Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիեռա Նևադա (այլ կիրառումներ)

Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ) (անգլ.՝ Sierra Nevada), լեռնաշղթա ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Կորդիլերների արևմտյան գոտում, Մեծ Ավազան բարձրավանդակի և Կալիֆոռնիա հովտի միջև։ Երկարությունը 750 կմ է, բարձրությունը՝ մինչև 4418 մ (Ուիթնի լեռ)։ Կազմված է գրանիտոդիորիտներից։ Սեյսմիկ շրջան է։ Ստորոտի մոտ կան տաք աղբյուրներ, ցեխահրաբուխներ։ Տարածված են կաղնու մշտականաչ թփուտները, ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Գագաթները ձյունապատ են։ Կան ազգային պարկեր (Յոսեմիտյան, Սեկվոյա, Քինգս Կանիոն)։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 362)։ |