Հարավարևելյան Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասիայի երկրամասերը ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավարևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևմտյան Ասիա      Հարավարևելյան Ասիա
հարավարևելյան Ասիան աշխարհի քարտեզի վրա

Հարավարևելյան Ասիան (բենգալերեն՝ দক্ষিণ-পূর্ব%20এশিয়া দক্ষিণ-পূর্ব এশিয়া, չինարեն՝ 東南亞 東南亞, թայերեն՝ เอเชียตะวันออกเฉียงใต้ เอเชียตะวันออกเฉียงใต้, վիետնամերեն՝ Đông%20Nam%20Á Đông Nam Á), տարածաշրջան Ասիայում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

հարավարևելյան Ասիայի քարտեզը

Հարավարևելյան Ասիան գտնվում է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ։ Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4.5 միլիոն կմ քառ.) հավասար է Հարավային Ասիային։ Մայրցամաքային ենթատարածաշրջանի արևմտյան մասում Մյանման է՝ Յանգոն մայրաքաղաքով, Մյանմայից արևելք է գտնվում Թաիլանդը, նրան է պատկանում նաև Մալակկա թերակղզու նեղ մասը։ Թաիլանդին սահմանակից են հարավում Կամբոջան, հյուսիս-արևելքում՝ Լաոսը, որը տարածաշրջանի միակ ցամաքային (ծովափից զուրկ) երկիրը։ Հնդկաչին թերակղզու արևելյան ծովափնյա գոտում Վիետնամ պետությունն է։ Կղզային ենթատարածաշրջանի հարավում Ինդոնեզիա պետությունն է՝ ավելի քան 17 հազար կղզու վրա, իսկ հյուսիսում Ֆիլիպինները՝ 7 հազար կղզու վրա, այս երկու պետությունների միջև է Մալայզիա պետությունը, որն զբաղեցնում է Մալակա թերակղզու մի մասը և Բոռնեո կղզու հյուսիսային մասը, Սինգապուր քաղաք-պետությունը և Բրունեյ Դարուսալամ (Բրունեյ) պետությունը, Արևելյան Թիմորը, որն անկախացավ 2002 թվականին Ինդոնեզիայից և դարձավ ինքնիշխան պետություն Թիմոր Լեշթի անվանմամբ։

Ընդհանուր աշխարհագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը զբաղեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանից արևելք ընկած թերակղզային տարածքները՝ Հնդկաչին թերակղզին և մի շարք կղզիներ ու կղզեխմբեր։ Դրանք են Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան կղզեխմբերը, Նոր Գվինեա կղզին։ Տարածաշրջանը միավորում է թվով 10 անկախ պետություններ։ Հարավարևելյան Ասիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Այստեղով են անցնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանները և դրանցում գտնվող երկրները միացնող կարևոր ծովային ճանապարհները։

Զարգացման բնական նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է։ Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները։ Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով։ Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ։ Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով։

Պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն Տարածք
(կմ²)
Բնակրություն Բնակչության խտություն
(1 կմ² հաշվով)
ՀՆԱ
USD (2020)[1]
ՀՆԱ (ԳՀ)
մեկ շնչի հաշվով,
Int$ (2020)[1]
ՄՆԶԻ (2018 թ.) Մայրաքաղաք
Բրունեյ 5,765[2] 437,479 74 12,455,000,000 $85,011 0.845 Բանդար Սերի Բեգավան
Կամբոջա 181,035[3] 16,718,965 90 26,730,000,000 $5,044 0.581 Պնոմպեն
Արևելյան Թիմոր 14,874[4] 1,267,974 85 2,938,000,000 $5,321 0.626 Դիլի
Ինդոնեզիա 1,904,569[5] 267,670,543 141 1,111,713,000,000 $14,841 0.707 Ջակարտա
Լաոս 236,800[6] 7,061,507 30 19,127,000,000 $8,684 0.604 Վիետնամ
Մալայզիա 329,847[7] 31,528,033 96 365,303,000,000 $34,567 0.804 Կուալա Լումպուր
Մյանմա 676,578[8] 53,708,320 79 65,994,000,000 $7,220 0.578 Նեյպիդո
Ֆիլիպիններ 300,000[9] 106,651,394 356 356,814,000,000 $10,094 0.712 Մանիլա
Սինգապուր 719.2[10] 5,757,499 8 005 362,818,000,000 $105,689 0.935 Սինգապուր
Թաիլանդ 513,120[11] 69,428,453 135 529,177,000,000 $21,361 0.765 Բանգկոկ
Վիետնամ 331,210[12] 95,545,962 288 261,637,000,000 $8,677 0.693 Հանոյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «World Economic Outlook Database, October 2019»։ IMF.org։ International Monetary Fund։ 15 October 2019։ Վերցված է 3 September 2019 
  2. «East Asia/Southeast Asia :: Brunei — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  3. «East Asia/Southeast Asia :: Cambodia — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  4. «East Asia/Southeast Asia :: Timor-Leste — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  5. «East Asia/Southeast Asia :: Indonesia — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  6. «East Asia/Southeast Asia :: Laos — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  7. «East Asia/Southeast Asia :: Malaysia — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  8. «East Asia/Southeast Asia :: Burma — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  9. «East Asia/Southeast Asia :: Philippines — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  10. «East Asia/Southeast Asia :: Singapore — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  11. «East Asia/Southeast Asia :: Thailand — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 
  12. «East Asia/Southeast Asia :: Vietnam — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Վերցված է 11 November 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]