Հավայի
Հավայի անգլ.՝ Hawaii | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
![]() | ||||||
Երկիր | ![]() | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Հոնոլուլու | |||||
Ամենաբարձր կետ | Մաունա-Կեա | |||||
ԲԾՄ | 925 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Hawaii State Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Hawaii? | |||||
Միության մուտք | օգոստոսի 21, 1959 (50-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[1] և Hawaiian?[1] | |||||
Բնակչություն | ▲1 431 603 մարդ (2015)[2] (40 տեղ) | |||||
Տարածք | 28 311 կմ² (43 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | օգոստոսի 21, 1959 թ. | |||||
Ժամային գոտի | Հավայան-ալեուտյան ժամանակ և Pacific/Honolulu? | |||||
Հապավում | HI | |||||
Փոխարինեց | Territory of Hawaii? | |||||
ISO 3166-2 կոդ | US-HI | |||||
Անվանված է | Հավայի | |||||
Մականուն | The Aloha State | |||||
Միության մուտք | օգոստոսի 21, 1959 (50-րդ) | |||||
portal.ehawaii.gov(անգլ.) |
Հավայի (անգլերեն՝ Hawaii), ԱՄՆ-ի նահանգ, որը գտնվում Խաղաղ օվկիանոսում։ Ընդգրկում է Հավայան կղզիները։ Այն 1959 թվականի օգոստոսի 21-ին դարձավ ԱՄՆ 50-րդ նահանագը։
Բնակչությունը կազմում է 1 419 561 մարդ (2014 թվականի տվյալներով)։ Քաղաքի բնակչությունը կազմում է ամբողջ բնակչության 70 %-ը: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Տուրիստական գոտիներում անգլերենի հետ միասին օգտագործվում է նաև ճապոներենը։ Առօրյա կյանքում, միմյանց հետ շփվելով տարբեր էթնիկ խմբեր, խոսում են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հավայերեն։
Հավայի նահանգի վարչական կենտրոնը Հոնոլուլուն է, իսկ մյուս ամենախոշոր քաղաքներն են` Հիլո, Կաիլուա-Կոնա, Կանեհոեն: Տնտեսապես առավել զարգացած կղզին Օհաուն է։
Նահանգի մյուս պաշտոնական անվանումը՝ Ալոհա նահանգ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը գտնվում է Հավայան կղզիներում և Խաղա օվկիանոսի կենտրոնական մասում: Տարածքը կազմում է 28 311 կմ²: Հավայան կղզիներում գտնվում է Մաունա-Լոա և Կիլաուէա հրաբուխները և հանգած հրաբուխ` Մաունա-Քեան (բարձրությունը 4205 մ): Հավայի նահանգը երկրի մակերևույթով ամենաարագ աճող երկիրն է (դա հրաբխային գործունեության հետևանք է): Հողի բնույթի շնորհիվ, որը պահում է խոնավությունը, նահանգում չկան լճեր: Բացառություններ են` Ուաիաու, Հալուոլու լճերը և Կա-Լոկո ջրամբարը:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգը ունի արևադարձային կլիմա: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18-ից 25 աստիճան: Տարեկան տեղումները կազմում են 4000 մմ: Նահանգը ունի արևադարձային տափաստաններ և սավանաներ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմքն են հանդիսանում` զբոսաշրջությունը և ծառայությունները: Կղզիներում կան մի շարք հանգստավայրեր, բնական և պատմական վայրեր, այդ թվում նաև ազգային պարկեր:
Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են շաքարավազը և մրգային պահածոները։
Գյուղատնտեսություն Վերամշակվում է 1 միլիոն հեկտար: Գլխավոր սպառողական մշակաբույսը բրինձն է: Անասնապահությունը ունի երկրորդական նշանակություն: Լավագույն հողերը զբաղեցնում են արտահանման տնկարկները, մշակաբույսերից` արքայախնձոր, շաքարեղեգ, սուրճի, սիզալ, բանան և գուավա:
Հավայի նահանգը հիմնական տրանսպորտային հանգույց է Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում, որի ունի կապող ճանապարհ, ԱՄՆ-ի և Կանադայի, Արևելյան Ասիայի, Ֆիլիպինների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էթնիկական կազմը
- 10 % — Հավայանցիներ
- 38,6 % — ասիացիներ (ֆիլիպինցիներ և ճապոնացիներ 14 %, չինացիներ 5 %)
- 24,7 % — Եվրոպական ծագման ամերիկացիներ
- 14,7 % — Մետիսներ
- 8,9 % — լատինոամերիկացիներ (պուերտորիկացիներ և մեքսիկացիներ)
- 3,1 % — աֆրոամերիկացիներ և այլն:
Շրջանում տիրել են եվրոպացիներ` գերմանացիներ, պորտուգալացիներ, բրիտանացիներ. Նախկին ԽՍՀՄ-ից գաղթածների թիվը կազմում է 5 հազար [3]:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի տվյալներով Հավայի նահանգում տարբեր կրոնի հետևորդների և դավանանքի ներկայացուցիչներ բաշխվել են հետևյալ կերպ [4][5][6]: Քրիստոնեություն՝ 351 000 (28,9 %) Բուդդայականություն՝ 110 000 (9 %) Հուդայականություն՝ 10 000 (0,8 %) այլ կրոններ՝ 100 000 (10 %) Ոչ ոք չի պատկանում որևէ կրոնի 650 000 (51,1 %)
Անհատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանել են ի պատիվ Հավայի[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաբանություն
- Հավայիտ- հրաբխային ապարի տեսակ
- Հավայիտ (մինարալ)- հանքային կվարցի բազմազանություն
- Հավայան հրաբխի տեսակ -Հրաբուխ
- Հավայան ժայթքման տեսակ-ժայթքող հրաբուխ
- Հրաբխային ռուբեր հավայան տեսակ-հրաբխային ռուբեր
Մշակույթ
- Հավայան գիթառ
- Հավայան պար
Այլ
- Հավայան արծիվ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ARTICLE XV // :en:s:1950 Constitution of the State of Hawaii
- ↑ 2,0 2,1 https://www.census.gov/programs-surveys/popest.html
- ↑ Population and Population Centers by State - 2000
- ↑ State of Hawaii Data Book 2000, Section 1 Population, Table 1.47
- ↑ Glenmary Research Center
- ↑ Honolulu Advertiser
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hawaii.gov – Պաշտոնական կայք
- Հավայան կղզիներ
|
|
|
|