Լա Մանշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Մանշ
ֆր.՝ la Manche, անգլ.՝ English Channel
EnglishChannel.jpg
Անգլիական նեղուցը տիեզերքից
Երկիր Եվրոպա
Բաժանում է Անգլիա Անգլիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Առավելագույն խորություն 174 մ մ
Երկարություն 560 կմ
Լայնություն 240 կմ
##Լա Մանշ (Եվրոպա)
Blue pog.svg

Անգլիական նեղուց կամ Լա Մանշ (ֆր.՝ la Manche, բրետոներեն՝ Mor Breizh, կորն.՝ Mor Bretannek), հաճախ այն անվանում են պարզապես նեղուց, որը բաժանում է Անգլիան Ֆրանսիայից և Ատլանտիկ օվկիանոսը Հյուսիսային ծովից։ Այն ունի մոտ 560 կմ երկարություն և 240 կմ-ից 34 կմ լայնություն, ամենանեղ հատվածը Դուվերյան միջանցքն է։[1] Դա Եվրոպան շրջապատող ամենափոքր ջրային տարածքն է, որի մակերեսն է 75000 կմ2։[2]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ֆրանսերեն է․ La Manche ― «բազուկ»։ Անգլերեն կոչվում է English Channel՝ «Անգլիական ջրանցք» կամ ուղղակի Channel՝ «ջրանցք»[3]։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994թ. մայիսի 6-ին Անգլիայի թագուհի Ելիզավետա երկրորդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը հանդիսավորությամբ բացեցին Լա Մանշ նեղուցի տակով անցնող երկաթուղային թունելը:

50,5 կմ երկարությամբ թունելի 38 կմ-ը անցնում է անմիջապես ծովի հատակով: 750 մետր երկարության երկաթուղային շարժակազմերը թունելով սլանում են 25 րոպեն մեկ, 130 կմ/ժամ արագությամբ: Կառուցվել էր 7 տարում:

Առաջին անգամ Անգլիան Եվրոպային միացնելու գաղափարը ծագել է 19-րդ դարի սկզբներին, երբ ֆրանսիացի ինժեներ Ա. Մատեն ներկայացրեց ստորջրյա թունելի նախագիծը: Երկար տարիներ գիտնականները մշակում էին Լա-Մանշ նեղուցի հաղթահարման ձևերը, առաջ քաշելով ավելի ֆանտաստիկ նախագծեր: Սակայն գործնական արդյունքին սպասեցին 100 տարի: Լա Մանշ նեղուցի տակով անցնող երկաթուղային թունելը ստացել է անցած հարյուրամյակի խոշորագույն շինարարական նախագիծ մրցանակը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "English Channel". The Columbia Encyclopedia, 2004.
  2. "English Channel." Encyclopædia Britannica 2007.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://lurer.com/?p=116001&l=am