Արշիպելագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կղզեխումբից)
Jump to navigation Jump to search

Արշիպելագ (հուն․՝ Αρχιπέλαγος), կղզիների խումբ, որոնք տեղաբաշխված են իրար մոտ, և սովորաբար ունեն միևնույն ծագում (մայրցամաքային, հրաբխային, մարջանային) և նման երկրաբանական կառուցվածք. Որոշ արշիպելագներում կղզիները կարող են ունենալ նաև տարբեր ծագում։

Արշիպելագից կազմված ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է։ Այլ օրինակներ են․ Ճապոնիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան։ Ամենաշատ կղզիներ ընդգրկող արշիպելագը Ֆիննական արշիպելագն է (տարբեր հաշվարկներով 20―ից 50 հազար)։

Եզրույթի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արշիպելագ» բառը ծագել է հունարեն a]rche՝ սկիզբ, գլխավորություն և pelages՝ ծով բառերից Αρχιπέλαγος, ի սկզբանե այս անվանումը օգտագործվում էր միայն Էգեյան ծովում գտնվող հունական կղզիների համար։

Խոշոր արշիպելագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Շետլանդյան կղզիներ — արկտիկ կղզիների խումբ
Կերգելեն արշիպելագ — մեկ խոշոր կղզի և բազմաթիվ փոքր
Նոր Երկիր — երկու մեծ կղզի և մի քանի փոքրներ