Մասնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մասնիկներ (քերականական), բառակազմական և ձևակազմական (բառափոխական) ձևույթներ։ Առաջինները հիմնական ձևույթներից կամ արմատներից կազմում են բառեր, կամ լեզվում արդեն եղած բառերից կազմվում են նոր իմաստ արտահայտող նոր բառեր (արհամարհանք, ընկերուհի), իսկ երկրորդները կազմում են բառի ձեերը՝ ցույց տալով նրա հարաբերությունները այլ բառերի հետ(վագք -վազքի-վազքից-վազքով)։ Մասնիկների մեջ են մտնում նաև քերականական իմաստներ արտահայտող, այսպես կոչված, ձևական բառերը (պիտի գրեմ, գրել տամ)։ Հայ քերականագիտության մեջ կա մասնիկների մի այլ ըմբռնում։ Ըստ Մ. Աբեղյանի քերականական համակարգի՝ նյութական նշանակություն ունեցող խոսքի մասերին՝ բային, գոյականին, ածականին և մակբային հակադրվում են ձևական նշանակություն ունեցող բառերը, որոնք կոչվում են խոսքի մասնիկներ։ Վերջիններս իրենց նշանակությամբ լինում են կապակցական բառեր (կապեր և համադասական ու ստորադասական շաղկապներ), եղանակական բառեր կամ մասնիկներ (թերևս, գուցե, անշուշտ), բացասական մասնիկներ (ոչ, չ), պատասխանական բառեր (այո, ոչ)։