Հավայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավայերեն
ʻŌlelo Hawaiʻi
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասMarquesic?
ԵրկրներԱՄՆ
Խոսողների քանակ27 200 մարդ (2000)[1] և 26 205 մարդ (2010)[2]
Լեզվակիրների թիվը27 160
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչնչացման եզրին[3]
Գրերի համակարգՀավայան այբուբեն
IETFhaw
ԳՕՍՏ 7.75–97гав 143
ISO 639-2haw
ISO 639-3haw
 Hawaiian language Վիքիպահեստում

Հավայերեն, ավստրոնեզական լեզվաընտանիքի լեզուներից մեկն է, նախկինում Հավայան կղզիների հիմնական լեզուն էր։

Հավայացիների ամենամեծ և ամենաբազմամարդ համայնքը, որոնց համար հավայերենը մայրենի լեզուն է, ապրում է Նիհաու կղզում։ Հավայերենը որպես առաջին լեզու օգտագործվում է Հավայան կղզեխմբի մոտավորապես 1,5 միլիոն բնակիչներից մի քանի տասնյակ հազարների կողմից։ Որպես երկրորդ լեզու, հավայերենը դեռ պահպանում է իր ազդեցությունը. այն դասավանդվում է նաև Հավայան համալսարանում, որտեղ կան հատուկ ծրագրեր դրա ուսումնասիրության համար[4]։

Հավայերենի հետ կապված լեզուները տարածված են Խաղաղ օվկիանոսում, նրա սերտորեն կապված լեզուներն են թաիթերենը և մարկեզերենը (Մարկիզյան կղզիների բարբառները), ինչպես նաև մաորի լեզուն։ Հավայերենի հետ առավել քիչ նմանություն ունի Արևմտյան Պոլինեզիայի սամոական և տոնգանական լեզուներում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի անվանումն առաջացել է կղզու անունից, որը Ջեյմս Կուկն ի սկզբանե անվանել է «Owhyhee» կամ «Owhyee»։ Հավայերենում կղզու անունը հնչել է որպես O Hawaiʻi, որը բառացի նշանակում է «Սա Հավային է»։ Մինչև 1822 թվականի փետրվարը այս անունը պահպանվել է , որից հետո լեզուն վերանվանվել է ʻŌlelo Hawaiʻi, որը նշանակում է «հավայերեն» (հավայերենում ածականը սովորաբար գալիս է գոյականից հետո)[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Հավայան կղզիների ողջ բնակչության հաղորդակցման հիմնական լեզուն հավայերենն էր։ Այն բանից հետո, երբ սկսվում են ակտիվ շփումները եվրոպացիների և հյուսիսամերիկացիների հետ, հավայերենը աստիճանաբար զիջում է անգլերենին։ Հավայերենը ստացավ իր սեփական այբուբենը այն տեսքով, որով այն պահպանվել է մինչ օրս 1822 թվականին, իսկ 1834 թվականից թերթերը սկսեցին հայտնվել հավայան լեզվով։ Հենց այդ ժամանակ հավայերենը դարձավ Հավայան կղզիների եկեղեցու, իրավագիտության, մամուլի և գեղարվեստական գրականության պաշտոնական լեզուն։

Սակայն 1898 թվականին տեղի է ունենում անեքսիա, որով Հավայան կղզիները միացվում են ԱՄՆ-ին, ինչը մեծապես դանդաղեցնում է հավայերենի զարգացումը։ Դա պայմանավորված է առաջին հերթին դեպի կղզիներ անգլիախոս բնակչության հոսքով։ Այսպիսով, Հավայերենը շարունակում է օգտագործել միայն հավայացիների էթնիկ խումբը` կղզիների նախկին պոլինեզական բնակչության ժառանգները, մեծ մասամբ` մետիսները (ընդհանուր առմամբ մոտ 96 հազար մարդ, 2005 թ.): Բեկումնային պահը բնակչության քրիստոնեության ընդունումն էր, որը բացասական է ազդել հավայացիների բանավոր ավանդույթի վրա, և բնիկ խոսողների թիվը սկսել է աստիճանաբար նվազել։

Խոսելով Հավայան կղզիների բնակիչների մշակութային ավանդույթների մասին, նախ և առաջ պետք է նշել Հավայան պոեզիայի առանձնահատկությունները, որոնք ներառում են հարուստ պատկերազարդում, բառախաղ, խորհրդանշական պատկերների օգտագործում, ինչպես նաև հարակրկնություններ (որոնցում կա նաև. բառախաղ. օրինակ՝ տողի վերջին բառը օգտագործվում է նաև հաջորդ տողի սկզբում, սակայն, այլ նշանակություն ունի)։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հավայան լեգենդները, որոնք պատմում են հերոսների և ցեղերի առաջնորդների արկածների մասին։

Ծագումնաբանություն և տարածքային բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայերենը պատկանում է ավստրոնեզական լեզվաընտանիքի մալայա-պոլինեզայան ճյուղի արևելյան լեզուներին։ Սկզբնական տարածման տարածքը Հավայան կղզիներն են, հատկապես Նիհաու կղզին, Հավայան կղզին և այլն։ Հետագայում այս արեալը Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշվին ընդլայնվեց, որտեղ այսօր կարող եք հանդիպել Հավայերենի լեզվակիրներ։

Հավայան լեզուն սերտորեն կապված է խաղաղօվկիանոսյան տարածքի շատ այլ լեզուների հետ։ Հարյուրավոր հավայան բառեր, պարզվում է, պատկանում են ընդհանուր պրոտո-պոլինեզիական բառապաշարին, և ավելի քան 200 բառ պատկանում է վերականգնած պրոտո-մալայո-պոլինեզերեն լեզվին, որը տարածված էր Հարավարևելյան Ասիայում, ենթադրաբար, մոտ 5 հազար տարի առաջ։ Պոլինեզիական լեզուներում ձայնավորները հակված են կայունության՝ դրանք միշտ հինգն են, մինչդեռ հավայան լեզվին սերտորեն կապված բոլոր լեզուներում բաղաձայնների շարքը տարբեր է։ Օրինակ, համապատասխանություններ են հաստատվել հավայան լեզվի և հարակից թաիտերեն և տոնգաերեն լեզուների միջև[6][7]։ Այսպիսով, «երկինք» նշանակությամբ բառը այդ լեզուներում հանդես է գալիս համապատասխանաբար որպես lani, raʻi և langi, «ձեռքը»՝ lima, rima, nima, «թիակը»՝ hoe, hoe, fohe, «ոջիլը»՝ uku, utu, kutu: Այս ձևերը վերադառնում են իրենց նախնական ձևերին՝ langit, lima, besay, kutu։

Հանրալեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավայերեն խոսողների թվերը տարբեր են։ Միջին հաշվով, ըստ 2005 թվականի ԱՄՆ մարդահամարի, Հավայան կղզիների բնիկ բնակչության 20-27 հազար մարդ, որը կազմում է 1 միլիոն 500 հազար մարդ, օգտագործում է հավայան լեզուն որպես մայրենի լեզու։ Հավայերենը նույնպես ակտիվորեն օգտագործվում է որպես երկրորդ լեզու։
  • 1900 թվականին հավայերենը 37000 բնիկ կրողներ ուներ։
  • 1778 թվականին՝ մոտ 500 000 մարդ։
  • 1984 թվականի տվյալներով Հավայան կղզիների բնակչությունից միայն 8244 մարդ էր բնիկ հավայացի, 72,809-ը 50%-99%-ով ծագումով Հավայացի, 127523-ը՝ 50%-ից պակաս, ծագումով Հավայան են։
  • Հավայերենը Հավայան կղզիների պաշտոնական (անգլերենի հետ մեկտեղ) լեզուն է։
  • Անգլերենը ազդում է հավայան լեզվի դուրսմղման վրա[8]:
  • Հավայերենը նույնպես ազդել է անգլերենի վրա (Ուեբստերի «Webster's New International Dictionary of the English Language» բառարանի երրորդ հրատարակությունը պարունակում է հավայան ծագման շուրջ 200 բառ, ներառյալ aa «պինդ լավա», aloha «սեր, համակրանք, բարև», hukilau «ձկնորսական ցանցի տեսակ», hula «հուլա» (ավանդական հավայան պար), kanaka «կանակ» (խաղաղօվկիանոսյան կղզիների, հատկապես Հավայան կղզիների բնիկ) և այլն։
  • Մայրենի լեզվով խոսողների թիվը նվազում է, բայց դրա անհետացումը չի սպասվում, քանի որ այն Նիհաու կղզու բնակիչների մայրենի լեզուն է, ինչպես նաև լայնորեն օգտագործվում է տեղանուններում (ներառյալ շատ փողոցների անուններ), Հավայան երգերում։ Հավայան մշակութային ժառանգությունը պահպանվում է բնիկ լեզվով խոսողների կողմից և մշտապես ուսումնասիրվում և զարգանում է։
  • Լեզվի զարգացում։ Պունանա Լեոյի մասնավոր դպրոցներն առաջարկում են հավայան խորացված ծրագրեր՝ որպես երկրորդ լեզու երեխաների և դեռահասների համար (2 տարեկանից, մոտավորապես 800 տեղ)։ Հավայան համալսարանն ունի նաև հավայան լեզվի հատուկ ծրագիր։ Բացի այդ, հավայան լեզուն ունի իր քերականությունն ու բառարանը։ Աստվածաշունչը թարգմանվել է 1838 թվականին[9]։

Տիպոլոգիական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ քերականական իմաստների արտահայտման ձևի՝ հավայան լեզուն պետք է վերագրել վերլուծական անջատական լեզուների թվին և այդ առումով այն չի տարբերվում սերտորեն կապված լեզուների հետ։ Հավայերենում քերականական հարաբերություններն արտահայտվում են ոչ թե վերջավորություններով, այլ մասնիկներով, որոնք կոչվում են որոշիչներ (հոդեր, նախդիրներ, ժամանակի պարագաներ)։
  • Օրինակներ
  • Ua hele ʻoe?՝ (Որոշիչ) go you («Ուր ես գնացել՞»)
  • Puʻu-o-Manoa hill - (նախդիր) Manoa («Մանոա բլուր»),
  • ka honu (Որոշիչ (եզակի թիվ) turtle («Սա կրիա է»), nā honu՝ (հոգնակի թիվ) turtle («Այս կրիաները»)
  • Զրոյական նշագրման տեսակը
  • Ագլյուտինացիա
  • Օրինակներ
  • he kanaka - person («մի (ինչ որ) մարդ») ի դեմս ke kanaka - person («այս (կոնկրետ) մարդը»)
  • liu - turn «շրջվել», hā-liu - turn («ստիպել շրջվել»)

He kanaka maikaʻi ia - person good s/he («Նա լավ մարդ է»)[10]։

  • Բառերի հիմնական կարգը՝ VSO՝ (ստորոգյալ-ենթակա-խնդիր)։
  • Օրինակ՝ he aha kela mea - is what that thing ՝ «Ինչ է սա՞»
  • Բացասական նախադասություններում - SVO (ստորոգյալ-ենթակա-խնդիր)։ ʻAʻole ʻoia e puka ana «Նա չի ստանա վկայական»[6][7].

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայան այբուբեն

Aa Ee Hh Ii Kk Ll Mm Nn Oo Pp Tt Uu Ww ʻ
/a/ /e/ /h/ /i/ /k/ /l/ /m/ /n/ /o/ /p/ /t/ /u/ /w/ /ʔ/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  2. United States Census 2010
  3. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  4. Hawaiian National Park Language Correction Act of 2000 (S.939)
  5. «Languages Spoken in Hawaii». Exclusive Hawaii Rehab. 2021 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  6. 6,0 6,1 Lyovin (1997:1–12)
  7. 7,0 7,1 Schütz (1994:322–338)
  8. Kimura & Wilson (1983:185)
  9. Schütz (1994:334–336, 338 20n)
  10. Carter (1996:3 Figure 1)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավայերեն» հոդվածին։