Հավայան այբուբեն
| Հավայան այբուբեն | |
|---|---|
| Տեսակ | լատինատառ այբուբեն |
| Լեզուներ | Հավայերեն |
| Ստեղծման վայր | Հավայի |
| Տարածք | Հավայի |
| Գրելաձևը | ձախից աջ |
| Ժամանակաշրջան | 19-րդ դարի սկիզբ-առ այսօր |
| Ստեղծվել է | 19-րդ դարի սկիզբ |
Հավայան այբուբեն (հավայերեն ka pī‘āpā Hawai‘i) անգլերենից ադապտացված այբուբեն է, որը ներդրվել է 19-րդ դարի սկզբին ամերիկացի բողոքական միսիոներների կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1822 թվականին գրելու համակարգը, որը հիմնված է նմանատիպ նորզելանդական համակարգի վրա, մշակվել և տպագրվել է ամերիկացի բողոքական միսիոներ Էլիշա Լումիսի կողմից[1]։ Բնօրինակ այբուբենը ներառում էր հինգ ձայնավոր (a, e, i, o, u) և տասներկու բաղաձայն (b, d, h, k, l, m, n, p, r, t, v, w)[1]։ Այն տպագրվել է ութ էջանոց գրքույկում, որը հայտնի է որպես «Pi-a-pa», որը բացի այբուբենից ներառում էր ուղղագրության դասեր և ընթերցանության հավաքածու[1][2]։
Ժամանակակից այբուբեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պաշտոնական Հավայան այբուբենը ներառում է 13 տառ՝ 5 սովորական ձայնավոր՝ Aa, Ee, Ii, Oo, Uu և 8 բաղաձայն՝ Hh, Kk, Ll, Mm, Nn, Pp, Ww, ʻokina (փոխանցում է գլոտալ կանգառ)։ Կան նաև 5 փոփոխված տառեր (մակրոններով), որոնք օգտագործվում են երկար ձայնավորները ներկայացնելու համար՝ Āā, Ēē, Īī, Ōō, Ūū:
Արտասանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նշան | Նշանի անվանում | ՄՀԱ |
|---|---|---|
| Aa | 'ā | /æ/ |
| Ee | 'ē | /e/ |
| Ii | 'ī | /i/ |
| Oo | 'ō | /o/ |
| Uu | 'ū | /u/ |
| Āā | 'ākō | /aː/ |
| Ēē | 'ēkō | /eː/ |
| Īī | 'īkō | /iː/ |
| Ōō | 'ōkō | /oː/ |
| Ūū | 'ūkō | /uː/ |
| Hh | hē | /h/ |
| Kk | kē | /k/ |
| Ll | lā | /l/ |
| Mm | mō | /m/ |
| Nn | nō | /n/ |
| Pp | pē | /p/ |
| Ww | wē | /ʋ/ |
| ʻ | ʻokina | /ʔ/ |
| Երկբարբառներ | ||
|---|---|---|
| Երկբարբառներ | Արտասանություն | Օրինակներ |
| ai | /ai/ | Kai՝ ծովի ջուր |
| ae | /ae/ | Maeʻola՝ չմարող, չթուլացող |
| ao | /ao/ |
Kaona՝ թաքնված իմաստ |
| au | /au/ | Au՝ ես |
| ei | /ei/ | Lei՝ ծաղկաշղթա |
| eu | /eu/ | ʻEleu՝ պայծառ, աշխույժ |
| iu | /iu/ | Wēkiu՝ ամենակարևորը |
| oe | /oe/ | ʻOe՝ դու |
| oi | /oi/ | Poi՝ Հավայան ուտեստ «պոյ» |
| ou | /ou/ | Kou՝ ձեր |
| ui | /ui/ | Hui՝ միասին, թիմ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Walch, David B. The Historical Development of the Hawaiian Alphabet(անգլ.) // Journal of the Polynesian Society : journal. — 1967. — Т. 76. — С. 353—366. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2018.
- ↑ Ballou Howard M., George R. Carter (1908) The History of the Hawaiian Mission Press With a Bibliography of Earlier Publications. // Papers of the Hawaiian Historical Society. Honolulu, Paradise of the Pacific Print., p. 10.