Այդահո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Այդահո
State of Idaho
Flag of Idaho Զինանշան
Flag of Idaho.svg
Seal of Idaho.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է ԱՄՆ
Վարչկենտրոն Բոյսե
Օրենսդրական մարմին Idaho Legislature
նահանգապետ Բուտչ Օթեր
Միության մուտք հուլիսի 3, 1890 (43-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
1 654 930[1] (39 տեղ)
Տարածք 216 699 կմ² (14 տեղ)
Idaho in United States.svg
Հիմնադրված է հուլիսի 3, 1890 թ.
Սահմանում է Բրիտանական Կոլումբիա, Մոնտանա, Վայոմինգ, Յուտա, Նևադա, Օրեգոն և Վաշինգտոն
Ժամային գոտի UTC-7, UTC-8 և America/Denver
ISO 3166-2 կոդ US-ID
Մականուն Gem State
Միության մուտք հուլիսի 3, 1890 (43-րդ)
Կոորդինատներ: 45°0′0″ հս․ լ. 114°0′0″ ամ. ե. / 45.00000° հս․. լ. 114.00000° ավ. ե. / 45.00000; 114.00000
http://www.idaho.gov/

Այդահո (անգլերեն՝ Լսել Idaho), ԱՄՆ-ի նահանգ։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, լեռնային նահանգների խմբում։ Այդահոն սահմանանակցում է ԱՄՆ-ի վեց նահանգների և հյուսիսում կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի հետ։ 2011 թվականի դրությամբ՝ նահանգում բնակվել է մոտ 1 600 000 մարդ։ Բնակչության թվով այն զբաղեցնում է 39-րդ տեղը։ Այդահոյի տարածքը կազմում է 216 632² կմ, ինչը դարձնում է այն ԱՄՆ 14 խոշոր նահանգներից մեկը։ Նահանգի ամենախոշոր քաղաքը և նրա մայրաքաղաքը Բոյսե քաղաքն է։ Այստեղ են գտնվում նահանգի հիմնական կառավարական հաստատությունները, այդ թվում նաև օրենսդիր մարմինը։

Նահանգի տնտեսության կարևոր ոլորտներից են գյուղատնտեսությունը, որը մեծամասամբ զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ, հանքարդյունաբերությունը և գիտատեխնիկական ոլորտը։ 19-րդ դարի առաջին կեսերին այստեղ ակտիվորեն զբաղվում էին բրդարտադրությամբ։ XIX դարի կեսերին Այդահոյում հայտնաբերվել են թանկարժեք մետաղների խոշոր հանք, այդ թվում նաև ոսկու։ Որպես նահանգ՝ Այդահոն ճանաչվել է 1890 թվականի հուլիսի 3-ին, այն հաշվով 43-րդն էր։

Հանքարդյունաբերությունը նահանգում մինչ օրս զարգացած է։ Բնական ռեսուրսների հարստության շնորհիվ է, որ Այդահոն ստացել է իր «նահանգ-թանկարժեք քար» (անգլ.՝ Gem state) անվանումը[2]։ Ներկա դրությամբ նահանգը «ամենահանրապետական» նահանգներից մեկն է[3][4]։ 2006 թվականից նահանգապետն է Բուտչ Օտտերը։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները համայնքի անվան ծագումաբանության շուրջ, այդպես էլ, չկարողացան ընդհանուր համաձայնության գալ։ Կան մի քանի վարկածներ, որոնք ներկայացնում են դրա առաջացման պատմությունը։

Վարկածներից մեկի համաձայն՝ 1860 թվականին հանքագործներից լոբբիստ Ջորջ Ուիլլինգը Կոնգրեսին առաջարկում է տարածքն անվանել «Այդահո»։ Ըստ նրա՝ շոշոն ցեղախմբի լեզվով Այդահո թարգմանաբար նշանակում էր «լեռնային ակն» (անգլ.՝ gem of the mountains)։ Կոնգրեսը թերահավատորեն է վերաբերվում Ուիլլինգի առաջարկած անվան ծագումնաբանությանը և նոր տարածքն անվանակոչում է «Կոլորադո»։ Հատկանշանական է, որ Կոլորադոյի քաղաքներից մեկը, դեռևս 1859 թվականին[5], ստացել է Այդահո անվանումը (1866 թվականից՝ Այդահո Սպրինգս[6])։ Հետագայում, Ուիլլինգը խոստովանեց, որ անվանումը հորինված էր[7][8]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ «այդահո» բառը (ի սկզբանե անգլ.՝ ee-dáh-how (իդահո)) շոշոն ցեղախմբի լեզվով նշանակում էր «Արևը ծագում է»[5], իսկ երրորդ վարկածի մեկնաբանմաբ, «այդահո» («ídaahę́») նշանակում էր թշնամի. այն գործածում էր ատաբասկ ցեղախուբը՝ կոմանչ ցեղախմբին մատնանշելու համար[9]։

1860 թվականի հունիսի 9-ին Կոլումբիա գետում գործարկվեց Այդահո շոգենավը (անգլ.՝ daho(e))[5][10], որի պատվին, 1861 թվականին, նոր ձևավորված շրջանը կոչվեց Այդահո[11]։

1890 թվականի հուլիսի 3-ին Այդահո տարածաշրջանը ստացավ նահանգի կարգավիճակ[12]։

2006 թվականից նահանգի մարզպետ է համարվում Հանրապետական կուսակցության անդամ Կլեմենթ Լերոյ «Բութչ» Օթթերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. Mary Meghan Ryan. State Profiles: The Population and Economy of Each U.S. State. — Bernan Press, 2009. — P. 109. — 449 p. — ISBN 1598883682
  3. «Poll: Idaho Second Most Republican State in Nation» (անգլերեն)։ Boise Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 23 
  4. «Who is the reddest of them all?» (անգլերեն)։ The Economist։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 23 
  5. 5,0 5,1 5,2 John E. Rees. Idaho - its meaning, origin and application. — Portland: The Ivy Press, 1917. — 16 p. — ISBN 1113409312
  6. «Fun Facts and Trivia - Historic Idaho Springs» (անգլերեն)։ Historical Society of Idaho Springs։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-10-17 
  7. Richard W. Etulain, Bert W. Marley. Origins of the Name 'Idaho' // The Idaho heritage: a collection of historical essays. — Idaho State University Press, 1974. — 230 p.
  8. Erl H. Ellis. That Word «Idaho». — Denver: Western Folklore, 1951. — № 4.
  9. «Online Etymology Dictionary» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-10-17 
  10. «Idaho's Name» (անգլերեն)։ Official Idaho Vacation and Travel Planning Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-10-17 
  11. «Idaho County» (անգլերեն)։ Idaho.gov։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-10-17 
  12. «Idaho becomes 43rd state» (անգլերեն)։ history.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 2012-06-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Idaho.gov – Պաշտոնական կայք