատական ամերիկացիներ (հնդկացիներ) - 2,6 %, ասիացիներ - 0,5 %, խաղաօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ - 1,8 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ - 2,6 %: Բոլոր ռասաների 5,7 %–ը լատինոամերիկացիներ են։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
13 519 11 620 11 707 17 340 19 739 20 824 20 007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011-06-07 
  2. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990»։ United States Census Bureau։ 2011-02-12։ Վերցված է 2011-04-23 
  3. Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում
  4. «State & County QuickFacts»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014