Բրիտանական կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Բրիտանական կղզիներ

Մակերես 315,1 հազար կմ² կմ2

Բրիտանական կղզիներ (անգլ.՝ British Isles, անգլա-շոտլ.՝ Breetish Isles, վալլիերեն՝ Ynysoedd Prydain, մեն.՝ ny h-Ellanyn Goaldagh), արշիպելագ Եվրոպայի հյուսիս-արևմուտքում, Հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Բրիտանական կղզիների վրա են տեղաբաշխված Մեծ Բրիտանիա և Իռլանդիա պետությունները, ինչպես նաև բրիտանական թագավորական իշխանության տակ գտնվող տարածքները։

United Kingdom relief location map.jpg

Կղզիների մակերեսը կազմում է 315,1 հազար կմ²։ Եվրոպայի մայրցամաքային մասից կղզիները անջատված են Հյուսիսային ծովով և Պա-դե-Կալե և Լա Մանշ նեղուցներով։

Ներառում են խոշոր կղզիներ՝ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, որոնք իրարից բաժանված են Իռլանդական ծովով և Հյուսիսային և Սուրբ Գեորգի նեղուցներով, ինչպես նաև Հեբրիդյան, Օրկնեյան, Շետլանդյան կղզեխմբերը, Էնգսլի, Մեն, Ուայթի, Արրան և այլ կզղիները։ Երբեմն Բրիտանական կղզիներին են միացնում նաև Նորմանդական կղզիները, որպես Մեծ Բրիտանիային պատկանող կղզիներ, սակայն գտնվում են Ֆրանսիայի ափերին մոտ։ Իռլանդիայում «Բրիտանական կղզիներ» անվանումից խուսափում են, որպեսզի չհասկացվի, թե Իռլանդիան մտնում է Բրիտանական թագավորության կազմի մեջ: Իռլանդացիներն ավելի շատ գործածում են «Իռլանդիա և Բրիտանիա» արտահայտությունը: Հազվադեպ կղզիախումբը կոչվում է նաև «Ատլանտյան արշիպելագ»:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]